Category: Infocom

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագա…

    🇮🇷🇹🇷 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ:
    🤝 Թուրքական կողմի փոխանցմամբ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Էրդողանը համոզմունք է հայտնել, որ թուրք-իրանական հարաբերությունները ապագայում ևս կզարգանան բոլոր ոլորտերում։ |azatutyun.am|

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ընտրված նախագահ Մաս…

    🇷🇺🇮🇷 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ընտրված նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, շնորհավորել է նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել պետական կառավարման պատասխանատու պաշտոնում։
    🗣 Պուտինն ընդգծել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և հույս է հայտնել, որ այդ հարաբերությունները կշարունակվեն իր նախագահության ընթացքում և երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացվեն: Պուտինն անդրադարձել է նաև Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցության ընդլայնմանը, հատկապես էներգետիկայի և տրանսպորտային ոլորտում: Նա Փեզեշքիանին հրավիրել է մասնակցելու Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին:
    [Կրեմլի մամուլի ծառայություն] |tert.am|

  • Ազատության պողոտայի մի խումբ բնակիչներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ նո…

    🗣 Ազատության պողոտայի մի խումբ բնակիչներ դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ընդդեմ նոր շենքի կառուցման։ 🔸 Ազատություն 12/2 շենքի բնակիչներից մեկը հայտարարեց, որ առավոտյան մեծ թվով ոստիկաններ ներխուժել են բակ՝ ապահովելու շինարարության մեկնարկը այն դեպքում, երբ…

  • ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հա…

    🇺🇸 ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը հուլիսի 8-11-ը կլինի Հայաստանում՝ հաստատելու Հայաստանի հետ Միացյալ Նահանգների խորացող գործընկերությունը, ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։
    [ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելություն]

  • Հուլիսի 9-10-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ ՀՀ …

    📌 Հուլիսի 9-10-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ 🤝 ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։…

  • Հուլիսի 9-10-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ ՀՀ ԱԳ…

    📌 Հուլիսի 9-10-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։
    🤝 ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։
    [ՀՀ ԱԳՆ]

  • Ուկրաինական կողմից հայտնում են, որ այսօր առավոտյան Ռուսաստանը հրթիռներ է արձակե…

    🇺🇦 Ուկրաինական կողմից հայտնում են, որ այսօր առավոտյան Ռուսաստանը հրթիռներ է արձակել ուկրաինական քաղաքների վրա, որի հետևանքով զոհվել են 27 խաղաղ բնակիչներ, կան 100-ից ավելի վիրավորներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արձակվել է ավելի քան 40 հրթիռ։
    🏥 Ուկրաինացի պաշտոնյաների խոսքով՝ հրթիռի հարվածից տուժել է նաև Կիևի մանկական հիվանդանոցը։
    🇷🇺 Ռուսական կողմից հերքում են մեղադրանքները՝ նշելով․ «Կիևից հրապարակված բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր հաստատում են քաղաքի ներսում գտնվող զենիթահրթիռային համակարգից ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռի անկման հետևանքով ավերածությունների փաստը»։
    🗣 ՌԴ ՊՆ-ն նշել է, որ «ՌԴ ԶՈՒ-ն հարվածներ է հասցրել ուկրաինական ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտների՝ ի պատասխան ռուսական օբյեկտների վրա հարձակման փորձերի»։
    📸 Լուսանկարում՝ Կիևի մանկական հիվանդանոցը հրթիռի հարվածից հետո/ Reuters.com

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբ…

    🇦🇲🇦🇿 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ժնևում հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:         🗣 Քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը: Կողմերը…

  • ԵՄ-ն դժգոհ է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ օկուպացված Շուշիում Թյուրքական…

    🇪🇺🇭🇺 ԵՄ-ն դժգոհ է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի՝ օկուպացված Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին մասնակցությունից։ 🗣 ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ներկայումս ԵՄ-ում նախագահող Հունգարիայի վարչապետ Օրբանի…

  • Ֆրանսիայում այսօր անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: …

    🇫🇷 Ֆրանսիայում այսօր անցկացվում է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը: 🔶️ Ընտրությունների այս փուլով վճռվելու է Ազգային ժողովի 577 տեղերից 501-ի հարցը: |azatutyun.am|