Category: Infocom

  • Էլեկտրական մեքենաների համար երկու տարվա սահմանափակումը չի կիրառվի․ Փաշինյան Հիշ…

    🚘⚡️ Էլեկտրական մեքենաների համար երկու տարվա սահմանափակումը չի կիրառվի․ Փաշինյան

    📌 Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարել էր, որ 2025-ի ընթացքում առանց մաքսատուրքի կարող են ներմուծվել միայն 2022-ի դեկտեմբերի 31-ից հետո թողարկման տարեթիվ ունեցող էլեկտրական շարժիչով մեքենաները:
    🔸 «Եկել եմ այն որոշման, որ մենք այդ երկու տարվա սահմանափակումը չենք կիրառի։ Կարծում եմ, որ մեր պետական մարմինները ճիշտ չեն կոմունիկացրել հարցը, և միայն այդ պատճառով մենք պետք է այդ որոշումը կայացնենք՝ դրա հետ համաձայն չլինելով»։
    🔸 Փաշինյանը նշեց, որ 5000 մեքենայի քվոտա կտրամադրվի քաղաքացիներին, 3000-ը՝ դիլերներին, այսինքն՝ այն պաշտոնական ներկայացուցիչներին, որոնք իրենց հետ բերում են նաև ծառայություններ․ «Հակառակ դեպքում մենք էլեկտրամոբիլներ կունենանք, դրանց սպասարկող ենթակառուցվածքներ չենք ունենա»,- հայտնեց Փաշինյանը։ |civilnet.am|

  • ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որ վերջինս բանակու…

    🗣 ՀՀ քաղաքացին իր զավակին հրաժարեցնում է ՀՀ քաղաքացիությունից, որ վերջինս բանակում չծառայի. այս հանգամանքից ելնելով՝ պետք է լյուստրացիայի պրոցես սկսենք առաջին հերթին պետական կառավարման համակարգում․ Սուրեն Պապիկյան
    🔸 «Այս հարցով դիմել եմ նաև ՀՀ վարչապետին։ Իմ կարծիքով՝ պետական պաշտոնյան պետք է իրեն թույլ չտա, որ ոչ միայն իր զավակը, այլ իր մերձավոր հարազատների զավակները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից»,- ընդգծեց Պապիկյանը ԱԺ-ում։
    🔸 Նախարարը շեշտեց, որ նման դեպքերի ցավալի ցուցանիշներ են արձանագրվել, և դրա դեմ պետք է պայքարել․ «Մենք պետք է ինքներս մեզ հետ առերեսվենք և ինձ համար բավականին վատ տենդենցի դեմն առնենք։ Այս երևույթը նոր չէ, չգիտեմ քանի տարվա պատմություն ու խորք ունի, բայց սա մի երևույթ է, որի դեմ պետք է պայքարել»։

  • Խաղաղության պայմանագրի շուրջ ավելի համագործակցաբար ենք աշխատում. ՀՀ ԱԳ նախարար …

    🇦🇲🇦🇿 Խաղաղության պայմանագրի շուրջ ավելի համագործակցաբար ենք աշխատում. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան

    🗣 «Այստեղ դեռևս մնացել են մեկ-երկու ձևակերպումներ, հոդվածներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, քան նախորդ շրջանում։ Ես կասեի՝ նույնիսկ ավելի համագործակցաբար, ավելի կառուցողական մթնոլորտում»,- պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը «իսկապես շատ մոտ են նրան, որ կունենան վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ»։
    🛣 Նա նաև նշեց, որ բանակցությունները բավականին ակտիվ ընթանում են նաև հաղորդակցության ուղիների, մասնավորապես՝ երկաթուղու վերականգնման ուղղությամբ։|civilnet.am|

  • Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքի հարցը ռազմական ճանապա…

    🗣 Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքի հարցը ռազմական ճանապարհով լուծելու խնդիր դրված չէ․ ՀՀ պաշտպանության նախարար
    ❗️ «Սահմանազատման գործընթացը հնարավորություն է տալիս այդ հարցը լուծել խաղաղ, բանակցային ճանապարհով, առավել ևս այս քաղաքական խնդրի ներքո ՀՀ բանակը, բացի ՀՀ տարածքային ամբողջականությունն արտաքին հարձակումից պաշտպանելուց, այլ խնդիր չունի և չի ունենալու»,- ասաց Պապիկյանը ԱԺ-ում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ:

  • Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն. New York Times-ի…

    🇮🇷🇷🇺 Ռուսաստանն ու Իրանը Հարավային Կովկասում տարբերվող շահեր ունեն. New York Times-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, մանրամասնելով․ «Մենք որոշ տարաձայնություններ ունենք, և որոշ համընդհանուր շահեր։ Դա չի նշանակում, որ մենք դաշնակից ենք»։
    🗣 «Մենք չենք կարող ընդունել միջազգային սահմանների փոփոխություն», — ամերիկյան պարբերականին տված եզակի հարցազրույցում ասել է դեսպանը` միաժամանակ, խուսափելով հստակեցնել՝ ինչ կանի Թեհրանը, եթե Ադրբեջանը հարձակվի․ «Դա տեղի չի ունենա», — ասել է դեսպանը։
    🇪🇺 Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ասել է, որ «իրանցիները հայերի լավագույն բարեկամներն են այս տարածաշրջանում»։ Ինչպես նշում է պարբերականը, Ռիտերը ասել է, որ ադրբեջանցիներն ու ռուսները վրդովվում են եվրոպական ներկայությունից, մինչդեռ Իրանը, թվում է, թե ընդունում է այն։|azatutyun.am|

  • Իրավապահ մարմիններն այսօր գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջա…

    📍 Իրավապահ մարմիններն այսօր գործողություններ են իրականացրել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների բաժնում։ 📍 Ըստ այդմ կան ձերբակալվածներ։ [Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյան]

  • Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 13-ի…

    🎄 Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 13-ի ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ի ժամը 06։00-ն ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի՝ Իսահակյան փողոցից մինչև Թումանյան փողոցն ընկած հատվածի երթևեկությունը:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. սպառողների վրա դ…

    ‼️ Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. սպառողների վրա դա չի անդրադառնա:
    🔸 ««Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 13-ին ժամը 10։00-ից մինչև նոյեմբերի 14-ը ժամը 22։00-ն կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը:
    🔸 Նշված ժամանակահատվածում ՀՀ սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին»,- հայտնում են «Գազպրոմ Արմենիա»-ից:

  • Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն խաղա…

    🇦🇿🗣 Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումը կվերսկսեն դեկտեմբերին։
    💬 «Մինչև նոյեմբերի վերջ Ադրբեջանի օրակարգի հիմնական թեման COP-29-ն է։ Դեկտեմբերից սկսած՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր գործընթաց կսկսվի խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունների վերաբերյալ»,- ասել է Հաջիևը։ |armenpress.am|

  • Իլոն Մասկը պաշտոն կստանա Թրամփի կառավարությունում: Դոնալդ Թրամփը հայտարարել է, …

    🇺🇸 Իլոն Մասկը պաշտոն կստանա Թրամփի կառավարությունում:
    💬 Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ միլիարդատեր Իլոն Մասկը և Վիվեք Ռամասվամին կղեկավարեն ԱՄՆ պետարդյունավետության դեպարտամենտը: Նրա խոսքով նրանք միասին կաշխատեն «վերացնել կառավարական բյուրոկրատիան, կրճատել ավելորդ կանոնակարգերը ու անտեղի ծախսերը և վերակառուցել դաշնային գործակալությունները»:
    🗣 «Սա ունի պոտենցիալ՝ դառնալու մեր ժամանակի «Մանհեթենի նախագիծը»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ: |foxnews.com|