Category: Infocom

  • Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված…

    🇦🇲🇦🇿 Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները մինչև Բաքվում կայանալիք COP29-ը՝ այդպիսով ստեղծելով խթանող միջավայր խաղաղ գործընթացն առաջ մղելու համար:
    🗣 Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպված «Առաջնորդություն հանուն խաղաղության. ՄԱԿ-ի կանոնադրության շուրջ համախմբված, անվտանգ ապագայի որոնումներով» խորագրով քննարկմանը:

  • Հայաստանը, որի վարչապետի կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է՝ ուս ուսի, գտնվում է Ա…

    🇦🇲🇫🇷 Հայաստանը, որի վարչապետի կողքին Ֆրանսիան ամուր կանգնած է՝ ուս ուսի, գտնվում է Ադրբեջանի և դրա տարածքային նկրտումների ճնշման տակ, այս մասին հայտարարել Է Մակրոնը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից։

    📌«Միջազգային համայնքը պետք է լինի այստեղ, որպեսզի խաղաղ բանակցությունները հաջողությամբ ընթանան, և միջազգային ճանաչված սահմանները պահպանվեն»,- ասել է նա։ |tert.am|

  • 18-ամյա Էմմա Պողոսյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղ…

    🥇18-ամյա Էմմա Պողոսյանը դարձել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող (233 կգ)։
    📌 Պոկում վարժությունում Էմման 100 կգ արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը, իսկ հրում վարժությունում փոքր ոսկե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 133 կգ կշռող ծանրաձողը:

  • Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Բաքվում հանդիպում է ունեցե…

    🇦🇿🇷🇺 Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այսօր Բաքվում հանդիպում է ունեցել ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևի գլխավորած պատվիրակության հետ։
    📌 «Կողմերը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության դերը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,- հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ |azatutyun.am|

  • Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկա…

    📢 Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկումը’ վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար:
    🗣 Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆատկները:
    [Արարատ Միրզոյանի ելույթը՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը]

  • Բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության …

    📝 Բռնի տեղահանված և ՀՀ տեղափոխված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կենսագործունեության կազմակերպման պայմաններն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով:
    🔸 Հանձնաժողովի անդամների թիվը սահմանող ԱԺ որոշման նախագիծը կքննարկվի ԱԺ հերթական նիստում: [Ազգային ժողով]

  • Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակ…

    📌 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ-ի բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:
    ❗️Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից ուղիղ մեկ տարի առաջ բռնի տեղահանված շուրջ 115 հազար հայ բնակչության առաջնային և միջնաժամկետ կարիքների հասցեագրման, ինչպես նաև երկարաժամկետ հեռանկարում ծրագրերի մշակման ուղղությամբ ՀՀ Կառավարության կողմից իրականացված քայլերին, այդ նպատակով միջազգային գործընկերների հետ համագործակցությանը։ [ՀՀ ԱԳՆ]

  • ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի …

    🇦🇲🇺🇸 ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Բոննի Ջենկինսի հետ։
    📌 Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ԱՄՆ միջև ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն արժևորում է ժողովրդավարական բարեփոխումների և երկրի կայուն զարգացման ճանապարհին ԱՄՆ կողմից ցուցաբերվող աջակցությունը։

  • Փաշինյանն Էրդողանին է նվիրել «Խաղաղության խաչմերուկը», Էրդողանը՝ Փաշինյանին իր գ…

    Փաշինյանն Էրդողանին է նվիրել «Խաղաղության խաչմերուկը», Էրդողանը՝ Փաշինյանին իր գիրքը՝ «Ավելի արդար աշխարհ հնարավոր է»|azatutyun.am|
    🇦🇲🇦🇿
    Ի տարբերություն հայկական կողմի տարածած հաղորդագրության, թուրքական կողմն ընդամենը երկու նախադասությունից բաղկացած հակիրճ տեղեկություն է տարածել հանդիպման մասին՝ տեղեկացնելով, որ Էրդողանը «Թուրքիայի տան» նստավայրում է հանդիպել Հայաստանի վարչապետին և նրան է նվիրել իր «Ավելի արդար աշխարհ հնարավոր է» գիրքը՝ ստորագրությամբ։
    📷 Հայկական կողմի լուսանկարներից մեկում Փաշինյանը Էրդողանին է նվիրում «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։
    🤝 Հանդիպման մասին մանրամասներ է փոխանցում նաև թուրքական «Սաբահ»-ը։ Հղում անելով Թուրքիայի նախագահի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթին Ալթունին, որը նույնպես ներկա է եղել երկու երկրների ղեկավարների հանդիպմանը, պարբերականը գրում է, թե Էրդողանը պատրաստակամություն է հայտնել աջակցել «Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության և ամուր բարեկամության հաստատմանն այս նոր ժամանակաշրջանում»։
  • Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄ…

    🇦🇲🇺🇸🇦🇿 Վաղը՝ սեպտեմբերի 26-ին, Նյու Յորքում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:
    [ՀՀ ԱԳՆ խոսնակ]