Category: Infocom

  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի ժամանած Հունաստանի ազգայի…

    🇦🇲🇬🇷 Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին։
    🗣 «Մենք մեզ տեսնում ենք որպես մի երկիր, որը կօգնի Հայաստանին այնքան, որքան կարող ենք՝ հաշվի առնելով մեր պատմական կապերը, նաև այն բանի համար, որ մենք շատ մտերիմ երկրներ ենք, և իսկապես ցանկանում ենք դա անել»,- հանդիպմանն ասել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասին:

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հ…

    🇦🇲🇬🇷 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ:
    🤝 Նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն առնչվող հարցեր՝ ընդգծելով առկա մեխանիզմների առավելագույն օգտագործման կարևորությունը և առկա հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային թեմաների:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքում։ Քաղաքացիները մասնավորապես բողոքու…

    👤 Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Նոր Նորքում։ Քաղաքացիները մասնավորապես բողոքում են, որ իրենց 2 օր ժամանակ են տվել տարածքն ազատելու համար, ընդ որում, տեղեկացրել են միայն բանավոր։

  • Հունաստանի ՊՆ ղեկավարը հնարավոր է համարում Հայաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ…

    🇬🇷 Հունաստանի ՊՆ ղեկավարը հնարավոր է համարում Հայաստանի, Ֆրանսիայի, Հնդկաստանի հետ քառակողմ համագործակցությունը:

    📌 Նիկոս Դենդիասը նշել է նաև, որ Հունաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։
    🗣 «Հունաստանը հաստատակամորեն հավատում է, որ տարաձայնությունները կարող են կարգավորվել խաղաղ միջոցներով։ Մենք կտրականապես դեմ ենք այս տարածաշրջանում ցանկացած միակողմանի ռազմական գործողությունների։ Մենք նաեւ աջակցում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջազգային իրավունքի շրջանակներում խաղաղության համաձայնագրի կնքմանը»,- ընդգծել է նա։|civilnet.am|

  • Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները քննարկել են նաև Հայաստան-Կիպրո…

    🇦🇲🇬🇷🇨🇾 Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները քննարկել են նաև Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձևաչափով համագործակցությունը:
    🗣 «Անդրադարձել ենք միևնույն արժեքները կրող այլ բարեկամ երկրների հետ բազմակողմ ձևաչափով համագործակցության հնարավորություններին», – ասել է Հայաստանի ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը: |news.am|

  • Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվել են երկու երկրներ…

    🇦🇲🇬🇷 Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարները պայմանավորվել են երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։
    🤝 Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ:
    [ՀՀ ՊՆ]

  • #վճարովի_բովանդակություն Պատկերասրահից՝ Ձեր սիրելիների զգեստապահարան։Մարտի 8-ին …

    #վճարովի_բովանդակություն
    Պատկերասրահից՝ Ձեր սիրելիների զգեստապահարան։
    Մարտի 8-ին ամենասպասված նվերը #Artuyt – ի աքսեսուարներն են՝ հայ նկարիչների (Սերգեյ Փարաջանով, Վազգեն Բաժբեուկ-Մելիքյան, Վրույր Գալստյան, Մինաս Ավետիսյան և այլք) ստեղծագործություններով: Յուրաքանչյուր աքսեսուար արտացոլում է հայկական արվեստի ոճային և գունային բազմազանությունը, ինչը թույլ կտա ընտրել ամենահամապատասխանն ու յուրահատուկը Ձեր սիրելի կանանց համար։
    Էլեգանտ և յուրօրինակ շարֆերն ու ապարանջանները լավագույն նվերը կլինեն Ձեր սիրելիներին։ Փաթաթվե՜ք արվեստով։ Գործում է առաքում։
    🔹Artuyt.am 🔹Facebook 🔹Instagram

  • Ղազախստանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը Ա…

    🇰🇿 Ղազախստանում 6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Էպիկենտրոնը Ալմաթիից 31 կմ հարավ է։ Մայրաքաղաքում ցնցումների ուժգնությունը կազմել է 5 բալ։
    🔸 Ալմաթիում հետցնցումներ են զգացվել հիմնական երկրաշարժից հետո: Սեյսմոլոգներն Ալմաթիի՝ տները լքած բնակիչներին կոչ են արել մինչև տեղի ժամանակով ժամը 16:00-ն տուն չվերադառնալ: Դպրոցներից տարհանել են աշակերտներին։

  • Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-ր…

    Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ դրա գործադրման սպառնալիքով)։

  • Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը՝ 11.5 հա տարածքով: Քաղաքապե…

    ‼️ Երևանին է վերադարձվել Կասկադ համալիրի վերին հատվածը՝ 11.5 հա տարածքով:
    🗣 Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ քաղաքապետարանն առաջիկայում այս հատվածում ևս լայնածավալ ծրագիր կիրականացնի, ինչի արդյունքում համալիրը կներկայանա ամբողջական ու ավարտուն տեսքով։ Նա ասաց, որ հանդիպել է ֆրանսիացի ճարտարապետ Վիլմոտի հետ, խնդրել Կասկադ այցելել, նրանք համաձայնել են այդ հատվածում տալ անվճար էսքիզային որոշակի լուծումներ, որոնք պետք է քննարկվեն: |1lurer.am|