Category: Infocom

  • Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում դիվանագիտական հարաբերություններ հաս…

    🇦🇲🇦🇿 Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դրույթ կա․ Փաշինյան

    🗣 Փաշինյանն անդրադարձել է նաև տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը՝ նշելով, որ փորձ է արվում ներկայացնել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ենթադրում է, որ ՀՀ տարածքում կոմունիկացիաների անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ ուժերը կամ երրորդ երկիր, սակայն նման ընկալումը որևէ կապ չունի իրականության հետ։ «Որևէ գործընկեր որևէ հիմք չունի Հայաստանին մեղադրելու նոյեմբերի 9-ի հայտարարության որևէ դրույթ չիրականացնելու մեջ»,- ասել է նա։
    📌 Վարչապետը հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը ոչ թե Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու, այլ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին է․ «Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապը 9-րդ կետի ենթաբովանդակային դրույթ է, իսկ 9-րդ կետի հիմնական բովանդակությունը տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին է»։|civilnet.am|

  • Երևանի ավագանու նիստի օրակարգում է ավագանու երեք անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմ…

    ‼️ Երևանի ավագանու նիստի օրակարգում է ավագանու երեք անդամի՝ «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչ Գրիգորի Երիցյանի, ինչպես նաև «Հանրային ձայն» խմբակցության նախկին անդամներ Անյուշ Խուդավերդյանի ու Անուշ Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու…

  • Քասախ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք մեքենաներով փակել ե…

    🗣️ Քասախ գյուղի բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում. նրանք մեքենաներով փակել են Երևան-Աշտարակ ավտոճանապարհը:

    📍 Գյուղի բնակիչները բողոքում են, որ Նաիրի համայնքի ղեկավարը՝ Նորայր Սարգսյանը, ավագանու նիստում որոշել է չեղարկել մի որոշում, ըստ որի՝ բնակիչներին գյուղնշանակության համար տրամադրված հողակտորների վրա շինթույլտվության իրավունքը պետք է բացառվի: |news.am|

  • Առուշ Առուշանյանը հայտարարել է, որ հրաժարական չի տալու․ «Ինձ ժողովուրդն է ընտրե…

    ⚖️ Առուշ Առուշանյանը հայտարարել է, որ հրաժարական չի տալու․ «Ինձ ժողովուրդն է ընտրել։ Ես եղել եմ կալանքում եւ ժողովուրդը մոտ 70 տոկոս վստահության քվե է տվել»: 📌 Այս մասին այսօր դատարանի բակում ասել է Գորիսի համայնքապետը՝ անդրադառնալով արդարադատության նախարար…

  • Բաքուն անընդունելի է համարում «մասամբ համաձայնեցված» խաղաղության պայմանագրի ստո…

    ❗️ Բաքուն անընդունելի է համարում «մասամբ համաձայնեցված» խաղաղության պայմանագրի ստորագրումը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարություններին: 🗣 «Համաձայնագրի նախագիծը…

  • Օդային հարձակման ժամանակ պետք էր կրակե՞լ ԱԹՍ–ի ուղղությամբ թե՞ պատսպարվել․ այս …

    ⚖️ Օդային հարձակման ժամանակ պետք էր կրակե՞լ ԱԹՍ–ի ուղղությամբ թե՞ պատսպարվել․ այս հարցն այսօր երկար քննարկվեց 44-օրյա պատերազմի ժամանակ զորամասի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Վերանյանի գործով նիստին։
    ❗️Նա այն հրամանատարն է, որին մեղադրում են պատսպարված անձնակազմին ԱԹՍ–ի պայմաններում երթը շարունակելու հրաման տալու մեջ, ինչի հետեւանքով 18 զինծառայող զոհվել է։
    🗣 Վկա Դավիթ Հարությունյանը նշեց՝ մինչ պատերազմը ԱԹՍ–ի ուղղությամբ կրակելու ցուցում էր տրված, սակայն պատերազմի ժամանակ, երբ կրակելու պատճառով զոհեր եղան, ԳՇ պետը նոր ցուցում տվեց՝ չկրակել ԱԹՍ–ի ուղղությամբ եւ երթի ընթացքում մեծացնել արագությունը, քանի որ ԱԹՍ–ն արագ ընթացող մեքենաներին չէր խոցում։ Մեղադրողը հարցրեց՝ ինչպե՞ս է, որ մեկ տարի առաջ հարցաքննվելիս ԳՇ պետի այդ կարգադրության մասին չի հայտնել։ Վկան բացատրեց՝ քրեական այլ գործերի շրջանակում որոշ փաստաթղթեր հավելյալ ուսումնասիրել է, վերանայել։
    📎 Կարդալ ավելին

    Պետք էր կրակե՞լ ԱԹՍ–ի ուղղությամբ թե՞ պատսպարվել․ լարված դատական նիստ Անդրանիկ Վերանյանի գործով

  • Դիմակավորված երկու անձինք ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակից ու լողավազանից կնոջ…

    🚔 Դիմակավորված երկու անձինք ներկայացել են որպես ԱԱԾ աշխատակից ու լողավազանից կնոջ առևանգել․ Քննչական կոմիտե 🔸 Ըստ նախնական տվյալների՝ տուժողն իր հարազատների հետ «Սան Մարկո» լողավազանում գտնվելիս է եղել, երբ նրանց են մոտեցել սև հագուստով, ամբողջությամբ ծածկված…

  • ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապե…

    🤝 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը մեծապես կարևորում է հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցային հարթակներում:
    ❗️ՀՀ ԱԺ նախագահը Քսավիե Բետելին է ներկայացրել տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը, ինչպես նաև անդրադարձել Ադրբեջանում պահվող հայ գերիների խնդրին: Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ևս ջանքեր կներդնի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում: [ՀՀ ԱԺ]

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի…

    🇦🇲🇱🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լյուքսեմբուրգի փոխվարչապետ, արտաքին գործերի և արտաքին առևտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը:
    🤝 Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային նշանակության այլ հարցերի շուրջ: [ՀՀ կառավարություն]

  • Առնվազն 14 մարդ է զոհվել Սիրիայի կենտրոնում տեղակայված ռազմական մի շարք  օբյեկտ…

    🇮🇱🇸🇾 Առնվազն 14 մարդ է զոհվել Սիրիայի կենտրոնում տեղակայված ռազմական մի շարք  օբյեկտների ուղղությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով։ Այդ մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով սիրիական պետական SANA գործակալությանը։
    🔸 Նշվում է, որ հարվածները հասցվել են Սիրիայի տարածքում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Մասյաֆի գիտահետազոտական կենտրոնին: Հղում անելով Մասյաֆի հիվանդանոցներից մեկի տնօրենին՝ սիրիական լրատվական գործակալությունը հայտնում է ևս 43 վիրավորի մասին։ |hetq.am|