Category: Infocom

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի …

    Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները փետրվարի 23-ին իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
    [ՀՀ ՊՆ]|1lurer.am|

  • «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորութ…

    «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն և BOGG PLC-ն համաձայնություն են ձեռք բերել Միացյալ Թագավորությունում գրանցված BOGG միջազգային ֆինանսական խմբում Ամերիաբանկի ինքնուրույն լիիրավ անդամ դառնալու շուրջ: Գործարքի համաձայն` Խումբը կդառնա Ամերիաբանկի հիմնական բաժնետեր: Բանկում…

  • ԲԴԽ-ն որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկել Վերաքննիչ քաղաքացիական դատ…

    👨‍⚖️ ԲԴԽ-ն որոշեց կարգապահական պատասխանատվության ենթարկել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին` դադարեցնելով նրանց լիազորությունները։ ❗️ Վարույթի…

  • Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիան Լըկորնյուին Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է․ «Կ…

    🇦🇲🇫🇷 Ֆրանսիայի ԶՈՒ նախարար Սեբաստիան Լըկորնյուին Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է․
    🗣 «Կարծում եմ, որ Ձեր՝ պաշտպանության նախարարի հետ մեր թիմերի միջև շատ կոնկրետ ճանապարհ ենք մեզ համար ուղեգծել: Եվ հաշվի առնելով այն սպառնալիքները, որոնք կախված են Հայաստանի գլխին, մեզ ստիպում են ավելի արագ առաջ ընթանալ: Այսինքն՝ մեզ համար շատ կարևոր է արագ արձագանքել և կազմակերպել քայլերը:
    📌 Արդեն շատ բան ընթացքի մեջ էր, բայց շնորհիվ այն երկկողմ հարաբերությունների և հանդիպման, որ Դուք ունեցաք նախագահ Մակրոնի հետ, մեզ թույլ տվեց այսօր առավոտյան ավելի առաջ ընթանալ՝ այն նույն ուղղություններով, որոնք մատնանշել էիք Փարիզում միասին»:

  • Եկել ենք եզրահանգման, որ այս փուլում, եթե մենք ստանում ենք տեղեկություն օտար եր…

    💰 Եկել ենք եզրահանգման, որ այս փուլում, եթե մենք ստանում ենք տեղեկություն օտար երկրում ստացած եկամտի և վճարված եկամտային հարկի մասին, ապա տարբերությունը առնվազն որոշակի ժամանակով կարող ենք Հայաստանում չհարկել՝ արձագանքելով նաև այս դժգոհությունների օբյեկտիվ հատվածին։
    ❗️ [Միաժամանակ,] հայտարարագրման համակարգի փուլային ներդրմամբ, որի ավարտը նախատեսված է 2026թ․, ընթանում են այն ուղիով, որպեսզի բոլոր եկամտային հարկերը վճարվեն։
    [ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյան] |armenpress.am|

  • ՀՀ հակաօդային պաշտպանության համալրումը ՀՀ սեփական հակաօդային պաշտպանություն ուն…

    🇦🇲 ՀՀ հակաօդային պաշտպանության համալրումը ՀՀ սեփական հակաօդային պաշտպանություն ունենալու մասին է և մեր երկնքի անվտանգությունը ապահովելու մասին է։ Որևէ գործընկերջ, որևէ բարեկամի ու դաշնակցի համար մենք զենք չենք գնում։
    🗣 Այս մասին ասաց ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ֆրանսիացի նախարարին ուղղված հարցին, թե Հայաստանի ու ՌԴ-ի միջև ՀՕՊ միացյալ պաշտպանության համակարգի մասին պայմանագրի առկայությունը ներդաշնակ լինելո՞ւ է հայ-ֆրանսիական համագործակցության հետ։
    🇫🇷 Սեբաստիան Լըկորնյուն իր հերթին նշեց, որ դիվանագիտական այդ հենքը կա, բայց կան պարտավորություններ, որոնք ընդունվում են բոլորի կողմից։

  • Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության։ Կարիք…

    ‼️ Հայաստանը չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ Հայաստանի Հանրապետության։ Կարիք չկա, որ ինչ-որ մեկը մտահոգվի, որովհետև մտահոգվողը պիտի մենք լինենք, խոսքը վերաբերում է մեր շահին։
    🇦🇲 Մեր իրավունքն է համագործակցել Ֆրանսիայի հետ, Իրանի հետ, և դա ի գիտություն պիտի լինի բոլորին։ Մեր ֆրանսիացի գործընկերները բնականաբար հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ, մեր իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը այլ գործընկերների հետ։ Կարծում եմ՝ մեր Ռուսաստանի գործընկերներն էլ նույնը պետք է անեն, և մնացած մեր բոլոր գործընկերները՝ ևս։
    🗣 Այս մասին ասաց Սուրեն Պապիկանը՝ ի պատասխան հարցի, թե հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացումը հակադրության մեջ չի՞ մտնում ՀՀ-ՌԴ կամ ՀԱՊԿ անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների մասով, և թե արդյո՞ք այս առումով ստուգվել է Իրանի դիրքորոշումը։

  • Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լ…

    🇦🇲🇫🇷 Հեռահար հրթիռները նույնպես կլինեն Հայաստանի տրամադրության տակ, եթե դրա կարիքը լինի:
    🗣 Այս մասին հայտարարեց Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն՝ անդրադառնալով ՀՕՊ միջոցների մատակարարման թեմային՝ հավելելով, որ սա է նշանակում լինել հավատարիմ գործընկեր, երբ հարցը վերաբերում է տվյալ պետության սուվերենությանը։
    🔸 Նա ասաց նաև, որ Ֆրանսիան Հայաստանում կունենա մշտական ռազմական խորհրդատու, իսկ հայ սպաները և ենթասպաները հնարավորություն կունենան վերապատրաստվել Ֆրանսիայի ռազմական դպրոցներում։
    🔗 Կարդալ ավելին

  • Անդրադառնալով ՀԱՊԿ անդամակցությանը՝ նա պարզաբանել է, որ ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-…

    Անդրադառնալով ՀԱՊԿ անդամակցությանը՝ նա պարզաբանել է, որ ՀՀ մասնակցությունը ՀԱՊԿ-ին, որում գերիշխողը Մոսկվան է, «սառեցված է»:

  • Անկախ նրանից, թե մենք առաջիկայում խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ինչ …

    🇦🇲🗣 Անկախ նրանից, թե մենք առաջիկայում խաղաղության պայմանագիր ստորագրելուց հետո ինչ անվտանգային միջավայր կունենանք, ՀՀ ԶՈՒ-ն շարունակելու է պաշտպանական զենք-զինամթերքի գնումը։ Այսօր ստորագրված պայմանագրերը հենց դրա մասին են։
    ‼️ ՀՀ-ն զենք-զինամթերք գնում է սեփական տարածքային ամբողջականությունը և սուվերենությունը պաշտպանելու նպատակով։ Այն ուղղված չէ որևէ երկրի նկատմամբ ագրեսիայի։ Չեմ կարող հերքել, որ կա վտանգ (ադրբեջանական կողմի հարձակման՝ խմբ․), որը տեսանելի է առկա հռետորաբանությունից, և մեր պարտավորությունն է պաշտպանել մեր երկրի տարածքային ամբողջականությունը և մեր երկրի սուվերենությունը։
    [ՀՀ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանը՝ ֆրանսիացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ]