Category: Infocom

  • Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցութ…

    🗣 Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։ Թող գալիք տարին հուսահատության հաղթահարման տարի լինի։ Ցանկացած դժվարություն հաղթահարելի է։ Վստահ եմ, որ տեսանելի ապագայում կարող ենք հեռացնել զարգացման և ազգային արժանապատվության վերականգնման խոչընդոտները, շտկել մեր պետության մեջքը։ [ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան]

  • ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ամանորյա ուղերձ է հղել․ «Այսօր մենք ճանապարհու…

    🗣 ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ամանորյա ուղերձ է հղել․
    🔸 «Այսօր մենք ճանապարհում ենք ևս մեկ տարի` փորձություններով, կորուստներով և դժվարություններով լեցուն, որոնք, ցավոք, չմնացին անցյալում: Մենք նոր տարի ենք մտնում օրեցօր ավելացող խնդիրներով, բազմաթիվ հոգսերով՝ չկորցնելով, սակայն, մեր ժողովրդին բնորոշ անսպառ կենսունակությունը և անհուն լավատեսությունը, որ շատ կցանկանայի՝ ամուր հիմքեր ունենար։ Մեր ժողովրդի և պետության համար վտանգներով և մարտահրավերներով լի այս դժվարին ժամանակաշրջանում հարկ է լինել շրջահայաց և զգոն, չհավատալ երկիրը կործանման եզրին հասցրած՝ Հայաստանի կառավարիչների հերթական անամոթ ստերին, փուչ խոստումներին, նայել միայն ու միայն փաստերին: […]
    🔹 Մեր հաջողությունների ու հաղթանակների պատմությունը նոր տողից և խորքից գրելու համար անհրաժեշտ է վերջակետ դնել նախորդ նվաստացուցիչ, արյունալի և մղձավանջային պարբերության ավարտին։ Հորդորում եմ հերթական անգամ չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից, պատասխանատու լինել մեր սերունդների առաջ […]: Մեր ընտանիքների անդորրը, մեր զավակների ապագան և պետության լինելությունը սա´ է պահանջում մեզնից յուրաքանչյուրից»:
    Կարդալ ավելին

  • Ամանորի նախաշեմին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռո…

    🔸Ամանորի նախաշեմին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը բարձրաստիճան զինվորականների ուղեկցությամբ այցելել են սահմանագոտի։
    Առաջնագծում ընթացող մի շարք աշխատանքների ծանոթանալուց հետո նրանք կանգ են առել մարտական դիրքերում, հանդիպել առաջնագծում ծառայություն իրականացնող զինծառայողներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ծառայության կազմակերպմանը, ինչպես նաև դիրքապահների կենցաղային պայմաններին:
    🎄Նրանք շնորհավորել են զինանձնակազմին գալիք տոների կապակցությամբ՝ մաղթելով առողջություն, բարի և խաղաղ ծառայություն։ Պաշտոնյաները խրախուսել են ծառայության ընթացքում պարտականությունների բարեխիղճ կատարմամբ աչքի ընկած մի խումբ զինծառայողների, շնորհակալություն հայտնել ծառայության համար, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան առթիվ՝ մաղթելով բարի ու անվտանգ ծառայություն: [ՀՀ ՊՆ]

  • Գիշերը ժամը 00:50-ին երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի Շողակաթ գյուղից 5 կմ հյո…

    🌎 Գիշերը ժամը 00:50-ին երկրաշարժ է գրանցվել Գեղարքունիքի Շողակաթ գյուղից 5 կմ հյուսիս-արևելք։
    🔸 Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ։
    🔸 Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Շողակաթ, Աղբերք, Արտանիշ, Վահան գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանա…

    ❗️Այսօրվանից Հայաստան-Իրան պետական սահմանի Ագարակ սահմանային անցման կետում սահմանապահ վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ Սահմանապահ զորքերի ծառայողները: Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

    📌«Մինչ այս, Հայաստանի անկախացումից ի վեր, այդտեղ վերահսկողություն իրականացնում էին ՌԴ Սահմանապահ զորքերի ծառայողները և ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել մատուցած ծառայության համար»,- գրել է նա:

  • ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել դեկտեմ…

    ‼️ ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը հայտնաբերվել և բերման է ենթարկվել դեկտեմբերի 29- ին Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
    🗣 «Արշակ Կարապետյանը սույն թվականի դեկտեմբերի 5-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդ 1-ին մասի, 38-308-րդ հոդ 1-ին մասի և 38-375-րդ հոդ 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը: Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում»,- ասել է Նարեկ Սարգսյանը: |tert.am|

  • ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են 2024 թ. կամավոր ատեստավորմ…

    🏫 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել են 2024 թ. կամավոր ատեստավորման արդյունքում ատեստավորված համարվող և դրույքաչափի բարձրացում ունեցող, ինչպես նաև բարձրացված դրույքաչափի նկատմամբ համապատասխան տոկոսով հավելավճար ստացող ուսուցիչների և ուսուցիչ չաշխատող անձանց ցուցակները, որոնք կկիրառվեն հունվարի 1-ից:
    ✍️ Նախարարի հրամանով՝ կամավոր ատեստավորման արդյունքում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների դրույքաչափը սահմանվել է 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար:
    📌 Ըստ ցուցաբերած արդյունքների՝ ուսուցիչները կստանան հավելավճար հետևյալ սանդղակով, որը կկիրառվի բարձրացված դրույքաչափի նկատմամբ․
    🔸70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 30 տոկոսի չափով,
    🔸80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 40 տոկոսի չափով,
    🔸90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները՝ 50 տոկոսի չափով:
    [ՀՀ ԿԳՄՍՆ]

  • Վերջին ամիսներին Եվրոպայում տեղի ունեցող դիվերսիաների փորձերն առանձին դեպքեր չե…

    🇪🇺🇷🇺 Վերջին ամիսներին Եվրոպայում տեղի ունեցող դիվերսիաների փորձերն առանձին դեպքեր չեն, այլ ԵՄ ենթակառուցվածքն ապակայունացնելու համակարգված գործողությունների մաս։ Այդ միջադեպերի հետ կապված է ՌԴ-ն։ Welt-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
    📌 Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում իշխանությունը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին փոխանցելուց հետո Վաշինգտոնը պետք է «վստահ և կոշտ» գործի Ռուսաստանի նկատմամբ և աջակցի Կիևին շարունակվող ռուսական ներխուժման ֆոնին, որը կկանխի Չինաստանի հետ խնդիրները։
    🔸 Կալլասը խոսել է նաև Ակտաուում ադրբեջանական մարդատար օդանավի կործանման մասին և նշել, որ ի վերջո, միջադեպի պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի իշխանությունը։ Նրա խոսքով՝ Մոսկվան «պայմաններ է ստեղծել, որ տեղի ունենա այդ աղետը»։ |factor.am|

  • Վերջին ամիսներին Եվրոպայում տեղի ունեցող դիվերսիաների փորձերն առանձին դեպքեր չե…

    🇪🇺🇷🇺 Վերջին ամիսներին Եվրոպայում տեղի ունեցող դիվերսիաների փորձերն առանձին դեպքեր չեն, այլ ԵՄ ենթակառուցվածքն ապակայունացնելու համակարգված գործողությունների մաս։ Այդ միջադեպերի հետ կապված է ՌԴ-ն։ Welt-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։
    📌 Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում իշխանությունը նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմին փոխանցելուց հետո Վաշինգտոնը պետք է «վստահ և կոշտ» գործի Ռուսաստանի նկատմամբ և աջակցի Կիևին շարունակվող ռուսական ներխուժման ֆոնին, որը կկանխի Չինաստանի հետ խնդիրները։
    🔸 Կալլասը խոսել է նաև Ակտաուում ադրբեջանական մարդատար օդանավի կործանման մասին և նշել, որ ի վերջո, միջադեպի պատասխանատվությունը կրում է Ռուսաստանի իշխանությունը։ Նրա խոսքով՝ Մոսկվան «պայմաններ է ստեղծել, որ տեղի ունենա այդ աղետը»։ |factor.am|