Category: Infocom

  • ԱՄՆ-ն վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը կոչ էր անում անհ…

    🇺🇸🇺🇳 ԱՄՆ-ն վետո է դրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա, որը կոչ էր անում անհապաղ, անվերապահ և տևական ​​հրադադար հաստատել Գազայում:
    💬 ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը հայտնել է, որ վետոյի պատճառն այն է, որ բանաձևում որպես հրադադար հաստատելու նախապայման չի նշվում բոլոր պատանդներին ազատ արձակելու դրույթը:

  • Զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ՝ խախտվեց, կոնկրետ գալու է անձնակա…

    Զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ՝ խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն. Փաշինյան
    🏫 Կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Արմավիրի մարզի Այգեվան համայնքում մոդուլային տիպի մսուր-մանկապարտեզին առնչվող աշխատանքներին և դրա գործարկման ժամկետներին:
    🗣 ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հիշեցրեց, որ պլանավորված էր բացել հոկտեմբերին, բայց գազի հետ կապված խնդիրներ էին առաջացել, հիմա այդ հարցը կարգավորել են, ներքին գազամատակարարումը կառուցված էր, միացնելը՝ ոչ, այս տարվա ընթացքում մանկապարտեզը կբացվի:
    💬 Փաշինյանն արձագանքեց. «Գոնե որ գալիս ենք այցի, մի՛ ասեք՝ հոկտեմբերին բացվելու է, հիմա մարդիկ կասեն… Գյուղի ժողովուրդը տեսել է, չէ՞, տեսախցիկների առաջ ասել եմ՝ երբ է բացվում, ասել եք՝ հոկտեմբերին է բացվում, ես էլ գրել եմ. «Հոկտեմբերին մանկապարտեզը բացվում է»: Հիմա չստացվե՞ց, որ սուտ ասացի, ստացվե՞ց: Ինչո՞ւ եք ասում՝ հոկտմբերին բացվում է: Ես զգուշացնում եմ՝ սրանից հետո մի հատ ժամկետ եղավ, խախտվեց, կոնկրետ գալու է անձնական պատասխանատվություն: Որևէ մեկը ինձ չասի՝ մի հատ ժամկետ, տվյալ, որը ստուգված, վերստուգված չէ, ամենափոքր բանն անգամ»: |1lurer.am|

  • Հայաստանը Հնդկաստանի հետ քննարկումներ է անցկացնում ևս 78 ATAGS հրետանային համակ…

    🇦🇲🇮🇳 Հայաստանը Հնդկաստանի հետ քննարկումներ է անցկացնում ևս 78 ATAGS հրետանային համակարգեր գնելու վերաբերյալ։
    🗞 Այս մասին գրում է Indian Defence Research Wing (IDRW) լրատվականը։
    💬 «Նախատեսվող գործընթացը հաջորդել է ATAGS-ների փորձարկումների հաջող ցուցանիշներին, որոնք մատակարարվել են Հայաստան։ Հրետանային համակարգերի փորձարկումները հաստատել են դրանց ճշգրտությունը և հուսալիությունը»,- գրում է լրատվականը: |tert.am|

  • Սկսած 2025-ի ապրիլից՝ բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող գումարը կկազմի 40…

    ‼️ Սկսած 2025-ի ապրիլից՝ բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող գումարը կկազմի 40 000 դրամ 50 000 դրամի փոխարեն, շահառուների շրջանակն էլ կկրճատվի: Որոշումը հաստատեց ՀՀ կառավարությունը:
    🔸 Աջակցությունը կտրամադրվի՝
    — մինչև 18 տարեկան երեխաներին (շուրջ 33 000 անձ),
    — 63 և ավելի տարեկան անձանց (18 000 անձ),
    — կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց (մոտ 2600 մարդ):
    ‼️ 2025թ. հուլիսից 40 000-ը կնվազի՝ հասնելով 30 000 դրամի։ |civilnet.am|

  • Դուք գիտեք, որ պարոն [Վահե] Ղազարյանի հետ մենք իրար ճանաչում ենք շատ վաղուց, մե…

    🔸 Դուք գիտեք, որ պարոն [Վահե] Ղազարյանի հետ մենք իրար ճանաչում ենք շատ վաղուց, մենք 37 տարի գիտենք իրար և մանկությունից ընկերներ ենք: Սա մի հանգամանք է, որը իհարկե շատ հարցերում մեզ շատ և մեծապես օգնել է, բայց թերևս հանգամանք է նաև, որ որոշ հարցերում, այնուամենայնիվ, մի քիչ խանգարել է:
    🔸 Բայց ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ իսկապես այս բարդ ժամանակահատվածում ոստիկանությունը, ՆԳՆ-ն՝ պարոն Ղազարյանի առաջնորդությամբ, և՛ ի վիճակի է եղել պահպանել Հայաստանում իրավակարգը, և՛ միևնույն ժամանակ բարեփոխումների շատ ծավալուն գործընթաց է տեղի ունեցել։
    [Նիկոլ Փաշինյանը՝ ՆԳՆ-ում նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանին ներկայացնելիս իր ելույթի ժամանակ] |news.am|

  • Ձմեռային զորակոչը տեղի կունենա 2025թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը: Պարտա…

    ‼️ Ձմեռային զորակոչը տեղի կունենա 2025թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը:
    🔸 Պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2025թ. հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:
    Համապատասխան որոշումն ընդունեց ՀՀ կառավարությունը:

  • ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Ցյուրիխում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի ԻՆֆա…

    ⚽️🤝 ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը Ցյուրիխում հանդիպել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջիաննի ԻՆֆանտինոյի հետ:
    📍 Քննարկվել են ֆուտբոլի զարգացման նախագծերի ընթացքը և առաջիկա անելիքները:
    💬 «Նախագահ Մելիքբեկյանի ղեկավարությամբ ֆուտբոլը Հայաստանում անշեղորեն զարգանում է: ՖԻՖԱ-ն և ՀՖՖ-ն համագործակցում են տարբեր նախաձեռնությունների շրջանակներում: Հայաստանում բոլորին մաղթում եմ ամենայն բարիք և վստահ եմ, որ այնտեղ ֆուտբոլի ապագան պայծառ է»,- գրել է Ինֆանտինոն իր ինսթագրամյան էջում: |tert.am|

  • Ուկրաինան ոչ մի օկուպացված տարածք չի ճանաչում որպես ռուսական, մասնավորապես՝ 201…

    🇺🇦🇷🇺 Ուկրաինան ոչ մի օկուպացված տարածք չի ճանաչում որպես ռուսական, մասնավորապես՝ 2014թ. ի վեր բռնագրավված տարածքները և պատրաստ չէ Ղրիմը զիջել խաղաղության համաձայնագրով։ Ղրիմը կարող է վերադարձվել դիվանագիտական ​​ճանապարհով՝ առանց զգալի մարդկային կորուստների։
    🗣 Այս մասին Foxnews-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: |news.am|

  • ԿԳՄՍՆ-ն հերքում է Երվանդ Քոչարի որդու հայտարարությունը: Նոյեմբերի 20-ին Երվանդ Ք…

    ԿԳՄՍՆ-ն հերքում է Երվանդ Քոչարի որդու հայտարարությունը:
    🗣 Նոյեմբերի 20-ին Երվանդ Քոչարի որդու՝ Ռուբեն Քոչարի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ վերջինիս կողմից հնչել է կարծիք, որ «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ում Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի հոբելյանական ցուցահանդեսում ներկայացվող «Ինքնադիմանկար» ստեղծագործությունը բնօրինակ չէ: 
    💬 Հայտնում ենք, որ [այն] բնօրինակ աշխատանք է: Այդ են վկայում թե՛ արվեստաբանական փորձաքննության տվյալները, թե՛ ներկաշերտի հաﬔմատական քիﬕական վերլուծությունը շտեմարանային տվյալների հետ, թե՛ աշխատանքի դիﬔրեսի և դարձերեսի նկարագրությունը, ներկաշերտի՝ ժամանակի ընթացքում կրած քիﬕական փոփոխությունը, աշխատանքի դարձերեսին առկա ֆրանսիական գեղանկարչական պիտույքների խանութի բնօրինակ պիտակը, և թե՛ նախորդիվ արված փորձագիտական հսկողությունը ԿԳՄՍՆ-ի կողﬕց: Աշխատանքը ողջ ցուցահանդեսային պատմության ընթացքում, ներառյալ վերոհիշյալ հոբելյանական ցուցահանդեսից առաջ, ենթարկվել է պետական վերահսկողության, և առկա են այդ մասին փաստող փորձագիտական եզրակացություններ:

  • Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։ Համապատասխան որոշ…

    Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։
    ✍🏻 Համապատասխան որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: