Category: Infocom

  • Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են …

    ❗️ Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ Հովիկ Աղազարյան 🗣 «Թե ով է այդ նյութերը տվել վարչապետին, ինչ նպատակով, ես չգիտեմ», — լրագրողների հետ ճեպազրույցում նշել է պատգամավորը՝ հայտնելով, որ ինքը չէր…

  • Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից։ Բ…

    🗣 Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից։ Բերիո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանն «Ազատությանը» հայտնել է, որ այսօր Հալեպի մյուս քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանն են այդ մասին իրենց հայտնել։
    🔸 «Կարող ենք ասել, որ ապահովություն լինելու է, չպետք է վախենանք։ Ընդհակառակը՝ պետք է հուսանք, որ մոտ ապագայում ամեն ինչ պետք է լավ լինի։ Իրենք ասում են, որ լավ կլինի, որ ամեն մարդ սկսի աշխատանքին գնա, թեև որոշ տնտեսական դժվարություններ ունենք։ Բանկերը փակ են, տակավին դպրոցները փակ են։ Բայց մոտ ժամանակներս՝ հավանաբար մեկ շաբաթից համալսարաններն ու դպրոցները կսկսեն իրենց բնականոն ընթացքի մեջ մտնել։ Մաղթենք, որ բանկային դրությունն էլ կկարգավորվի», — ասաց Աշգարյանը։
    📌 Ըստ արքեպիսկոպոսի՝ քաղաքում իրավիճակը խաղաղ է։|azatutyun.am|

  • Այժմ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հարց չի քննար…

    🗣 Այժմ Ադրբեջանի դեմ հայցերը փոխադարձության սկզբունքով հետ կանչելու հարց չի քննարկվում. Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյան
    📌 Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել վարչապետ Փաշինյանի հայտարարությունը։ Նա վստահեցրեց՝ այժմ նման հարց չի քննարկվում: Նրա խոսքով՝ շարունակվում է գործերի քննությունը, շարունակվում են նաև ընթացակարգային քայլերը, որ անհրաժեշտ են հայցերի քննությունն ապահովելու համար։
    🗞 Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ Եղիշե Կիրակոսյանը դեմ է հայցերը հետ կանչելու կառավարության մոտեցմանը, լրատվամիջոցներն անգամ նրա հնարավոր հրաժարականի մասին էին գրում: Արդյոք Կիրակոսյանն այս հարցով վարչապետ Փաշինյանի հետ վեճ ունեցե՞լ է և եթե ի վերջո Հայաստանի բանակցողները նման որոշում կայացնեն՝ հնարավո՞ր է հրաժարականի դիմում ներկայացնի․ «Չեմ մեկնաբանում այդ հարցերը», — պատասխանեց նա: |azatutyun.am|

  • Հայաստանում Սիրիայի դեսպանատան շենքից արդեն իսկ հեռացվել է Բաշար ալ-Ասադի կառավ…

    📌 Հայաստանում Սիրիայի դեսպանատան շենքից արդեն իսկ հեռացվել է Բաշար ալ-Ասադի կառավարության դրոշը։ Սիրիան զավթած զինյալների դրոշն առայժմ բարձրացված չէ։
    🗣️ Դեսպանատնից «Ազատությանը» տեղեկացրել են, որ նախկին կառավարության դրոշը դեռ երեկ է հանվել, նորի տեղադրման ժամկետների մասին տեղյակ չէին։
    🇷🇺 Մոսկվայում Սիրիայի դեսպանատան գլխին արդեն ծածանվում է դրոշը, այն այսօր երգով ու ծափերով բարձրացվեց։
    Լուսանկարը՝ ՌԴ-ում Սիրիայի դեսպարատնից/Reuters.com

  • «Արաբկիր» ԲԿ-ում 14 տարեկան երեխա է մահացել: «14 տարեկան երեխան տանը մեծ քանակի…

    ‼️ «Արաբկիր» ԲԿ-ում 14 տարեկան երեխա է մահացել:
    🔸 «14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդիի հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր: Այնտեղ ախտորոշվել է բազմաօրգանային սուր անբավարարություն, և բժիշկների ջանքերը, ցավոք, արդյունք չեն տվել»,- հայտնում են ԲԿ-ից։

