Category: Infocom

  • Բաքվում հանդիպել են Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին և Ադրբեջանի արտգործնա…

    🇬🇪🇦🇿 Բաքվում հանդիպել են Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոչորիշվիլին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ 📌 Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության քաղաքական, պաշտպանական, տնտեսական…

  • Երեկ մի խումբ անձինք մտել են զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամա…

    🏢 Երեկ մի խումբ անձինք մտել են զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: ❗️Պարզվել…

  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Կրեմլում ն…

    🇮🇷🇷🇺 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ 🤝 Կրեմլում նախատեսված են երկու երկրների նախագահների բանակցություններ, որից հետո կողմերը կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր: 📌 Ավելի վաղ թե՛ իրանական, թե՛…

  • Լոս Անջելեսի հրդեհի վնասները կարող են հասնել 275 միլիարդ դոլարի, հաղորդում է ամ…

    🇺🇸 Լոս Անջելեսի հրդեհի վնասները կարող են հասնել 275 միլիարդ դոլարի, հաղորդում է ամերիկյան Washington Post-ը։ Զոհվել է 24 մարդ։ 📌 Միայն Փալիսեյդս ու Ալթադենա շրջաններում 12 հազար շենք է ոչնչացել։ Կալիֆորնիայում հրդեհները դեռ չի հաջողվում մարել։ Այսօր քամու…

  • Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պու…

    🇦🇲🇷🇺 Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 🗣 Զրուցակիցները քննարկել են Եվրասիական տնտեսական միությունում ՀՀ նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև Հայաստան-Ռուսաստան…

  • Այսօր Ադրբեջանի Հովսան քաղաքի դատարանում մեկնարկում են Բաքվում կեղծ մեղադրանքնե…

    🇦🇿⚖️ Այսօր Ադրբեջանի Հովսան քաղաքի դատարանում մեկնարկում են Բաքվում կեղծ մեղադրանքներով պահվող 15 անձի, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանի դատավարությունները:
    📍 Այս մասին հայտնում է ադրբեջանական Report-ը՝ նշելով, որ Արկադի Ղուկասյանի, Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի, Դավիթ Մանուկյանի, Գարիկ Մարտիրոսյանի, Մելիքսեթ Փաշայանի, Դավիթ Ալավերդյանի, Գուրգեն Ստեփանյանի, Լևոն Բալայանի, Մադաթ Բաբայանի, Վասիլ Բեգլարյանի և Էրիկ Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործերով կանցկացվի նախնական նիստ:
    👨‍⚖️ Ըստ աղբյուրի՝ դատարանը քննելու է ընդհանուր 2548 դրվագ։
    🇦🇲🇺🇳 Այս պահին Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է՝ հայ գերիներին ազատ արձակելու պահանջով:
    Տեսանյութում՝ Հովսան քաղաքի դատարանն այսօր

  • Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։ Կրեմլում նախ…

    🇮🇷🇷🇺 Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։
    🤝 Կրեմլում նախատեսված են երկու երկրների նախագահների բանակցություններ, որից հետո կողմերը կստորագրեն Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր:
    📌 Ավելի վաղ թե՛ իրանական, թե՛ ռուսական կողմից հայտարարել են, որ համաձայնագիրն ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ։
    🔸 «Այս համաձայնագիրը, ինչպես, ի դեպ, Հյուսիսային Կորեայի հետ մեր համաձայնագիրը, ուղղված չէ որևէ երկրի դեմ և ունի կառուցողական բնույթ՝ ամրապնդել Ռուսաստանի և Իրանի կարողությունները աշխարհի տարբեր մասերում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

  • Իշխանության վտանգավոր կենտրոնացումը սակավաթիվ ծայրահեղ հարուստ մարդկանց ձեռքում…

    🇺🇸 Իշխանության վտանգավոր կենտրոնացումը սակավաթիվ ծայրահեղ հարուստ մարդկանց ձեռքում վտանգավոր հետևանքներ կունենա, եթե չվերահսկվի նրանց կողմից իշխանության [հնարավոր] չարաշահումը։ Այսօր Ամերիկայում ձևավորվում է գերհարստության, իշխանության և ազդեցության օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է մեր ողջ ժողովրդավարությանը, մեր հիմնական իրավունքներին և ազատությանը
    🗣 Այս մասին չորեքշաբթի երեկոյան Օվալաձև գրասենյակից հղած հրաժեշտի ուղերձում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
    📍 Նախագահը չի ասել, թե ում նկատի ունի՝ օլիգարխիա ասելով։ Սակայն գաղտնիք չէ, որ երկրի խոշորագույն միլիարդատերերից մի քանիսը, ներառյալ՝ Իլոն Մասկը, սերտ կապեր են հաստատել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ: |amerikayidzayn.com|

  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանու…

    🇦🇿🇺🇸 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանում ԱՄՆ ՄԶԳ (USAID) գործունեության շարունակման անհրաժեշտություն այլևս չկա։
    📌 Նա նշել է, որ Ադրբեջանի կողմից 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում իրականացված ռազմական գործողություններից հետո ԱՄՆ-ը ձեռնարկել է «միջազգային իրավունքի հետ անհամատեղելի քայլեր»:
    🗣 «Համաձայնագրի ժամկետն ավարտվել է 2024 թվականի փետրվարին։ Այս տարվա ընթացքում մենք բազմիցս տեղեկացրել ենք ԱՄՆ-ին, որ պայմանագրի երկարաձգումը պետք է քննարկվի նոր պայմաններով։ Սակայն ԱՄՆ-ն փորձել է թելադրել իր պայմանները՝ հաշվի չառնելով Ադրբեջանի շահերը։ Այդ պատճառով որոշում կայացվեց համաձայնագիրը այլևս չերկարաձգել:»,- նշել է Բայրամովը։ |armenpress.am|

  • Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերությ…

    📝 Հունվարի 14-ին Վաշինգտոնում ստորագրվեց ՀՀ և ԱՄՆ միջև Ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը՝ կանոնադրությունը, և թե’ հայկական, թե’ ամերիկյան կողմից հրապարակվեց համատեղ աշխատանքների արդյունքում մշակված ու վերջնական համաձայնեցված բուն փաստաթղթի ամբողջական նույնական տեքստը։
    🇦🇲🤝🇺🇸 Կանոնադրությամբ սահմանվում է երկու երկրների գործընկերության ռազմավարական բնույթը և միաժամանակ մեկնարկ է տրվում հանձնաժողովի, որն այն ձևաչափն է, որի շրջանակներում կողմերն աշխատելու են կանոնադրության մեջ ամրագրված նպատակների կյանքի կոչման, կանոնադրության մեջ հիշատակվող ոլորտային ուղղություններով համագործակցության հարցերի քննարկման, համակարգման նպատակով։
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյան]