Category: Infocom

  • Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ մամուլի խոսնակ «Շրջանառվող տեղեկություն…

    ❗️ Բանակում մահվան դեպք չի արձանագրվել. ՊՆ մամուլի խոսնակ
    📣 «Շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։
    🔸 Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»,- հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
    📌 Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել իր տանը կախված վիճակում, և նա այսօր իր հերթապահության օրը պետք է գնար զորամաս։

  • «Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները» և արտոնությունները, եթե այդ…

    🇷🇺🇦🇲 «Ռուսաստանը Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները» և արտոնությունները, եթե այդ երկիրը շարունակի Արևմուտքի հետ իր սիրախաղը», — TACC գործակալության հետ զրույցում հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ալեքսեյ Չեպան։
    🗣 «Հայաստանը չի կարող երկու աթոռին միաժամանակ նստել։ Նրանք ուզում են արտոնություններ ստանալ Ռուսաստանից, բայց նաև Արևմուտքի խաղը խաղալ», — նշել է նա՝ հավելելով, թե այդ դեպքում «Փաշինյանը բարդ կացության մեջ կհայտնվի»։
    📌 Մոսկվան պնդում է՝ Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի՝ ընտրություն կատարելով Եվրոպական և Եվրասիական միությունների միջև: |azatutyun.am|

  • Փաշինյանն անդրադարձավ ընդիմադիրների քննադատությանը, թե երեկ հրահանգ է տվել Ռոբե…

    📣 Փաշինյանն անդրադարձավ ընդիմադիրների քննադատությանը, թե երեկ հրահանգ է տվել Ռոբերտ Քոչարյանի դեմ գործողություններ իրականացնելու համար:
    🗣 «Ես հրահանգը այստեղ չեմ տվել, ես հրահանգը տվել եմ Հանրապետության հրապարակում 2026 թ․ հունիսի 5-ին: Ինչո՞ւ եմ այնտեղից տվել. որովհետև ոչ մեկը չի ասում՝ «Պիացա գրանդեն»՝ «Սպայի տուն» պատմամշակութային հուշարձանը, քանդել են, տեղը Ռոբերտ Քոչարյանի, Լևոն Քոչարյանի և Սեդրակ Քոչարյանի սեփականությունն է: Ո՞նց: «Փլեյ սիթի»՝ Թենիսի մանկապատանեկան կենտրոնը վերցրել են մարդիկ, դարձրել են իրենց համար «Օրանժ»:
    🔸 Այո՛, պիտի նստեն: Ես ասում եմ՝ Ծառուկյան Գագիկը պիտի հայտարարություն անի, ասի՝ ի՞նչ էիք ասում, որ թոշակը պիտի նվազագույն սպառողական զամբյուղի չափ լինի, բա ե՞րբ է թոշակը բարձրանալու։ Քոչարյան Ռոբերտն էլ պիտի ասի դա: Իրենք պիտի փող չունենան, որ ընտրակաշառք էլ բաժանեն, և դա իմ քաղաքական հանձնառությունն է: Այն պետությունը, որը սա չի անի, չի կարա չանի, որովհետև սա արդեն իմ ասածը չի, այլ ՀՀ ժողովրդի ասածն է, դե փորձվի՝ մեկը չանի: Պրծել են ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք՝ առնեք, ում ուզենաք՝ ծախեք»,- ասաց նա: |1lurer.am|
    📌 Նախօրեին խորհրդարանում ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի նախագծի քննարկման ժամանակ Լևոն Քոչարյանի հարցից հետո Նիկոլ Փաշինյանն ասել է

  • Սերժ Սարգսյանը ավելի քան 1.5 ժամ անց դուրս է եկել Հակակոռուպցիոն կոմիտեից։ Լրագ…

    ⚖️ Սերժ Սարգսյանը ավելի քան 1.5 ժամ անց դուրս է եկել Հակակոռուպցիոն կոմիտեից։ Լրագրողների հարցին ի պատասխան, նա ասաց․ «Գործի նյութերը, երբ կստանանք` կխոսենք։ Հիմա բան չեմ հասկանում»։
    📌 Սարգսյանից առաջ էլ Հակակոռուպցիոն շենքից ԱԱԾ ծառայողների ուղեկցությամբ դուրս էր եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին` Սեդրակ Քոչարյանը։ |arm.sputniknews.ru|
    ⚖️ Սերժ Սարգսյանը ևս Հակակոռուպցիոն կոմիտեում է։ Շենք մուտք գործելիս Սարգսյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ դեռևս տեղյակ չէ, թե ինչու են իրեն կանչել։ 📌 Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից Ռոբերտ Քոչարյանի գործով հայտնել էին, որ հանրային քրեական հետապնդում…

  • Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿ «…

    ⚖️ Ռոբերտ Քոչարյանին փոխկապակցված ընկերությունների տնօրենները ձերբակալվել են․ ՔԿ
    👩‍⚖️ «Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվելու դատարան:
    💵 Հիշյալ տնտեսվարող սուբյեկտներով պետությանը պատճառվել է շուրջ 2 մլրդ 682 մլն 21 հզր 224 ՀՀ դրամի վնաս»,- ասված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
    ⚖️ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ։ Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար հետապնդումներ են հարուցվել 🔸 հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊԸ («Ստեֆանո…

  • Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված…

    ⚖️ Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ռոբերտ Քոչարյանին փոխակապակցված ընկերությունների տնօրենների նկատմամբ։
    Առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու համար հետապնդումներ են հարուցվել
    🔸 հագուստի մանրածախ առևտրող զբաղվող «Գրիտտի» ՍՊԸ («Ստեֆանո Ռիչի») և («Կորնելիանի») գործող տնօրեն Ի.Հ.-ի, նույն ընկերության նախկին տնօրեն Հ.Մ.-ի նկատմամբ,
    🔸 «PLAY CITY» ապրանքային նշանի ներքո գործող «ՖԱՍԹ ՔԱՐԹ» ՍՊԸ տնօրեն Ա.Ա.-ի նկատմամբ,
    🔸 «ԿԻՆԵՏԻԿ» ՓԲԸ (Օրանժ ֆիթնես) տնօրեն Կ.Ա.-ի նկատմամբ:
    ⚖️ Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ 🔻 պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), 🔻 առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ), 🔻 առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։ ℹ️

  • Ադրբեջանի Լաչին քաղաքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիա…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի Լաչին քաղաքում քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները։
    📌 Հանդիպել են ՀՀ ՏԿԵՆ և հայկական «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ընկերության ու Ադրբեջանի էներգետիկայի նախարարության և ադրբեջանական «Ազերէներջի» ընկերության ներկայացուցիչների աշխատանքային հանդիպումը։
    📌 Քննարկվել են նաև երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին փոխկապակցելու հնարավոր տարբերակները։
    [ՀՀ ՏԿԵՆ]

  • Սերժ Սարգսյանը ևս Հակակոռուպցիոն կոմիտեում է։ Շենք մուտք գործելիս Սարգսյանը լրա…

    ⚖️ Սերժ Սարգսյանը ևս Հակակոռուպցիոն կոմիտեում է։ Շենք մուտք գործելիս Սարգսյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց, որ դեռևս տեղյակ չէ, թե ինչու են իրեն կանչել։
    📌 Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունից Ռոբերտ Քոչարյանի գործով հայտնել էին, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ևս 9 անձի նկատմամբ, որոնց թվում էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սերժ Սարգսյանը։

  • ԱՄՆ-ն Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից՝ այդպես վե…

    🇺🇸🇸🇾 ԱՄՆ-ն Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից՝ այդպես վերացնելով, Դամասկոսի բնորոշմամբ, երկրում ներդրումներ կատարելու վերջին հիմնական խոչընդոտը:
    ℹ️ Սիրիան ԱՄՆ ահաբեկչական ցանկում հայտնվել էր 1979 թվականին, երբ Վաշինգտոնը նախկին նախագահ Հաֆեզ ալ-Ասադի կառավարությանը մեղադրեց զինված խմբավորումներին աջակցելու համար: Այդ կարգավիճակը պահպանվեց նաև նրա որդու՝ Բաշար ալ-Ասադի կառավարման ողջ ընթացքում։ Այժմ այդ ցանկում երեք պետություն է մնում՝ Կուբան, Իրանը և Հյուսիսային Կորեան։ |azatutyun.am|

  • «Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար ռեժիմով։ Ենթադրվում…

    ‼️ «Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար ռեժիմով։ Ենթադրվում է, որ կալանքի միջնորդություն կներկայացվի», — լրագրողներին ասել է փաստաբան Արամ Օրբելյանը։
    💬 Փաստաբանը հայտնել է, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել՝ նախագահության օրոք կառավարության որոշակի օրենքներ վավերացնելու հետ կապված։ |civilnet.am|
    Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացնում խուզարկությունների և քննվող վարույթի վերաբերյալ: