Category: Infocom

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալ…

    🇷🇺🇦🇿 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
    🔸 Նրանք քննարկել են արդյունաբերական համագործակցության և տրանսպորտի ոլորտում մի շարք փոխշահավետ նախագծերի գործնական իրականացումը։
    🔸 Բացի այդ՝ կողմերը հաստատել են իրենց փոխադարձ հետաքրքրությունը Մոսկվայի և Բաքվի միջև ռազմավարական գործընկերության և դաշինքի հետագա զարգացման հարցում։
    [Կրեմլի մամուլի ծառայություն]

  • Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի բանագնաց Ամիր Սաիդ Իրավանիի հետ: Այս մասին …

    🇺🇸🇮🇷 Իլոն Մասկը հանդիպել է ՄԱԿ-ում Իրանի բանագնաց Ամիր Սաիդ Իրավանիի հետ: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով իրանցի երկու պաշտոնյայի:
    📍 Ըստ աղբյուրի՝ հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում՝ գաղտնի վայրում, և տևել է ավելի քան մեկ ժամ։ Աղբյուրը նկարագրել է, որ քննարկումը կենտրոնացած է եղել երկու երկրների միջև լարվածությունը թուլացնելու վրա: CNN-ը մեկնաբանությունների համար դիմել է Մասկի և Թրամփի անցումային թիմին:
    💬 ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հրաժարվել է մեկնաբանություններից: |factor.am|

  • ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ԱԺ-ում անդրադարձել է տարածված լուրերին, որ երեկ «Երև…

    💬 ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ԱԺ-ում անդրադարձել է տարածված լուրերին, որ երեկ «Երևան ՋԷԿ»-ի տարածքում վիճաբանություն է եղել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի և Տիգրան Ավինյանի աներոջ՝ Արթուր Պահլավունու միջև:
    📍 Սարգիս Հովհաննիսյանը «Երևան ՋԷԿ»-ի նորանշանակ փոխտնօրենն է, իսկ Արթուր Պահլավունին անվտանգության պետը:
    🗣 «Որոշ միջադեպ եղել է, ինչի համար ես շատ ցավում եմ, ափսոսում եմ, բայց նաև անհասկանալի է ինձ համար, քանի որ գործընկերները, յուրաքանչյուրը պետք է փորձի աշխատանքային միջավայրում կամ դրանից դուրս այնպիսի վարք դրսևորել, որպեսզի նման միջադեպ տեղի չունենա: Ես վիդեոներն էլ եմ տեսել, ինչ-որ հարցի շուրջ, ընդ որում հարցի, որը «ՋԷԿ»-ին չի առնչվում, եղել է խոսակցություն, որոշակի հրմշտոց, ընդամենը այդքանը»,- ասել է նա: |news.am|

  • Հայաստանի ազգային հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին:…

    ⚽️ Հայաստանի ազգային հավաքականը 0:1 հաշվով պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին:

  • Երկրպագուների ակցիան շարունակվում է խաղի ընթացքում ևս: Հայաստան-Ֆարերյան կղզինե…

    ⚽️ Երկրպագուների ակցիան շարունակվում է խաղի ընթացքում ևս:
    📌 Հայաստան-Ֆարերյան կղզիներ հանդիպումը մի քանի րոպեով ընդհատվեց։

  • Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հ…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին այն մասին, որ Ադրբեջանի Սահմանադրությունը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։
    🗣«Պարո՛ն վարչապետ, Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ տարածքային պահանջներ պարունակող Ձեր պնդումները հիմնավորում չունեն և մոլորեցնում են միջազգային հանրությանը։ Այս պնդումը հավասարակշռող ապարդյուն գործողություն է և Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ պահանջներն անտեսելու փորձ։
    🔸 Այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանը երբեք չի ճանաչել «Լեռնային Ղարաբաղը» որպես Ադրբեջանի մաս։ Հետևաբար, հայտարարությունները, թե Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, իրավական հիմք չունեն, քանի դեռ Հայաստանը փոփոխություններ չի կատարել իր Սահմանադրության մեջ և չի հրաժարվել բոլոր իրավական և քաղաքական դրույթներից»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարության մեջ։ |factor.am|

  • Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles եւ FAF շարժումնե…

    ⚽️ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուների Red Eagles եւ FAF շարժումները Ազգերի լիգայի 5-րդ տուրի Հայաստան — Ֆարերյան կղզիներ հանդիպումից առաջ անցկացնում են միասնական երթ՝ ազգային հավաքականի աջակցության և ՀՖՖ-ի ղեկավարության հրաժարականի պահանջով։
    🔸 Այն մեկնարկել է Սախարովի հրապարակում եւ կավարտվի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում: |news.am|

  • Սահմանադրական դատարանը չի կարող չեղարկել և չի չեղարկել Անկախության հռչակագիրը։ Ա…

    ❗️Սահմանադրական դատարանը չի կարող չեղարկել և չի չեղարկել Անկախության հռչակագիրը։ Ասաց ՀՀ  ՍԴ նախագահ Արման Դիլանյանը՝ անդրադառնալով շրջանառվող խոսակցություններին, թե ՍԴ-ն  սեպտեմբերի 26-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության  սահմանադրականության վերաբերյալ որոշմամբ իբր չեղարկել է Անկախության հռչակագիրը։
    🗣 «Իրականում ես ամեն ինչ նկատեցի այդ որոշման շուրջ, բացի լուրջ իրավական քննադատությունից կամ փաստարկներից։ Ես չհանդիպեցի իրավական փաստարկի՝ թե ինչու է այդ որոշումն իրենց կարծիքով սխալ։ Սահմանադրական դատարանն իր որոշմամբ ասել է այն, ինչը գոյություն է ունեցել 30 տարի։
    🔸 Սահմանադրությունն ընկալվել է որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ ՀՀ-ում, և Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս»,-ասաց ՍԴ նախագահը։

  • Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկ…

    📝 Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։

  • ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտա…

    🇦🇲🇮🇷 ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։
    🤝 Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Անդրադարձ է կատարվել առաջիկա միջոցառումներին: [ՀՀ ԱԳՆ]