Category: Infocom

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուներ…

    📄 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ներառված թեկնածուները հայտարարագրել են ընդհանուր շուրջ 6 մլրդ 559 մլն դրամ եկամուտ և 4 մլրդ 105 մլն դրամ դրամական միջոցներ։
    🤔 Իսկ թե ուրիշ ինչ են հայտարարագրել և որքան, կարող ես տեսնել՝ թերթելով #ինֆոքարտ|երը։
  • Աստանայում քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը․ ՌԴ փոխվարչապետ Ա…

    📣 Աստանայում քննարկվելու է ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հարցը․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ
    🗣 «Դա շատ բարդ հարց է։ Մենք չենք ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, բայց և տեսնում ենք այն խնդիրները, որոնք կծագեն ԵՄ-ին միանալու կամ այդ դաշինքի հետ հարաբերությունները սերտացնելու դեպքում»,- նշել է Օվերչուկը՝ հայտարարելով, թե այդ խնդիրները «գործնականում արդեն իսկ ծագում են։
    📌 Եթե ընտրությունը կատարվում է հօգուտ ԵՄ-ի, մեզ մոտ հարցեր են ծագում։ Նախևառաջ՝ ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ ընտրությանը մեր բյուջեի հաշվին։ Եթե Հայաստանը միանում է Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամաբար տրամադրված պետություններին, ինչո՞ւ մենք պետք է պաշտպանենք դա»,- նշել է Օվերչուկը։ |azatutyun.am|
    🗣 Նիկոլ Փաշինյանը մայիսի 28-ին չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին, հայկական կողմից կմասնակցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ 📌 Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ քարոզարշավի պատճառով չի կարողանա մասնակցել միջոցառմանը, և դրա մասին…

  • Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը կարելի է լուծել ողջամիտ ժամկետներու…

    📣 Բաքվում պահվող գերիների ազատ արձակման հարցը կարելի է լուծել ողջամիտ ժամկետներում․ Քոչարյանը՝ Ախուրյանի բնակիչների հետ հանդիպմանը
    🗣 «Վստահ եմ, որ դա հնարավոր է։ Վստահ եմ նաև, որ այս իշխանությունները հարցով չեն զբաղվում։ Նրանք ասում են՝ «ավելի լավ է այս թեմայով չխոսել, թեման նուրբ է, մենք դրանով կզբաղվենք լռության պայմաններում»։ Այն, ինչ նա (Փաշինյանը) երեկ ասաց արցախցիների մասին, վկայում է, որ ոչ միայն չեն զբաղվում, այլև ուզում են, որ նրանք այնտեղ մնան, որպեսզի հանկարծ հեղինակավոր մարդիկ այստեղ չհայտնվեն և ինչ-որ նպատակներով ժողովրդին չմիավորեն։
    📌 Հարցով պետք է զբաղվել։ Ամոթ է, որ փաստաթուղթը նախաստորագրելիս այս թեման նույնիսկ չեն բարձրացրել», — նշել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ իշխանությունները պետք է պայման դնեին՝ ազատ արձակել գոնե մի քանի մարդու։ |news.am|

  • ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Արտուր Օսիպյանին, նա հրաժարվել է առանձնազրույց…

    📣 ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Արտուր Օսիպյանին, նա հրաժարվել է առանձնազրույց ունենալ և ներկայացնել իր իրավունքներին առնչվող հարցերի վերաբերյալ մանրամասներ։
    🗣 «Այնուամենայնիվ ուսումնասիրվել են հարցին առնչվող հրապարակային տեղեկությունները, Ա. Օսիպյանի վերաբերյալ կազմված փաստաթղթերը և ազատությունից զրկման վայրում նրա իրավունքների ապահովման վիճակը», — ասվում է հաղորդագրության մեջ։
    ⚖️ ՄԻՊ գրասենյակից նշում են՝ իրավական պատասխանատվության կառուցակարգերը պետք է գործադրվեն միասնական տրամաբանությամբ` բացառելով ընտրովիությունն ու «հայեցողական արդարադատության» նվազագույն տպավորությունը:
    🔸 ՄԻՊ-ը իրավապահ մարմիններից պահանջում է անձին ազատությունից զրկելու իրավական և փաստական հիմքերի առկայության առնչությամբ պատշաճ հանրային հաղորդակցություն` վերը նշված չափանիշների պահպանմամբ: Ավելին, ցանկացած պարագայում, երբ այդ հիմքերն առկա չեն կամ վերացել են, անձը պետք է անհապաղ ազատ արձակվի:
    ⚖️ Փաշինյանի և Արթուր Օսիպյանի միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հատկանիշներով: 🗣 Պաշտպան Ռոման Երիցյանը հայտնել է, որ, ըստ վարույթի, «Օսիպյանը խաթարել է ՔՊ քարոզարշավը, խանգարել մարդկանց անդորրը, վիճաբանության…

  • Բաքվում հայերի դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության պահան…

    ⚖️ Բաքվում հայերի դատավարությունները չեն համապատասխանում արդար դատաքննության պահանջներին. ICJ
    📌 Քննարկելով Ադրբեջանի արդարադատության համակարգում առկա բազմաթիվ խնդիրներն ու խախտումները՝ զեկույցում մանրամասնորեն վերլուծվել են Բաքվում դատվող հայերի դեմ իրականացված դատավարությունները՝ միջազգային չափանիշների լույսի ներքո․ «Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների դեմ իրականացվող դատավարությունները այս մտահոգությունները ներկայացնում են իրենց ամենասուր դրսևորմամբ»,- նշվում է զեկույցում։
    ❗️ Իրավաբանների միջազգային հանձնաժողովը (International Commission of Jurists) հստակ արձանագրում է, որ այդ դատավարությունները չեն համապատասխանում մարդու իրավունքների միջազգային իրավունքի չափանիշներին։ |civilnet.am|

  • Գլխավոր դատախազությունը չի ուսումնասիրում երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրսևորա…

    ⚖️ Գլխավոր դատախազությունը չի ուսումնասիրում երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրսևորած վարքագիծը՝ համեմված վիրավորական, արտահայտություններով ու սպառնալիքներով:
    Ինչո՞ւ՝ իրավական կառույցը չի մանրամասնում: Սակայն իրավապահները նույնատիպ բառապաշարով իշխանությանը դիմած ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների նկատմամբ անմիջապես վարույթներ են հարուցում, մեղադրանքներ առաջադրում:
    📌 Քարոզարշավի մասնակցող Փաշինյանը երեկ մասնավորապես հետևյալ արտահայտություններն էր հնչեցրել ընդդիմադիրների հասցեին. «Ռոբին կզացնելու եմ, սատկացնելու եմ, կալուգացուն էլ, Սերժին էլ, Գագոյին էլ, չոքցնելու եմ սաղիդ … Հատ-հատ մասկեքը կոխելու եմ համապատասխան տեղերը, հատ-հատ գտնելու եմ, մասկեքներդ մտցնելու եմ համապատասխան տեղերը։ Էլ չեմ ասում այդ ավտոմատի կոթը, կզելու եք»: |azatutyun.am|
    📹 «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու». Արաբկիրում քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հունից դուրս եկավ քաղաքացու հետ զրույցի ժամանակ:

  • Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:…

    Ամբակում Գրիգորյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:

  • Ղարաբաղի հարցը՝ տարածքները բերելու առումով, փակված է: Այս մասին Հանրային ՀԸ եթե…

    💬 Ղարաբաղի հարցը՝ տարածքները բերելու առումով, փակված է: Այս մասին Հանրային ՀԸ եթերում ասաց ՀԱԿ ցուցակից Արամ Մանուկյանը՝ նշելով, որ իրենք ռեալիստ են, և նման հարց չկա:
    🗣 «Բայց մարդկանց վերադառնալու իրավունքը մնում է ուժի մեջ, թեպետ այսօրվա Ադրբեջանի դիկտատորական պայմաններով որևէ հայ այնտեղ գնալու ծրագիր չի ունենա, և դա ես չեմ էլ համարում ռեալ, ինչը խոստանում են շատ քաղաքական ուժեր»,- նշեց Մանուկյանը:

  • Վարորդական իրավունքը մեկ տարի անց, թեկուզ որոշակի պայմաններով, առանց քննության …

    📌 Վարորդական իրավունքը մեկ տարի անց, թեկուզ որոշակի պայմաններով, առանց քննության վերականգնելու առաջարկի ներկայացումը և դրա հնարավոր իրագործումը նախընտրական քարոզչության ժամանակահատվածում խիստ խնդրահարույց են վարչական ռեսուրսների չեզոք և ոչ խտրական օգտագործման սկզբունքի ապահովման տեսանկյունից։
    📌 Սա նաև կարող է ազդել քաղաքական մրցակցության հավասար պայմանների ընկալման վրա, առավել ևս, որ նշյալ նախաձեռնությունը նախապես նախատեսված չի եղել ՀՀ կառավարության կողմից, և դրա համար չի ներկայացվել որևէ իրավաչափ և մասնագիտական հիմնավորում:
    [«Ականատես» դիտորդական առաքելություն]
    Փաշինյանը հայտարարեց, որ այդ քաղաքացիները վարորդական իրավունքը վերականգնելիս նոր քննություն չեն հանձնի։

  • «Զուգարանում չծեծելը ադալժենի ե՞ք անում». «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ …

    💬 «Զուգարանում չծեծելը ադալժենի ե՞ք անում». «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Արամ Քոչարյանը արձագանքել է Փաշինյանի և ՔՊ այլ ներկայացուցիչների հայտարարություններին, որ ներկայում ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներն ազատորեն արտահայտում են իրենց կարծիքը, մինչդեռ նախկինում դրա համար մարդկանց զուգարանում ծեծելով սպանում էին:
    ❗️ Քոչարյանն ընդգծել է, որ ՀՀ քաղաքացիները իրենց քաղաքական գնահատականը արդեն տվել են նախկինում այդպես վարված քաղաքական ուժերին և գնահատական կտան նաև այս դեպքում:
    🗣 «Ոնց մնացած քաղաքական ուժերն են հայտնվել քաղաքական աղբանոցում նման վարքի համար, դուք էլ եք հայտնվելու նույն աղբանոցում: Հերիք է ադալժենիի ձևով խոսեք… (…) [Ժողովուրդը] Արթուր Օսիպյանի համար էլ է ձեզ այդ քաղաքական գնահատականը տալու: Ադալժենի եք անում քաղաքացուն, որ գոհ եղեք՝ ձեզ զուգարանում չենք ծեծում»,- ասել է նա՝ կոչ անելով իշխանությանը, որ եթե ստացվի այնպես, որ քաղաքական բանավեճի բռնվի նրանցից որևէ մեկի հետ, իրեն զուգարանում ծեծեն՝ «ադալժենի» չանեն։