Category: Infocom

  • Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մ…

    🔥 Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 8ա շենքի բնակարաններից մեկում։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկի ննջարանում:
    🚒 Փրկարարները բնակարանից դուրս են բերել տանտիրուհուն՝ Ֆ․ Կ․-ին (ծնված 1975 թ.) և շենքից տարհանել ևս 15 բնակչի: Ֆ․ Կ․-ն տեղում բուժօգնություն ստանալիս մահացել է։ Այրվել է ննջարանի (մոտ 20 քմ) գույքը։
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Վրաստանում կընդունվի օրենք, որը կարգելի հավաքների մասնակիցների կողմից դեմքը տար…

    🇬🇪 Վրաստանում կընդունվի օրենք, որը կարգելի հավաքների մասնակիցների կողմից դեմքը տարբեր միջոցներով ծածկել։ Ինչպես փոխացնում է Վրաստանի առաջին ալիքը, այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
    🗣 «Սա շատ կարևոր օրենք է, որը կօգնի կանխարգելել բռնությունները հավաքների ժամանակ։ Այս օրենքները գործում են ԵՄ անդամ շատ երկրներում, և բռնության կանխարգելման համար կարևոր է նման օրենքի ընդունումը նաև մեր երկրում»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։

  • Գյումրիում մեկնարկել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությու…

    ❗️Գյումրիում մեկնարկել են քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի նախնական ընտրությունները, հայտնում է ՀՀ ԱԺ «ՔՊ» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։
    📌 Ավելի վաղ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 8-ին, 9-ին և 10-ին Գյումրիում լինելու են շրջիկ խմբեր, որոնք առավոտյան դուրս են գալու և շրջելու են քաղաքի փողոցներով՝ առաջարկելով ընտրել առաջարկվող 7 թեկնածուից որևէ մեկին, ում Նիկոլ Փաշինյանը կնշանակի Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար:
    🔸 Քվեարկությունները կավարտվեն և արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 10-ին:

  • Սիրիական երկու աղբյուր Reuters-ի հետ զրույցում չեն բացառել, որ «Ասադին տեղափոխող…

    ❗️Սիրիական երկու աղբյուր Reuters-ի հետ զրույցում չեն բացառել, որ «Ասադին տեղափոխող» ինքնաթիռը կարող է կործանված լինել։
    📌 Այն բանից հետո, երբ զինյալները մտել են Դամասկոս, Syrian Air-ի «Իլ 76» ինքնաթիռն օդ է բարձրացել և ուղղություն վերցրել դեպի ափամերձ շրջաններ, որտեղ տեղակայված են ռուսական ռազմաբազաները։ Սակայն որոշ ժամանակ անց ինքնաթիռը, գտնվելով 500 մ բարձրության վրա, անհետացել է ռադարներից: Տեղեկության պաշտոնական հաստատում չկա, ինչպես նաև հայտնի չէ Ասադի գտնվելու վայրը: |tert.am|

  • Սիրիայի զինյալները հայտարարել են, որ գրավել են մայրաքաղաք Դամասկոսը: Ավելի վաղ …

    🇸🇾 Սիրիայի զինյալները հայտարարել են, որ գրավել են մայրաքաղաք Դամասկոսը: Ավելի վաղ նրանք գրավել էին Հալեպը և Հոմսը՝ Սիրիայի երկրորդ և երրորդ խոշոր քաղաքները։ Դրանից կարճ ժամանակ անց Սիրիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է իշխանության փոխանցմանը։ 📌 Reuters…

  • «Զանգեզուրյան միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է, Բաքվում …

    🇦🇲🇹🇷 «Զանգեզուրյան միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է, Բաքվում հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայը։
    🗣 «Այդ միջանցքը խաղաղության, բարգավաճման և զարգացման ճանապարհ է տարածաշրջանի երկրների համար՝ Ադրբեջանի և Հայաստանի, այդ թվում՝ Իրանի, Թուրքիայի և ՌԴ-ի համար։ Միաժամանակ այն կարևոր է տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար», — ասել է Օքթայը` հավելելով․ — «Զանգեզուրի միջանցքի աշխատանքները ադրբեջանական կողմից ավարտվել են, Հայաստանի սահմաններին մնում են աշխատանքներ, որոնք անհրաժեշտ է ավարտին հասցվեն»։
    🔸 Նա նաև անդրադարձել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջին․ «Քանի դեռ ՀՀ Սահմանադրությունն պահանջներ է պարունակում ադրբեջանական հողերի նկատմամբ, կայուն խաղաղությունն անհնար է։ Սա ասում ենք նաև Հայաստանին։ Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, բայց ՀՀ-ն պետք է կայուն խաղաղության հասնի Ադրբեջանի հետ», — հայտարարել է Օքթայը։|azatutyun.am|

  • Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանո…

    🇦🇲🇸🇾 Սիրիայում ստեղծված անվտանգային իրավիճակով պայմանավորված՝ Դամասկոսում ՀՀ դեսպանության դիվանագիտական անձնակազմն իր աշխատանքները ժամանակավորապես կշարունակի Բեյրութից։
    🔸 Անցած շաբաթ Դամասկոսում դեսպանությունում թեժ գծի հայտարարումից հետո դեսպանությունը պատասխանել է ստացված զանգերին, որոնք վերաբերել են ՀՀ մուտքի արտոնագրերի, անձնագրերի ստացմանը, տարհանման հնարավորությանը։ Վերջինիս անվտանգ հնարավորությունն այս պահին բացակայում է։
    🔸 Հաջորդիվ, ՀՀ քաղաքացիների հետ կապը կպահպանվի Բեյրութում ՀՀ դեսպանությունից` հետևյալ թեժ գծի միջոցով +9617447205 (բջջային):
    [ՀՀ ԱԳՆ]

  • Նիկոլ Փաշինյանը Գյումրիից մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի …

    🇦🇲🇫🇷 Նիկոլ Փաշինյանը Գյումրիից մեկնել է Փարիզ՝ մասնակցելու Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացմանը։ 📌 Հիշեցնենք, որ այսօր Փարիզի Աստվածամոր տաճարը հրդեհից 5.5 տարի անց վերաբացում է իր դռները: Նշվում է, որ տաճարի վերաբացման արարողությանը, ի թիվս այլ երկրների…

  • «Սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարո…

    ❗️ «Սահմանների բացման դեպքում Թուրքիան, որը նաև ԵՄ մաքսային միության անդամ է, կարող է դառնալ կամուրջ Հայաստանի և ԵՄ-ի միջև», — այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» միջազգային ֆորումի շրջանակներում։

    🗣 «Մենք հավատում ենք, որ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացների վրա։ Բայց նաև հաշվի առնելով, որ Հայաստանը ավելի է մոտենում մեր արևմտյան գործընկերներին՝ այստեղ հավանաբար ես պետք է հարցս ուղղեմ. որտե՞ղ է Թուրքիան տեսնում իր արտաքին քաղաքականությունը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ Եվրոպական միության ու Արևմուտքի հետ հարաբերությունների մասով», — հայտարարել է նա։

  • Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Սիրիայում իրադարձություններին, այս մասին հայ…

    🇺🇸🇸🇾 Միացյալ Նահանգները չպետք է միջամտի Սիրիայում իրադարձություններին, այս մասին հայտարարել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը։
    🗣 «Զինյալները Դամասկոսի արվարձաններում են: Ռուսաստանն Ուկրաինայում մեծ կորուստների պատճառով չի կարող կանգնեցնել նրանց։ Ռուսները և Ասադը կարող են վտարվել Սիրիայից: Ռուսաստանը երբեք ոչինչ չի շահել այնտեղ իր ներկայությունից»,- հայտարարել է Թրամփը: |1lurer.am|