Category: Infocom

  • Վրաստանում ցուցարարները ամբողջ գիշեր Ռուսթավելի պողոտայում ակցիաներից հետո տեղա…

    🇬🇪 Վրաստանում ցուցարարները ամբողջ գիշեր Ռուսթավելի պողոտայում ակցիաներից հետո տեղափոխվել են Ճավճավաձեի պողոտա՝ Թբիլիսիի համալսարանի մոտ։
    🔥 Հանրահավաքի մասնակիցները ճանապարհի վրա կրակ են վառել, աղբամաններ տեղադրել և փակել անցումն այստեղ։
    👮‍♂️ Հավաքի մասնակիցների դեմ արդեն երրորդ գիշերը շարունակ արցունքաբեր գազ ու ջրցան մեքենաներ են կիրառվել։ Ցուցարարներն իրենց հերթին օգտագործել են հրավառ նյութեր։ |azatutyun.am|

  • ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնա…

    📌 ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ:
    🔸 Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
    🚗 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ [ՆԳՆ ՓԾ]

  • Վրաստանի խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել։ Տեսանյութը՝ On.ge-ի…

    🇬🇪🔥 Վրաստանի խորհրդարանի շենքում հրդեհ է բռնկվել։
    Տեսանյութը՝ On.ge-ի

  • ԱՄՆ-ն դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. ԱՄՆ պետքարտուղա…

    🇺🇸🇬🇪 ԱՄՆ-ն դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը. ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլեր
    🗣️ ««Վրացական երազանքի» հակադեմոկրատական ​​տարբեր գործողություններ խախտել են մեր ԱՄՆ-Վրաստան ռազմավարական գործընկերության հիմնական դրույթները, որոնք հիմնված էին ժողովրդավարության, օրենքի գերակայության, քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի վրա։ Արդյունքում՝ ԱՄՆ-ն դադարեցրել է այդ մեխանիզմը»- նշված է հաղորդագրության մեջ։

  • Վրաստանում գիշերվա ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 107 անձ «ոստիկանության ծ…

    🇬🇪 Վրաստանում գիշերվա ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 107 անձ «ոստիկանության ծառայողի օրինական պահանջին չենթարկվելու և մանր խուլիգանության համար», հայտարարել է երկրի ոստիկանությունը։ 📌 Նշվում է նաև, որ հանրահավաքի մասնակիցների «բռնի գործողությունների…

  • Վրաստանի հանրային հեռարձակողի շենքի մոտ քաղաքացիներ են հավաքվել, նրանք պահանջու…

    🇬🇪 Վրաստանի հանրային հեռարձակողի շենքի մոտ քաղաքացիներ են հավաքվել, նրանք պահանջում են գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մագլափերիձեի հրաժարականը։ Ցուցարարները նշում են, որ Հանրային հեռարձակողը չի ծառայում ժողովրդի շահերին և պատշաճ կերպով չի լուսաբանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները:
    📌 Գլխավոր տնօրենի և հոգաբարձուների խորհրդի նախագահի հրաժարականի պահանջին զուգահեռ ցուցարարները պահանջում են եթեր տրամադրել։ Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը հայտնել են, որ հեռարձակումը կտրամադրվի այսօր՝ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ին։ |azatutyun.am|

  • Վրաստանի հանրային հեռարձակողի շենքի մոտ քաղաքացիներ են հավաքվել, նրանք պահանջու…

    🇬🇪 Վրաստանի հանրային հեռարձակողի շենքի մոտ քաղաքացիներ են հավաքվել, նրանք պահանջում են գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի և հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մագլափերիձեի հրաժարականը։ Ցուցարարները նշում են, որ Հանրային հեռարձակողը չի ծառայում ժողովրդի շահերին և պատշաճ կերպով չի լուսաբանում երկրում տեղի ունեցող իրադարձությունները:
    📌 Գլխավոր տնօրենի և հոգաբարձուների խորհրդի նախագահի հրաժարականի պահանջին զուգահեռ ցուցարարները պահանջում են եթեր տրամադրել։ Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրենն ու հոգաբարձուների խորհրդի նախագահը հայտնել են, որ հեռարձակումը կտրամադրվի այսօր՝ նոյեմբերի 30-ին՝ ժամը 20:00-ին։ |azatutyun.am|

  • Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության …

    Քննարկվելու է «Հայաստան» խմբակցությունում Գեղամ Նազարյանի հետագա գործունեության հարցը․ Ագնեսա Խամոյան 🔸 «Գեղամ Նազարյանի վերջին հայտարարությունը, թե Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգ չկա, իր անձնական ընկալումներն են, որը բնականաբար չի արտահայտում «Հայաստան»…

  • Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկ…

    🇬🇪 Վրաստանի Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար վերականգնվել է։ 🗣️ Այս մասին հայտնել է Ռուսաստանում ՀՀ մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ |azatutyun.am|

  • Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեց…

    🇷🇺🇺🇦 Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի օդանավակայանի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով, հաղորդում է օդային տրանսպորտի դաշնային գործակալության մամուլի ծառայությունը։
    📌 Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հայտարարել է Կասպիյսկի օբյեկտների վրա անօդաչու թռչող սարքի վրա հարձակվելու փորձի մասին։ Մելիքովը չի հստակեցրել, թե արդյոք անօդաչու թռչող սարքը խոցվել է, սակայն, ըստ նրա, խուսափել են վնասվածքներից ու ավերածություններից։
    🔸 ՌԴ ՊՆ-ն իր հերթին տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ի գիշերը ՀՕՊ համակարգերի կողմից «ոչնչացվել են» 11 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքեր։ Նրանցից ութը, ըստ ՊՆ-ի, գնդակոծվել են Բելգորոդի շրջանի, ևս երեքը՝ Սև ծովի վրա։ |factor.am|