Category: Infocom

  • ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն պարզել է, որ զինված անձը եղել է 20-ամյա…

    📌 ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն պարզել է, որ զինված անձը եղել է 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, որն ապրում էր հանրահավաքի վայրից մոտ 35 մղոն հարավ: Հանրային գրառումները ցույց են տալիս, որ նա եղել է հանրապետական կուսակցության աջակից, սակայն 2021 թվականին…

  • ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում կրակոցներ են հն…

    ❗️ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հանդիպման ընթացքում կրակոցներ են հնչել։ Դեպքը տեղի է ունցեցել հուլիսի 13-ին Փենսիլվանիայում։
    🔶Անվտանգության աշխատակիցները Թրամփին դուրս են հանել բեմից, իսկ տեսագրությունից երևում է՝ Թրամփի աջ ականջի և այտի շրջանում արյուն է:
    🔸Նշվում է, որ ենթադրյալ հանցագործը սպանվել է, ինչպես նաև զոհվել է նախընտրական հավաքի մասնակիցներից մեկը։

  • Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային: Վարչապետը …

    🇦🇲🇺🇸 Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյային:
    🔶 Վարչապետը նշել է`ժողովրդավարության զարգացումը ՀՀ կառավարության համար ունի ռազմավարական նշանակություն, նաև շեշտել է ԱՄՆ շարունակական աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջմղման գործում։
    🔶 Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, ինչպես նաև քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ ՀՀ կառավարության միջոցառումներին վերաբերող հարցեր:
    [ՀՀ կառավարություն]

  • Trend լրատվականի փոխանցմամբ Իլհամ Ալիևն իր նստավայրում ընդունել է ԵԱՀԿ գլխավոր …

    📌 Trend լրատվականի փոխանցմամբ Իլհամ Ալիևն իր նստավայրում ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդին, որի ընթացքում նշել է` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է ՀՀ Սահմանադրության փոփոխությունը, քանի որ այդպես սահմանադրական հիմունքներով վերջ կդրվի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին։ |azatutyun.am|

  • ԱՄՆ-ը հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զnրավարժությունները: Վրաստանի պաշտպա…

    🇬🇪🇺🇸 ԱՄՆ-ը հետաձգում է Վրաստանի հետ համատեղ զnրավարժությունները: 🤝 Վրաստանի պաշտպանության նախարարությունը ցավում է վրաց-ամերիկյան զորավարժությունների անորոշ ժամկետով հետաձգման համար: Վրաստանը կշարունակի համագործակցել Միացյալ Նահանգների հետ՝ չնայած զորավարժությունների…

  • Օտարերկրյա քաղաքացին ՀՀ ՆԳՆ Մեղրիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 11-ին Մ…

    📌 Օտարերկրյա քաղաքացին ՀՀ ՆԳՆ Մեղրիի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 11-ին Մեղրիի սահմանակետի հարևանությամբ գտնվող ավտոկայանատեղիում, մեքենաների հերթի հետ կապված վիճաբանել է նշված ավտոկայանատեղիի աշխատակցի հետ, որը բռունցքով երկու անգամ հարվածել է բողոք ներկայացնող քաղաքացու դեմքին։

    🔶️ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել է, որ պարզվել է մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը։
    🗣 «Ագարակի 25-ամյա բնակիչը իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանություն և խոստովանել կատարածը։ Նա և փաստաթղթերն ուղարկվել են ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչություն», — ասել է Նարեկ Սարգսյանը։ |armenpress.am|

  • ՀՀ ՇՄ նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պա…

    📌 ՀՀ ՇՄ նախարարի նախկին տեղակալ Գայանե Գաբրիելյանը դատի է տվել կառավարությանը՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու որոշումը, վերականգնել իրեն իր նախկին պաշտոնում, ինչպես նաև փոխհատուցել հարկադիր պարապուրդի ամբողջ գումարը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
    🔶️ Հիշեցնենք, որ Գաբրիելյանը շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնում էր նշանակվել 2021 թվականի հուլիսի 23-ին և ազատվել պաշտոնից 2024 թվականի մարտի 21-ին: |tert.am|

  • Ռեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս` Հայաստան-Թուրքիա սահմանի հնա…

    🇦🇲🇹🇷 Ռեջեփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս` Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման մասին հարցին ասել է.
    🗣 «Իսկ ինչո՞ւ չպետք է մտածենք այդ ուղղությամբ: Մենք այդ մասին արդեն ամեն ինչ ասել ենք հայկական կողմին։ Այժմ պետք է բոլոր առագաստներն ուղղենք դեպի խաղաղություն: Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև շուտով մշտական խաղաղություն կհաստատվի: Թուրքիան ամբողջ սրտով աջակցում է այդ խաղաղությանը»։
    🔶️ Էրդողանը նաև հայտարարել է, թե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր քայլ կլինի խաղաղության համաձայնագրի ամրապնդման և վերջնականացման ճանապարհին: |1lurer.am|

  • Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ…

    📌 Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցերին տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դերակատարության մասին հարցերին։
    🔶️ Այն հարցին, թե ո՞րն է ՆԱՏՕ-ի դերակատարությունը երկու երկրների միջև ընթացող խաղաղ գործընթացում, Խավիեր Կոլոմինային պատասխանել է. «Վճռականորեն աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, խաղաղության [հաստատման] բանակցություններին և նրանց միջև երկարատև խաղաղության համաձայնագրի կնքմանը։ Այս օրերին կապի մեջ էի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ։ Իսկ մեզ համար ճիշտ ուղին հարաբերությունների կարգավորումն է, քանզի այն կայունություն կբերի Կովկասում։
    🔶️ Կովկասը սևծովյան տարածաշրջանի վրա ուղիղ ազդեցություն ունի։ Սև ծովը [ՆԱՏՕ-ի համար] ռազմավարական հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջան է։ Ուստի, տարածաշրջանում մեր շահն է, որ այն լինի կայուն, քանի որ տարածաշրջանի անկայունությունն ազդում է մեզ վրա»։

  • Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հարցազրույց է տվել azatutyun.am-ին, որտ…

    🇮🇷🇦🇲 Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին հարցազրույց է տվել azatutyun.am-ին, որտեղ ասել է.
    🗣 «Մեր դիրքորոշումը Ղարաբաղի բնակիչների իրավունքների վերաբերյալ հստակ է։ Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ընդգծում ենք դա, բայց միևնույն ժամանակ համարում ենք, որ Ղարաբաղի հայ բնակիչների իրավունքները պետք է հարգվեն։ Այդ հարցը վերքի է նման, և այդ վերքը պետք է բուժվի։ Եվ եթե այդ վերքը չբուժվի, նորից հնարավոր է, որ բացվի։ Երբ խոսվում է կայուն խաղաղության մասին, այդ վերքն էլ պետք է հաշվի առնել։ Մենք հուսով ենք, որ այնպես, ինչպես Ղարաբաղի բնակիչները ոչ կամավոր լքել են իրենց տները, այնպիսի պայմաններ ստեղծվեն, որպեսզի նրանք կարողանան կամավոր վերադառնալ իրենց տները։
    🔶️ Նրանք [արցախցիները — խմբ.] ասացին, որ «մենք կամավոր չենք լքել մեր տները»։ Ոչ ոք կամավոր չի լքում իր տունը։ Նրանք ասացին, որ անվտանգություն չեն զգացել, և հենց այդ պատճառով էլ լքել են իրենց տները։ Նրանք կամավոր չեն եկել, բայց հույս ունենք, որ այնպիսի պայմաններ կստեղծվեն, որ նրանք կամավոր վերադառնան իրենց տներ», — նշել է նա հարցազրույցում։
    🔗Կարդալ ավելին