  • Դոնալդ Թրամփը հայտնել է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է խաղաղո…

    🇺🇸🇺🇦 Դոնալդ Թրամփը հայտնել է՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է խաղաղության։

    🗣 Այդ մասին ԱՄՆ նորընտիր նախագահն ասել է New York Post պարբերականին՝ անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարի բացման արարողության շրջանակում տեղի ունեցած հանդիպմանը։
    💬 «Նա ցանկանում է խաղաղություն հաստատել։ Սա նոր բան է։ Նա հրադադար է ուզում։ Նա խաղաղություն է ուզում։ Մենք մանրամասները չենք քննարկել: Նա կարծում է, որ եկել է ժամանակը, և (ՌԴ նախագահ) Պուտինը նույնպես պետք է մտածի, որ ժամանակն է, որովհետև երբ կորցնում ես 700 000 մարդու, ուրեմն ժամանակն է։ Այս ամենը չի ավարտվի, մինչև խաղաղություն չլինի»,- ասել է Թրամփը: |armenpress.am|

  • ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախո…

    🇺🇸🇹🇷 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել:
    🇸🇾 Քննարկման թեման Սիրիայում տեղի ունեցող զարգացումներն են եղել: Ըստ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերի՝ Բլինքենն ընդգծել է խաղաղ բնակչության պաշտպանության կարևորությունը ողջ Սիրիայում:
    🇺🇳 Պետքարտուղարը պնդել է հակամարտության քաղաքական լուծման անհրաժեշտությունը՝ համաձայն ՄԱԿ ԱԽ 2254 բանաձևի, ըստ որի՝ խորհրդի անդամները վերահաստատում են սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման անհրաժեշտությունը:|azatutyun.am|

  • Ռուսական ТАСС գործակալությունը, հղում անելով Կրեմլի իր աղբյուրներին, հայտնում է…

    ‼️ Ռուսական ТАСС գործակալությունը, հղում անելով Կրեմլի իր աղբյուրներին, հայտնում է՝ Սիրիայի արդեն նախկին նախագահ Բաշար Ասադը Մոսկվայում է, և Ռուսաստանում նրան ապաստան է տրամադրվել։
    🗣 «Ասադն իր ընտանիքի անդամների հետ ժամանել է Մոսկվա։ Ռուսաստանը, մարդասիրական նկատառումներից ելնելով, ապաստան է տրամադրել նրանց»,- ասել է գործակալության զրուցակիցը։ |hetq.am|

  • Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգով երկրի ԶՈՒ-ն գրավել է բուֆերայի…

    🇮🇱🇸🇾 Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրահանգով երկրի ԶՈՒ-ն գրավել է բուֆերային գոտին, որը գտնվում է Գոլանի բարձունքների և Սիրիայի միջև: Սիրիական բանակն ավելի վաղ լքել է այնտեղի դիրքերը:
    🗣 «Մենք թույլ չենք տա, որ որևէ թշնամական ուժ հաստատվի մեր սահմանին»,- հայտարարել է Նեթանյահուն Սիրայում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին:
    📍 Սա առաջին դեպքն է, որ իսրայելական զորքը տեղակայվելու է բուֆերային գոտում: Իսրայելը գրավել է Սիրիային պատկանող Գոլանի բարձունքները 1967թ. և անեքսիայի ենթարկել այն 1981-ին: Բուֆերային գոտին ստեղծվել է 1974թ., այնտեղ պարեկություն էին իրականացնում ՄԱԿ-ի խաղաղապահները: |cnn.com|

  • Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ…

    🇷🇺🇸🇾 Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը սիրիական հակամարտության մի շարք մասնակիցների հետ բանակցություններից հետո որոշել է հրաժարական տալ և լքել Սիրիան՝ ցուցումներ տալով խաղաղ ճանապարհով փոխանցել իշխանությունը, մինչդեռ Ռուսաստանը չի մասնակցել բանակցություններին…