Category: Infocom

  • Հունվարի 2-ին պարեկները մոտեցել են Կոմիտասի պողոտա՝ ճանապարհատրանսպորտային պատահ…

    👮🏻‍♀️Հունվարի 2-ին պարեկները մոտեցել են Կոմիտասի պողոտա՝ ճանապարհատրանսպորտային պատահարն արձանագրելու։ 47-ամյա վարորդը, գտնվելով ոչ սթափ վիճակում, ներկայացրել է վարորդական իրավունքի երկու վկայական, որոնցից մեկը՝ կեղծ։ Արձանագրություն կազմելու նպատակով պարեկը վերցրել է վկայականները, ինչից հետո քաղաքացին պարեկների մեքենայի սրահ է նետել 20 հազար դրամ՝ վարորդական վկայականները վերադարձնելու և արձանագրություն չկազմելու համար:
    🔍Կաշառք տալու և կեղծ վարորդական վկայական ներկայացնելու հիմնավոր կասկածով անձը ձերբակալվել է։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի …

    Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
    🚚 Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար երթևեկելի է անվաշղթաների կիրառման դեպքում։
    🚘🚛 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
    [ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Հանրային տրանսպորտում մետաղադրամով վճարել այլևս հնարավոր չէ. սարքերը հունվարի 1…

    Հանրային տրանսպորտում մետաղադրամով վճարել այլևս հնարավոր չէ. սարքերը հունվարի 1-ից կապարակնքված են:
    Հնարավոր է վճարել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով:

  • ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ, ինչի հետևանքով …

    🇺🇸 ԱՄՆ-ի Նոր Օռլեան քաղաքում ավտոմեքենան մխրճվել է բազմության մեջ, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, 30-ը վիրավորվել։ 📌 Ականատեսները CBS News-ի թղթակցին պատմել են, որ ավտոմեքենան մեծ արագությամբ բախվել է Ամանորը տոնող բազմությանը, ապա վարորդը դուրս է եկել…

  • ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։ 2024-ի վերջին Բ…

    🇧🇾 ԵԱՏՄ նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցավ Բելառուսին։
    🔸 2024-ի վերջին Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարեց, որ Մինսկը ողջ պատասխանատվությամբ կստանձնի այդ առաքելությունը և կանի հնարավորն՝ ասոցիացիայի հետագա զարգացման համար։
    📌 Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ մայիսին Մինսկում կայանալիք Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին կմասնակցի տեսակապի միջոցով։|azatutyun.am|

  • Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից՝ կոռ…

    🇭🇺 Հունգարիան զրկվեց Եվրամիության մոտ 1 միլիարդ եվրոյի ֆինանսական հատկացումից՝ կոռուպցիոն կասկածների պատճառով։
    📝Ամիսներ առաջ հրապարակված զեկույցում Եվրահանձնաժողովը պնդել է, որ Հունգարիան չի համապատասխանում ԵՄ ժողովրդավարական չափանիշներին, մասնավորապես՝ քաղաքական ֆինանսների, շահերի բախման և ԶԼՄ-ների անկախության հարցերում:
    📌 Վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ այդ գումարներն «իրենցն են»՝ խոստանալով պայքարել ֆինանսական փաթեթը ստանալու համար։|azatutyun.am|

  • Երևանում և Հանրապետության ողջ տարածքում հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է …

    ⛅️ Երևանում և Հանրապետության ողջ տարածքում հունվարի 1-ի ցերեկը, 2-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
    🌡 Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
    🌤 Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը` նորմայից պակաս։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • 2025 թ. հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայի…

    🇪🇺🇵🇱 2025 թ. հունվարի 1-ին Եվրամիության խորհրդի վեցամսյա նախագահությունը Հունգարիայից անցավ Լեհաստանին։
    📌 Պաշտոնական Վարշավան նախագահության կարգախոս է հռչակել՝ «Անվտանգություն, Եվրոպա», այս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության Եվրոպական միության հարցերով նախարար Ադամ Շլապկան։
    🗣 «Մենք պետք է պահպանենք հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, բայց Եվրոպան պետք է դառնա անկախ, պետք է ոտքի կանգնի։ Ռուսաստանի հետ հարաբերություններում վախի և անորոշության դարաշրջանը պետք է ավարտվի», — հայտարարել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։|azatutyun.am|

  • Ռումինիան և Բուլղարիան հունվարի 1-ին դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ։ Շե…

    🇷🇴🇧🇬 Ռումինիան և Բուլղարիան հունվարի 1-ին դարձան Շենգենյան գոտու լիիրավ անդամներ։ Շենգենյան համաձայնագրի մյուս մասնակիցների հետ այդ երկրների ցամաքային սահմանների ստուգումները չեղարկվել են։
    📌 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում Ռումինիայի և Բուլղարիայի, ինչպես նաև Ռումինիայի և Հունգարիայի միջև կգործեն ընտրանքային ստուգումներ, որից հետո դրանք ամբողջությամբ կվերանան։|1lurer.am|

  • Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանն կ…

    🇮🇷🇦🇿 Իրանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սեյիդ Ջաֆար Աղայի Մարիանն կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ, որի ընթացքում իրանական կողմին փոխանցվել է խիստ բողոք Ադրբեջանի և Իլհամ Ալիևի հասցեին հնչած վիրավորական խոսքերի կապակցությամբ, որոնք ասվել էին դեկտեմբերի 29-ին, Արդաբիլում տեղի ունեցած միջոցառման ընթացքում։
    📌 Միջոցառմանը մասնակցում էր Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ Այաթոլլա Սեյեդ Հասան Ամելին։
    🔸 Ադրբեջանի ԱԳ նախարարությունը պահանջել է դադարեցնել նմանատիպ սադրանքներն Ադրբեջանի դեմ, նշելով. «Իրանում հակաադրբեջանական քարոզչությունը չի համապատասխանում երկկողմ հարաբերությունների ոգուն»։