Category: Infocom

  • Գնալու ենք նոր սահմանադրություն ընդունելու օրակարգով։ Մենք պլանավորում ենք նոր …

    📝 Գնալու ենք նոր սահմանադրություն ընդունելու օրակարգով։ Մենք պլանավորում ենք նոր Սահմանդրության հանրաքվեն իրականացնել 2027-ին։
    🔸 Քաղաքական թիմում կան կարծիքներ, թե ինչու ենք հետաձգում, գուցե պետք է հանրաքվեն անել 2026-ի խորհրդարանական հերթական ընտրություններին զուգահեռ եւ համատեղ, որը օրակարգը կդարձնի ավելի կոնկրետ, քաղաքական։ Ես ուզում են ընդգծել, որ սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած, մյուս կողմից, սա չի կարող չունենալ տարածաշրջանային եւ միջազգային ազդեցություն։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Ինքներս առաջիկայում կնախաձեռնենք ԵԱՀԿ ՄԽ լուծարման հարցի քննարկումը։ Այս մասին…

    ❗️ Ինքներս առաջիկայում կնախաձեռնենք ԵԱՀԿ ՄԽ լուծարման հարցի քննարկումը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
    🗣 «Կան հարցեր, որոնք քննարկելի են, եւ կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ Քննարկելի են ԵԱՀԿ ՄԽ լուծարման հարցը, որովհետեւ մենք գնում ենք խաղաղության, իսկ այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է։ Մեր նպատակը ժամկետը չի, բովանդակությունն է։
    🔸Ինչը քննարկելի չէ․ «Արեւմտյան Ադրբեջան» խոսույթի ներքո որեւէ բան մեզ համար քննարկելի չէ, որովհետեւ երբ մեր երկրի տարածքի 60 տոկոսն անվանում են «Արեւմտյան Ադրբեջան», դա ուղիղ խախտում է մեր երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության, եւ չեմ կարծում, թե որեւէ երկիր որեւէ երկրի կարող է առաջարկել քննարկել նրա ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը, մանավանդ, որ արդեն իսկ եւ դե յուրե ուժի մեջ մտած փաստաթղթով, եւ արդեն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստով այդ խնդիրը լուծված է»։

  • Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն…

    📝Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում ոչ Ադրբեջանի, ոչ մեզ համար, չկա։
    🔸
    Տպավորություն է, թե Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել, համեյան դեպս մենք ժամանակ առ ժամանակ դիտարկել եւ տեսել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ, եւ այլն։ Ինչ նպատակով ենք մենք հրավիրել ԵՄ դիտորներին Հայաստան՝ տեղակայվելու հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով․ որպես կայունության եւ ինչ-որ առումով խաղաղության միջոց եւ գործոն։
    🤝 Երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթը ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից եւ վավերացումից հետո։ Մինչեւ այդ կետը ԵՄ դիտորդների աշխատանքի որեւէ խոչընդոտ չկա։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Ինչ վերաբերում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ՝ դրա …

    🗣 Ինչ վերաբերում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ՝ դրա տրամաբանությունն այն է, որ այդ լուրերի հոսքի ներքո քողարկվի բուն լուրը, իսկ բուն լուրը հետեւյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է եւ սպասում է ստորագրման, հետեւաբար պետք է ստորագրվի, եւ ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ։
    🔸 Կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի կողմնակից են կամ հակառակորդ, բայց էսկալացիան պետք է ունենա հիմնավորում․ մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որեւէ հիմնավորում։
    [Նիկոլ Փաշինյան]

  • Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա։ Այս մասին Հանրային ՀԸ-ի…

    🇦🇲🇦🇿 Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա։ Այս մասին Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։
    🗣 «ՀՀ-ն և Ադրբեջանը ճանաչել են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը։
    🔸 Այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը»:

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգե…

    🇦🇲🇷🇺 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։
    🗣 «Անդրադարձել ենք մեր երկկողմ քաղաքական երկխոսության շրջանակներում առաջիկա հանդիպումներին: Շնորհավորել եմ նրան ծննդյան օրվա կապակցությամբ»,- գրել է Միրզոյանը:

  • Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ․ «Երեկ…

    📢 Մի խումբ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ
    🗣 «Երեկ՝ մարտի 20-ին, Ազգային ժողովում հերթական անգամ դրսևորվել է խիստ մտահոգիչ, անթույլատրելի վերաբերմունք լրագրողի նկատմամբ։ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, նկատելով, որ իր հետ ճեպազրույց նախաձեռնած մի խումբ թղթակիցներին միացել է նաև լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը, պահանջել է, որ վերջինս այլ տեղ կանգնի և չխանգարի, պատգամավորը հորդորել է նրան «մաքրել շրթունքները»։
    📌 Պահանջում ենք ՔՊ կուսակցությունից և դրա ԱԺ խմբակցությունից՝ քննարկման առարկա դարձնել և գնահատական տալ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարվելակերպին, որը նա դրսևորել է լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ շփվելիս, և հրապարակայնորեն հայցել վերջինիս ներողամտությունը,
    🔸ԱԺ ղեկավարությունից և բոլոր խմբակցություններից՝ նախաձեռնել պատգամավորական էթիկայի հանձնաժողով ձևավորելու գործընթաց և այդ նպատակով իրականացնել անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ»։

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության ա…

    🇦🇲🇬🇧 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Թագավորության արտաքին, համագործակցության և զարգացման հարցերով պետքարտուղար Դեյվիդ Լամմիի հետ։
    🔸 Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանն ընդգծել է երկու երկրների միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի վերջնականացման ուղղությամբ գործադրված ջանքերը և համաձայնեցված տեքստով ստորագրման՝ ՀՀ առաջարկը։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու որոշում այս պահին չկա, «Ազա…

    🇦🇲🇹🇷🇷🇺 Հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահներին հանելու որոշում այս պահին չկա, «Ազատության» հարցին ի պատասխան՝ այսօր հայտնեց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
    🗣 «2024թ. ընթացքում «Զվարթնոց» օդանավակայանում ծառայությունն ամբողջությամբ իրականացվում է Հայաստանի սահմանապահների կողմից։
    🔸 Նույնը իրականացվում է նաև Ագարակ սահմանային հատվածում, այսինքն՝ հայ-իրանական սահմանին, և մարտի 1-ից նույնպես ծառայությունն անցակետում իրականացվում է ՀՀ սահմանապահ զորքերի կողմից: Այս պահին կոնկրետ որևէ այլ որոշում չունենք»,- նշեց ԱԱԾ տնօրենը:

  • Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի …

    🤸🏻‍♂️ Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկում դուրս եկավ եզրափակիչ։
    🥇 Որակավորման փուլում նա գրավեց առաջին տեղը։