‼️ Այսօր՝ ժամը 17:10-ին, Երևանից 8 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ 🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ։ 🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Երևանում, Գառնի և Ձորաղբյուր գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։
🇺🇸🇨🇳🇸🇦🇹🇷 ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելքում առկա իրավիճակը քննարկել է Չինաստանի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հետ։ 🇮🇷‼️ Պետքարտուղարության խոսնակը հայտնել է, որ բանակցությունների նպատակը հստակ հասկացնելն է, որ Մերձավոր Արևելքում էսկալացիան չի բխում ոչ մեկի շահերից, և որ այդ երկրները պետք է Իրանին կոչ անեն չտանել տարածաշրջանում իրավիճակի էսկալացիայի։ |hetq.am|
🇮🇷 Իրանի ու Իսրայելի միջև լարվածության ֆոնին ԻՀՊԿ-ն իսրայելցի գործարարի ընկերությանը պատկանող, Պորտուգալիայի դրոշով նավ է առգրավել այսօր Հորմուզի նեղուցի մոտ։ Այդ մասին հայտնել է Իրանի պետական IRNA գործակալությունը։ 🇮🇱 Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանը «ծովահենական գործունեություն» է իրականացնում։ 🔗Կարդալ ավելին
🇦🇿🇧🇾 Ադրբեջանի և Բելառուսի ԱԳ նախարարները Մինսկում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են բելառուսական կողմի հնարավոր ներդրումը Լեռնային Ղարաբաղում վերականգնողական աշխատանքներին: 📣 Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
🇺🇸 Վաշինգտոնը Իսրայելում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքների անդամներին կարգադրել է սահմանափակել տեղաշարժը և չճանապարհորդել Թել Ավիվի և Երուսաղեմի սահմաններից դուրս։ 🇬🇧 Մեծ Բրիտանիան ևս նախազգուշացրել է «Իսրայելի վրա Իրանի հարձակման հնարավորության մասին» և իր քաղաքացիներին զգուշացրել Իսրայել մեկնելու վտանգների մասին: 🌍 Իրան, Իսրայել և ընդհանուր առմամբ մերձավորարևելյան տարածաշրջան այցելությունները սահմանափակելու կոչերով են հանդես եկել նաև Գերմանիան, Ֆրանսիան, Հնդկաստանը, Ռուսաստանը, Կանադան և այլ երկրներ: |1lurer.am|
🤝Մենք շարունակում ենք զարգացնել փոխգործակցությունը մեր տնտեսական համագործակցության շրջանակներում՝ ձգտելով կանխել ԵԱՏՄ-ն քաղաքականացնելու ցանկացած փորձերը: ❗️ ԵԱՏՄ-ն և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ: Առևտրի և ինտեգրման հիմնական ազատությունները չեն կարող և չպետք է սահմանափակվեն քաղաքական նկատառումներով, ինչը կհանգեցնի միավորման հիմնարար սկզբունքների կորոզիայի: 🗣 Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Egemen Qazaqstan և Казахстанская правда թերթերին տված հարցազրույցում։
🔸 ՄԻՊ Անահիտ Մանասյանն ու աշխատակազմի ներկայացուցիչները Տավուշի մարզում հանդիպումներ են ունեցել Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Բերքաբեր, Ոսկեպար, Ոսկեվան, Կիրանց բնակավայրերի բնակիչների և վարչական ղեկավարների հետ։ ‼️ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ բոլոր գործընթացներում պետության անվտանգության երաշխավորման հետ մեկտեղ պետք է առաջնային լինեն մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի երաշխավորմումն ու մարդու իրավունքների գերակայության հիմնարար սկզբունքը։ 🔗Կարդալ ավելին
🔸 Զգալիորեն աճել է Հարավային Կովկասի նշանակությունը Եվրասիայի տրանսպորտային համակարգում։ Ուստի հայկական կողմի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես տրանսպորտային նոր գաղափար, արժանի է ուշադրության և համակողմանի ուսումնասիրության՝ այն փոխկապակցվածության տարածաշրջանային լոգիստիկ կառուցվածքին միացնելու տեսանկյունից։ [Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը՝ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում]