Category: Infocom

  • Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսն իսկապես միջո…

    🇧🇾 Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսն իսկապես միջուկային զենք ունի։
    🗣 «Ես այստեղ միջուկային մարտագլխիկներ եմ բերել։ Եվ ոչ մեկ հատ, մեկ տասնյակից ավելի։ Շատերը ասում են, որ սա կատակ է, բայց դա նշանակում է, որ նրանք բաց են թողել, չեն նկատել, թե ինչպես ենք դրանք Բելառուս բերել։
    🔸 Միջուկային զենքի օգտագործումը մեծ պատասխանատվություն է։ Գոնե Հիրոսիմայից և Նագասակիից հետո դեռ ոչ ոք չի սեղմել միջուկային զենքի կոճակը։ Ամենահզոր խոշոր պետությունները, էլ չեմ խոսում Բելառուսի մասին։ Բայց ես զգուշացրել եմ իմ բոլոր թշնամիներին, «բարեկամներին» և մրցակիցներին՝ եթե ոտք դնեք պետական ​​սահման, պատասխանը կլինի ակնթարթային։ Ես չեմ նայի միջուկային զենքին կամ այլ բանի»: |belta.by|

  • ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակաբար ամենօրյա պարեկություն է իրական…

    🇦🇲🇪🇺 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակաբար ամենօրյա պարեկություն է իրականացրել սահմանամերձ շրջաններում, և մինչ օրս հայկական կողմում անսովոր տեղաշարժեր չենք նկատել։
    📌 Այս մասին հայտնել են ԵՄ հայաստանյան առաքելության գրասենյակից՝ պատասխանելով «Լուրերի» հարցին՝ նախորդ օրերին ադրբեջանական մամուլում շրջանառվող լուրերի հետ կապված, թե, իբր, հայկական կողմը պատերազմի է պատրաստվում:
    🗣 Առաքելության գրասենյակից նաև հայտնել են, որ դիտորդները պարեկության ընթացքում ադրբեջանական կողմում ևս որևէ անսովոր տեղաշարժ չեն արձանագրել: ԵՄ դիտորդական առաքելության գնահատմամբ՝ պարեկությունների ընթացքում սահմանային իրավիճակը հանգիստ է եղել:

  • Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի վերաբերյալ գոր…

    Կաշառք ստանալու մեջ մեղադրվող ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի վերաբերյալ գործի նախաքննությունն ավարտվել է 📌 Պարզվել է նաև, որ Փիլոյանը բանավոր հանձնարարություն է տվել ԱԻՆ ստորաբաժանումներից մեկի ղեկավար Վ. Մ.-ին ԱԻՆ պետական ռեզերվների գրասենյակի Գագարինի…

  • Իսրայելական զրահատեխնիկան առաջ է շարժվել դեպի Սիրիայի տարածքի խորքը և այժմ Դամա…

    🇮🇱🇸🇾 Իսրայելական զրահատեխնիկան առաջ է շարժվել դեպի Սիրիայի տարածքի խորքը և այժմ Դամասկոսից մոտ 20 կմ հեռու է, հայտնել են տեղի ԶԼՄ-ները:
    📍 Միևնույն ժամանակ, իսրայելական բանակը Սիրիայում ավիահարվածներ է հասցրել 250 թիրախի, այդ թվում՝ ռազմաբազաների, տասնյակ մարտական ինքնաթիռների, ՀՕՊ համակարգերի, ինչպես նաև զենքի արտադրության և պահպանման օբյեկտների: |1lurer.am|

  • Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 10-ի նիստում որոշել է կրկին իջեցնել վերա…

    🏦 Կենտրոնական բանկի խորհուրդը դեկտեմբերի 10-ի նիստում որոշել է կրկին իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 7 %:

  • Այժմ 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա: Ես կարծում եմ, որ մենք կա…

    🇦🇲🇦🇿 Այժմ 17 հոդվածից 15-ի շուրջ արդեն համաձայնություն կա: Ես կարծում եմ, որ մենք կարող էինք վերջնական տեսքի բերել և ստորագրել պայմանագիրը նույնիսկ մինչև Բաքվում կայացած COP29 կլիմայական գագաթաժողովը: Ցավոք, դա տեղի չունեցավ, բայց հիմա մենք պատրաստ ենք դա անել սեղմ ժամկետներում: Կարելի է ասել, որ սա հույսի պահ է: Ես կասեի, որ շատ մոտ ենք: Այս մասին ասել է Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Lännen Media» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։
    🗣 «Բայց չնայած մեր երկու պետությունների և հասարակությունների ողբերգական անցյալին, կա թշնամանքի էջը շրջելու հնարավորություն: Անցյալը դժվարին է եղել։ Այն դժվար է ըմբռնել, մոռանալ, ներել, բայց մեր տարածաշրջանում բավարար չափով արյուն է թափվել, և հիմա մենք ունենք հնարավորություն նայելու դեպի ապագա»,- ասել է Միրզոյանը։

  • Մեզ երբեք չեն առաջարկել, չեն ճնշել և չեն ակնկալել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայ…

    🗣 Մեզ երբեք չեն առաջարկել, չեն ճնշել և չեն ակնկալել որևէ ձևով մասնակցել Ուկրաինայում պատերազմին: Նման փորձ չի եղել։
    Այս մասին ասել է Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Lännen Media» լրատվական գործակալության հարցին, թե որքանով է Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը համատեղելի եվրոպական նպատակների հետ և կարո՞ղ է արդյոք Հայաստանը ենթարկվել ճնշման՝ մասնակցելու Ռուսաստանի պատերազմին Ուկրաինայի դեմ:

  • [ՀԱՊԿ]-ի անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության․ դա, հիրավի, …

    🗣 [ՀԱՊԿ]-ի անտարբեր վերաբերմունքը հանգեցրեց հսկայական հիասթափության․ դա, հիրավի, փոխեց Հայաստանում հասարակական կարծիքը․ Արարատ Միրզոյանը՝ ֆիննական լրատվամիջոցներին տված հարցազրույցում
    📌 «Դա յուրահատուկ վիճակ է ստեղծել: Մենք գտնվում ենք մի մեծ գործընթացի մեջ: Թե ուր կտանի մեզ այս գործընթացը, չեմ կարող կանխատեսել, բայց կարող եմ ասել, որ մենք խորացնում ենք մեր հարաբերությունները  եվրոպացի գործընկերների հետ տարբեր ոլորտներում: Խոսքը գնում է տնտեսության, տնտեսական դիմակայունության, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխըմբռնման մասին: Կա ԵՄ ներգրավվածություն անվտանգության հարցերում, Հայաստանի անվտանգության միջավայրում: Մենք ԵՄ-ի հետ ունենք քաղաքական և անվտանգության երկխոսության ձևաչափ: Հայաստանում տեղակայված է ԵՄ առաքելությունը, որը մշտադիտարկում է իրականացնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Այս զարգացումները մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել»,- նշել է Արարատ Միրզոյանը:

  • Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են …

    ❗️ Պարզվում է, որ իմ հեռախոսը բացել են, իմ հեռախոսի միջից շատ նյութեր հայտնվել են վարչապետի մոտ․ Հովիկ Աղազարյան 🗣 «Թե ով է այդ նյութերը տվել վարչապետին, ինչ նպատակով, ես չգիտեմ», — լրագրողների հետ ճեպազրույցում նշել է պատգամավորը՝ հայտնելով, որ ինքը չէր…

  • Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից։ Բ…

    🗣 Հալեպահայերն անվտանգության երաշխիք են ստացել քաղաքի ռազմական կառավարիչներից։ Բերիո թեմի առաջնորդ Մակար արքեպիսկոպոս Աշգարյանն «Ազատությանը» հայտնել է, որ այսօր Հալեպի մյուս քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների հետ հանդիպմանն են այդ մասին իրենց հայտնել։
    🔸 «Կարող ենք ասել, որ ապահովություն լինելու է, չպետք է վախենանք։ Ընդհակառակը՝ պետք է հուսանք, որ մոտ ապագայում ամեն ինչ պետք է լավ լինի։ Իրենք ասում են, որ լավ կլինի, որ ամեն մարդ սկսի աշխատանքին գնա, թեև որոշ տնտեսական դժվարություններ ունենք։ Բանկերը փակ են, տակավին դպրոցները փակ են։ Բայց մոտ ժամանակներս՝ հավանաբար մեկ շաբաթից համալսարաններն ու դպրոցները կսկսեն իրենց բնականոն ընթացքի մեջ մտնել։ Մաղթենք, որ բանկային դրությունն էլ կկարգավորվի», — ասաց Աշգարյանը։
    📌 Ըստ արքեպիսկոպոսի՝ քաղաքում իրավիճակը խաղաղ է։|azatutyun.am|