Category: Infocom

  • Թուրքիայի իշխանությունները շաբաթ օրը մի քանի քաղաքներում Ստամբուլի քաղաքապետ Էք…

    🇹🇷 Թուրքիայի իշխանությունները շաբաթ օրը մի քանի քաղաքներում Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության դեմ բողոքի ցույցերի ընթացքում 343 մարդու են ձերբակալել, ինչպես հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ հայտնել է Թուրքիայի ՆԳՆ-ն։ 📌 Հա…

  • Անկախ դիտորդ հասարակական դաշինքը և «Ականատես» դիտորդական առաքելությունը մտահոգիչ…

    ❗️Անկախ դիտորդ հասարակական դաշինքը և «Ականատես» դիտորդական առաքելությունը մտահոգիչ են համարել, որ ՌԴ պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Օլեգ Մատվեյչևը հայտարարել է՝ ՌԴ-ի իշխող ուժը սատարելու է «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքին։ 
    🗣 «2025թ․ մարտի 21-ին «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ-ռուսական տնտեսական համաժողով, որին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խորհրդարանի ներկայացուցիչներ [․․․] Նախընտրական ժամանակահատվածում Գյումրին որպես ազատ տնտեսական գոտի և «ազատ քաղաք» զարգացնելու օրակարգով համաժողովի կազմակերպումը ընտրություններին մասնակցող քաղաքական ուժի կողմից կարող է մեկնաբանվել որպես նախընտրական քարոզչությանը օտարերկրյա ուժերի ներգրավում։
    📌 Ընտրական գործընթացներում արտաքին ուժերի ներգրավումը և նրանց կողմից որևէ քաղաքական ուժի սատարումը խիստ վտանգավոր են», — նշված է դիտորդական առաքելությունների համատեղ հայտարարությունում։
    🔸 Կազմակերպությունները հորդորում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին և ՀՀ իրավասու պետական մարմիններին համարժեք իրավական գնահատական տալ, նշելով՝ «2026 թ․ ԱԺ ընտրություններին ընդառաջ պետք է ձեռնարկվեն գործուն քայլեր բացառելու ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների և ինքնիշխանության դեմ նմանատիպ ոտնձգությունները»։

  • Մարտի 20-ին Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ կարմիրբերետավորները …

    ⚽️ Մարտի 20-ին Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման ժամանակ կարմիրբերետավորները Հայաստան-Վրաստան խաղի ժամանակ 4 անձի հեռացրել են տրիբունայից։ Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը factor.am-ի հետ զրույցում նշելով, որ ոստիկանները հեռացրել են նրանց հնարավոր միջադեպը կանխելու համար։ Մամուլի քարտուղարը նաև նշել է, որ նրանց բերման չեն ենթարկել: 
    🔸 Հայաստան-Վրաստան ֆուտբոլային հանդիպման երկրորդ խաղակեսում իրավիճակը լարվել էր տրիբունայում: Երեկ համացանցում կադրեր են տարածվել, որտեղ երևում էր, թե ինչպես են կարմիրբերետավորները տրիբունայից հեռացնում հայ երկրպագուների: 
    📌 Նշենք, որ հանդիպման ընթացքում հայ ֆուտբոլասերները վանկարկում էին` «Մելիքբեկյան, հեռացի´ր», «Հրաժարականն անխուսափելի է»:

  • «Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը։ Սակայն այն, ինչ լսում ենք Ադր…

    🇦🇲🇦🇿 «Մենք պատրաստ ենք պայմանագրի անհապաղ ստորագրմանը։ Սակայն այն, ինչ լսում ենք Ադրբեջանից, տպավորություն չի ստեղծում, որ նրանք պատրաստ են: Ցավոք, նրանք շարունակում են նոր նախապայմաններ ներկայացնել», — այս մասին ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրազիլի «Folha» լրատվականին տված հարցազրույցում։
    📌 Միրզոյանը նշել է, որ գրեթե հասել են նպատակին և «անհրաժեշտ է ընդամենը մի փոքր ավելի քաղաքական կամք՝ ուժեղ քաղաքական կամք, հանդիպելու և ստորագրելու պայմանագիրը»։

  • Ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը այլևս չի լինի Հայաստանի ազգային հավաքականի կազմում…

    ⚽️ Ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսը այլևս չի լինի Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը Թբիլիսիում տեղի ունեցող նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
    📌 Ըստ նրա՝ Հրանտ-Լեոն Ռանոսը մոտեցել է մարզչին և ուլտիմատում դրել․ կա՛մ ինքը լինում է մեկնարկային կազմում, կա՛մ չի խաղում հավաքականում։ Վան՛տ Սխիպը որոշում է կայացրել հեռացնել նրան ընտրանու կազմից։
    🗣 «Չի կարող լինել այնպիսի ֆուտբոլիստ, որը կարող է իրեն վեր դասել թիմային շահերից»,- նշել է մարզիչը՝ հավելելով, որ իր կարիերայում նման դեպք չի եղել, որ որևիցե ֆուտբոլիստ մոտենա նրան և այդպիսի առաջարկ անի։

  • ՆԳՆ-ն հերքում է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության դեպքերի վերաբեր…

    🇬🇪🚙 ՆԳՆ-ն հերքում է վրացական պետհամարանիշների զանգվածային գողության դեպքերի վերաբերյալ տարածված տեղեկությունները։  💬 «Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Մարտի 19-ից սկսած մինչ այս պահը արձանագրվել է վրացական պետհամարանիշի գողության ընդամենը մեկ…

  • Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել։…

    🇺🇦🇺🇸🇷🇺 Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են նախագահական ընտրություններ անցկացնել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։
    📌 Նա նաև ասել է, որ ռուս — ուկրաինական պատերազմում ամենամեծ խնդիրը Ղրիմի կարգավիճակն է և Դոնեցկի, Զապորոժիեի, Լուգանսկի և Խերսոնի շրջանները, որոնց տարածքների մի մասը նույնպես ռուսական հսկողության տակ է։
    🗣 «Դրանք ռուսալեզու տարածքներ են, այնտեղ հանրաքվեներ են անցկացվել, մարդկանց մեծամասնությունը կողմ է եղել ռուսական իշխանության ներքո մնալուն, իմ կարծիքով՝ սա է կոնֆլիկտի հանգուցային կետը», — ասել է ԱՄՆ բանագնացը, միաժամանակ հարցադրում արել, իսկ աշխարհը կճանաչի՞, որ դրանք ռուսական տարածքներ են։ |azatutyun.am|

  • Թուրքիայի մի շարք քաղաքներում դաժան բախումներ են տեղի ունեցել ընդդիմության կողմ…

    🇹🇷 Թուրքիայի մի շարք քաղաքներում դաժան բախումներ են տեղի ունեցել ընդդիմության կողմնակիցների և պետական ​​անվտանգության ուժերի միջև․ ցուցարարները պահանջում են ազատ արձակել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին: Մայրաքաղաք Անկարայում և Ստամբուլում ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել՝ ցուցարարներին ցրելու համար։
    📌 Թուրքիայի ՆԳՆ-ից հայտնում են, որ հինգշաբթի օրը ողջ Թուրքիայում ցուցարարների հետ բախումների ժամանակ 16 ոստիկան է վիրավորվել, իսկ 53 մարդ ձերբակալվել է։
    🗣 «Մենք տանը չենք մնա, քանի դեռ դուք փակ եք պահում մեր ընտրված ներկայացուցչին։ Այսուհետ մենք փողոցում ենք: Ինձ հարցնում են՝ ժողովրդին կանչու՞մ եք փողոց դուրս գալու։ Այո՛, այո՛, այո՛», — այս մասին հինգշաբթի հայտարարել էր գլխավոր ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգուր Օզելը։
    📸 Լուսանկարը՝ 21․03․2023/Յասին ԱԿԳՈՒԼ / AFP

  • ՀՀ բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որեւէ խնդիր չունի լուծելու, ն…

    ❗️ՀՀ բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որեւէ խնդիր չունի լուծելու, ներառյալ չունի խնդիր լուծելու՝ կապված Հայաստանի՝ ավելի քան 200 քկմ օկուպացված տարածքների վերաբերյալ, որովհետեւ սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում, եւ սա այն վերջին գործոնն է եւ հանգամանքը, որը ինձ հիմք է տալիս ասելու, որ տարածաշրջանում էսկալացիայի եւ էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումները արհեստական են եւ մտացածին։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Գնալու ենք նոր սահմանադրություն ընդունելու օրակարգով։ Մենք պլանավորում ենք նոր …

    📝 Գնալու ենք նոր սահմանադրություն ընդունելու օրակարգով։ Մենք պլանավորում ենք նոր Սահմանդրության հանրաքվեն իրականացնել 2027-ին։
    🔸 Քաղաքական թիմում կան կարծիքներ, թե ինչու ենք հետաձգում, գուցե պետք է հանրաքվեն անել 2026-ի խորհրդարանական հերթական ընտրություններին զուգահեռ եւ համատեղ, որը օրակարգը կդարձնի ավելի կոնկրետ, քաղաքական։ Ես ուզում են ընդգծել, որ սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած, մյուս կողմից, սա չի կարող չունենալ տարածաշրջանային եւ միջազգային ազդեցություն։
    [Նիկոլ Փաշինյան]