Category: Infocom

  • Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով։ …

    Ֆրանսիան հետ է կանչել Ադրբեջանում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով։

  • ՊՆ նախկին շենքի պայթեցման կադրերը Հիշեցնենք, որ 2023թ․ ապրիլի 15-ի որոշումով կա…

    🎞 ՊՆ նախկին շենքի պայթեցման կադրերը
    📌 Հիշեցնենք, որ 2023թ․ ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։ ՊԵԿ-ը դիմել էր պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում: Բնակիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպել այդ որոշման դեմ, նրանք պահանջում էին շենքին բնակելի կարգավիճակ տալ։

  • ՊՆ նախկին շենքի պայթեցման կադրերը Հիշեցնենք, որ 2023թ․ ապրիլի 15-ի որոշումով կա…

    🎞 ՊՆ նախկին շենքի պայթեցման կադրերը
    📌 Հիշեցնենք, որ 2023թ․ ապրիլի 15-ի որոշումով կառավարությունը Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին շենքը ամրացրել էր ՊԵԿ-ին, որպեսզի այն դառնա արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) կենտրոն։ ՊԵԿ-ը դիմել էր պատկան մարմիններին՝ բողոքելով, որ ինչ-որ մարդիկ ինքնակամ եկել, տեղավորվել են այդ շենքում: Բնակիչները բողոքի ակցիաներ էին կազմակերպել այդ որոշման դեմ, նրանք պահանջում էին շենքին բնակելի կարգավիճակ տալ։

  • Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը թեժանում է։ Հատուկ ջոկատայինները սկսել են ցր…

    🇬🇪 Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը թեժանում է։

    🔸 Հատուկ ջոկատայինները սկսել են ցրել ու բերման ենթարկել ցուցարարներին։ Ոստիկանությունը բարձրախոսներով կոչ է անում լքել խորհրդարանի մուտքի տարածքը: |tert.am|

  • Տեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սահմռկեցուցիչ հանցագործություն է տեղի ունեցել …

    🗣 Տեղի է ունեցել մի աննախադեպ բան․ սահմռկեցուցիչ հանցագործություն է տեղի ունեցել պետության պատասխանատվության տակ գտնվող քաղաքացու նկատմամբ: 🔸Պետությունը ոտքով, գլխով պատասխանատու է այդ անձի համար, որովհետև նա ձերբակալված է։ Այս նոր ձեռագիրը չպետք է գործելաոճ…

  • Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը թեժանում է։ Բախումներ են տեղի ունենո…

    ❗️ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ իրավիճակը թեժանում է։ 📌 Բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանների միջև։ ՆԳՆ պաշտոնական տվյալներով՝ այս պահի դրությամբ բերման է ենթարկվել 4 մարդ, սակայն նրանց թիվը գնալով ավելանում է։ |tert.am|

  • ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կոչով դիմել են Եվրոպայի խորհրդի…

    📢 ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները կոչով դիմել են Եվրոպայի խորհրդին.
    🇦🇲 «Հայաստանում ակնհայտ է մարդու իրավունքների ոտնահարումն ու ժողովրդավարության հետընթացը: Հայաստանի գործող իշխանությունը միջազգային հանրության առջև ձևացնում է ժողովրդավարության առաջընթաց, մինչդեռ կոպտորեն խախտում է մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները։
    ⚖️ Ընդդիմադիր քաղաքական գործիչներին, ընդդիմախոսներին շինծու քրեական գործերի հարուցմամբ հետապնդելը, ընդդիմախոսների նկատմամբ հնարավոր միջոցներով քաղաքական հաշվեհարդարներ տեսնելը դարձել են այս իշխանության գործելաոճն ու այցեքարտը։
    ❗️ Հրավիրում ենք մարդու իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարության և մարդու իրավունքների ոտնահարման աղաղակող դեպքերի վրա: Կոչ ենք անում Եվրոպայի խորհրդին խստորեն դատապարտելու Հայաստանում ժողովրդավարության շարունակական հետընթացը և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների կոպիտ խախտումները»:

  • Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԻԻՀ նախագահնե…

    🇷🇺🇮🇷 Իրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԻԻՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իբրահիմ Ռայիսիի միջև:
    📌 Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որը հղի է ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով: Իբրահիմ Ռայիսին իր հերթին նշել է, որ Իրանի գործողությունները հարկադրված են եղել և սահմանափակ բնույթ են կրել: Նա ընդգծել է, որ Թեհրանի շահագրգռված չէ լարվածության հետագա սրման հարցում:
    🤝 Երկու կողմից էլ արձանագրվել է, որ Մերձավոր Արևելքում ներկա իրադարձությունների հիմնական պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտության չլուծված լինելն է: [Կրեմլի մամուլի ծառայություն] |armenpress.am|

  • ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ …

    🗣 ԱԺ մի խումբ պատգամավորների հետ տեսակցեցի ոստիկանական բանդայի թողտվությամբ (կամ հենց նրանց կողմից) ծեծի ենթարկված քաղաքացի Սամվել Վարդանյանին: 📌 Սամվելը ոստիկանական մեքենայում եղել է ձեռնաշղթաներով, նրան ուղեկցողները շարժվելուց 300 մետր հեռավորության վրա…

  • ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է՝ Երևանն իսկապես կրճ…

    📌 ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է՝ Երևանն իսկապես կրճատել է դաշինքում իր գործունեության ծավալը։
    🗣 «Աշխատանքները շարունակվում են, քարտուղարության օրակարգում ընդգրկված բոլոր հարցերը քննարկվում են սովորական ռեժիմով։ Այս հարցում հստակությունը ձեռնտու կլինի մեր միության բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ճիշտ պլանավորման համար», — ասել է Տասմագամբետովը NEWS.ru-ին տված հարցազրույցում։
    🔸Նա նշել է, որ ՀԱՊԿ-ի նման դաշինքին մասնակցելն իրավասություն է, որի շնորհիվ խելամիտ մոտեցմամբ կազմակերպության անդամը հնարավորություն ունի լիարժեք ապահովել ազգային անվտանգությունը։ Կառույցի գլխավոր քարտուղարի խոսքով՝ նույն մակարդակով գործունեությունը վերսկսելու որոշումը կախված է բացառապես Հայաստանի քաղաքական ղեկավարությունից։ |factor.am|