Category: Infocom

  • Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հ…

    📌 Նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ոստիկանության զորքերի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը, ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ Վարդան Թունյանը նույնպես մեղավոր են ճանաչվել եւ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ազատվել պատժի կրումից։
    ⚖️ Լևոն Երանոսյանը Դատարանի բակում նշեց, որ բողոքարկելու է վճիռը։ Վլադիմիր Գասպարյանը նույնպես հայտարարեց՝ գնալու է արդարացման ճանապարհով։
    🗣 Լրագրողների հարցին ի պատասխան, Վլադիմիր Գասպարյանը նշեց․ «Քաղաքական հետապնդում չի եղել, բայց մի քանի արկածախնդիրներ դուր գալու համար իրենց ղեկավարներին, փորձել են, այնուամենայիվ, մի քիչ ճարպիկություն անել»։
    🔗Կարդալ ավելին

  • ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալ…

    📌 ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի հուլիսի 12-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին։
    🤝 ԱԺ նախագահի փոխարեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին կմասնակցի ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
    [ՀՀ ԱԺ նախագահի օգնական Մովսես Հարությունյան]

  • ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի քանի հոդվածներով մեղավոր ճանաչվեց,…

    ❗️⚖️ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մի քանի հոդվածներով մեղավոր ճանաչվեց, սակայն դրանց մի մասով ազատվեց պատժից՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով, իսկ հոդվածներից մյուսներով ընդհանուր առմամբ դատապարտվեց 6 տարի ազատազրկման, նրա նկատմամբ, սակայն, կիրառվեց համաներում։

  • Հուլիսի 9-ից օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի …

    🚧 Հուլիսի 9-ից օգոստոսի 9-ը՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ն փուլ առ փուլ միակողմանի փակ է լինելու Մյասնիկյան պ. — Հերացի փ. հատումից մինչև Մյասնիկյան պ. — Աճառյան փ. հատում ճանապարհահատվածը, այնուհետև՝ հետադարձ ուղղությամբ:
    🔁 Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։ Քննարկվե…

    🇦🇲🇮🇷 Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։
    🤝 Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
    [ՀՀ ՊՆ]

  • Արփի Խալաթյանը 2019 թ․-ին հողատարածք է գնել Երեւանի Թբիլիսյան խճուղի 11/8 հասցե…

    🗣 Արփի Խալաթյանը 2019 թ․-ին հողատարածք է գնել Երեւանի Թբիլիսյան խճուղի 11/8 հասցեում, 2022 թ․-ին՝ ստացել շինարարության թույլտվություն, սակայն ինչպես շինարարության ընթացքում, այնպես էլ հիմա իր հողատարածքին մոտենալու խոչընդոտներ ունի։ Նաեւ չի կարողանում ջրի, հոսանքի գծեր անցկացնել։ Հիպոթեք է մարում, ցանկանում սկսել առանձնատան վերանորոգումը՝ առանց իմանալու՝ իր ընտանիքն ի վերջո բնակվելու է այդտեղ, թե ոչ։ Արփին միակը չէ, հարակից հողատարածքների սեփականատերերը նույն խնդրի առաջ են։
    📍 Գլխավոր պատճառն այն է, որ այդ հողատարածքների՝ 2006 թ․-ի հատակագծով նախատեսված ճանապարհը, որով դրանք պետք է կապվեին Թբիլիսյան խճուղուն, առ այսօր չի կառուցվել։
    🔍 Քաղաքային իշխանությունը խնդրին տեղյակ է, ասում է՝ ուսումնասիրում է, սակայն 3 տարի է՝ այն ոչ միայն չի լուծվում, այլեւ նոր հողահատկացումների հետեւանքով ավելի է բարդանում։ Ճանապարհի հատվածում նաեւ հողազավթում է եղել, քրեական վարույթ է նախաձեռնվել։
    📎 Կարդալ ավելին

  • Արցախցիները ՄԱԿ-ի դիմաց են։ Արցախցի Արմինե Ավագիմյանը հայտնեց, որ ՄԱԿ-ին ներկայ…

    🇺🇳 Արցախցիները ՄԱԿ-ի դիմաց են։ Արցախցի Արմինե Ավագիմյանը հայտնեց, որ ՄԱԿ-ին ներկայացնում են իրենց պահանջներն առ այն, որ Ադրբեջանը ժամ առ ժամ, նպատակադրված վերացնում է հայկական հետքն Արցախում:
    🗣 «Միջազգային մեխանիզմների կիրառմամբ պետք է ապահովվի մեր անվտանգ վերադարձը: Ցավոք, իշխանությունների գործողությունները բավարար չեն արցախցիների վերադարձն ապահովելու ուղղությամբ, ավելին մենք նկատում ենք, որ արցախցիների վերադարձի հարցը օրակարգից փորձ է արվում հանել:
    📌 Եթե մենք, գոյաբանական, ֆիզիկական անվտանգությունից ելնելով, լքել ենք մեր բնակավայրերը, դեռ չի նշանակում, որ մենք հարմարվելու ենք: Ուսումնասիրելով Ադրբեջանի մեդիադաշտը՝ նկատում ենք, որ նույնիսկ այնտեղ են զարմացած, թե ինչպես է արցախցիների իրավունքների հարցը հանվում օրակարգից»,- ասաց նա: |tert.am|

  • ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանեց Երևան: …

    🇦🇲🇺🇸 ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը ժամանեց Երևան: Այս մասին հայտնում է USAID-ի հայաստանյան ներկայացուցչությունը։
    📌 «Այցի ընթացքում նա կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների և գործարար ոլորտի առաջնորդների հետ: Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հաստատակամ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարությանը, տնտեսական դիմակայունությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»,- հայտնում են USAID-ի հայաստանյան ներկայացուցչությունից։

  • Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ դրանից բացառելով «Բաքվի նկատմամբ տա…

    🇦🇲🇦🇿 Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը՝ դրանից բացառելով «Բաքվի նկատմամբ տարածքային հավակնությունները»։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա ընդգծել է, որ այդ կետերի փոփոխությունն անհրաժեշտ է երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման համար։
    🗣 «Հայաստանի Սահմանադրության մեջ մնում են հարևան պետությունների նկատմամբ տարածքային պահանջներ։ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ չլուծված հարցերի թիվը զգալիորեն նվազել է։ Իսկ հունիսի վերջին Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել առաջարկությունների նոր փաթեթը»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։ |hetq.am|

  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարևոյում ընդունել է Հնդկաստանի վարչապետ Նար…

    🇷🇺🇮🇳 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարևոյում ընդունել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին: Ընթանում է նրանց հանդիպումը: