Category: Infocom

  • Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է վաղաժամկետ դադ…

    ❗️Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ուզում է վաղաժամկետ դադարեցնել «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Գրիգոր Երիցյանի և «Հանրային ձայն» խմբակցության անդամներ Անուշ Խուդավերդյանի ու Անույշ Գինոսյանի լիազորությունները: Նախագծերն ընդգրկված են ավագանու՝ սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգում:
    🔸 Հիմնավորման մեջ նշվում է, որ Գրիգոր Երիցյանը, որն Իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, հանձնաժողովի 7 նիստերից միայն մեկին է ներկա եղել, իսկ ավագանու 5-րդ գումարման երկրորդ նստաշրջանի ընթացքում 5 նիստերից դարձյալ միայն մեկին է մասնակցել: Իսկ Անույշ Խուդավերդյանի և Անուշ Գինոսյանի դեպքում նշվում է, որ նրանք բացակայել են ավագանու նիստերի քվեարկություններից կեսից ավելիից:
    🗣 «Սա Ավինյանի՝ ընդդիմախոսներից ազատվելու և քաղաքական հաշվեհարդարի հերթական փորձն է, որը վտանգավոր նախադեպ է ստեղծում, քանի որ Հայաստանի նորանկախ պատմության մեջ որևէ իշխանություն մանդատից չի զրկել որևէ ընդդիմադիր խմբակցության ղեկավարի։ Թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանն ընտրում է ժողովուրդը, և միայն ժողովուրդն է ընտրությունների միջոցով որոշում, թե ում լիազորությունները պետք է դադարեցվեն»,- ասել է ավագանու ընդդիմադիր անդամը։|factor.am|

  • Սեպտեմբերի 2-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ընդունեց Արցախի վե…

    🇦🇲 Սեպտեմբերի 2-ին Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը ընդունեց Արցախի վերաբերյալ բանաձև:
    📌 Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը՝ հայտարարում է, որ 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի սեպտեմբեր ԼՂ-ի արգելափակումը, այդ թվում` Լաչինի միջանցքի փակումը, որակվում է որպես կյանքի այնպիսի պայմանների ստեղծում, որոնք հանգեցնելու են էթնիկ հայերի ֆիզիկական ոչնչացմանը կամ տեղի հայերին ֆիզիկական վնաս պատճառելուն, որոնք ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիայով համարվում են ցեղասպանական գործողություններ:
    🔸 Հայտարարում է, որ 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին էթնիկ հայերի հարկադիր տեղահանումը արգելափակման և ռմբակոծման միջոցով էթնիկ զտում և մարդկության դեմ ուղղված հանցագործությունն է` բռնի տեղափոխում և տեղահանություն:
    🔸 Կոչ է անում միջազգային հանրությանը պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:
    🔸 Կոչ է անում միջազգային հանրությանը երաշխավորելու հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ:
    🔸 Կոչ է անում Ադրբեջանին զորքերը դուրս բերելու Հայաստանից և հարգելու Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։
    [«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ]

  • Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները «Ուկրաինայում կատար…

    🇺🇦 Եվրոպայի խորհրդի անդամ երկրների արդարադատության նախարարները «Ուկրաինայում կատարված միջազգային հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ» խորագրով համաժողովի արդյունքում հռչակագիր են ընդունել: 
    🇦🇲 ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը հաստատեց, որ Հայաստանն ի սկզբանե չի միացել հռչակագրին: |armenpress.am|

  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը:…

    📌 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր է ընտրվել Արմեն Գրիգորյանը:

  • «Գարեգին Նժդեհ» ուղետարի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգման աշխատա…

    🚗 «Գարեգին Նժդեհ» ուղետարի՝ «Վստրեչի» կամրջի դեֆորմացիոն կարի վերանորոգման աշխատանքների ժամանակ պարզվել է, որ լրացուցիչ աշխատանքների կարիք կա, ինչով էլ պայմանավորված կամրջի 2-րդ երթևեկելի գոտու մի հատվածը փակ է լինելու մինչև սեպտեմբերի 13-ը՝ ժամը 18:00-ն:
    📌 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված սեպտեմբերի 7-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ն փուլ առ փուլ փակ է լինելու Շերամի փողոցը: [Երևանի քաղաքապետարան]

  • Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյա…

    💉 Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Մահացած անձինք եղել են մեծահասակներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ։…

  • Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «…

    Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք»
    🔬🎓 Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք կառավարությունը նախատեսում է իրականացնել բարձրագույն կրթության և գիտության ոլորտում մեկնարկած բարեփոխումների շրջանակում։
    📌 «Ինֆոքոմի» այս ֆիլմն ամփոփ ներկայացնում է բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումները, մասնավորապես՝
    🔸 որոշումների կայացման և քննարկումների ժամանակագրությունը,
    🔸 գործընթացի հիմքում ընկած հիմնական փաստաթղթերը,
    🔸 գործող օրենքներն ու տարբեր ժամանակահատվածներում ներկայացված օրենսդրական նախաձեռնությունները,
    🔸 Գիտությունների ազգային ակադեմիայի բարեփոխումների օրակարգն ու առաջարկները,
    🔸 կառավարության հիմնավորումները,
    🔸 համալսարանների և գիտական կազմակերպությունների միավորման փորձը Վրաստանի օրինակով,
    🔸 Լեհաստանի և Հայաստանի գիտական համակարգերի համեմատությունը՝ հաշվի առնելով Լեհաստանում գիտության կազմակերպման ձևերի բազմազանությունը։

    Գիտության վիրահատական միջամտություն՝ ուղղված բարձրագույն կրթության թիրախներին․ «Ակադեմիական քաղաք»

    #infocom #ինֆոքոմ
    Բուհերի խոշորացում, գիտական որոշ կազմակերպությունների և խոշորացված բուհերի միավորմամբ 6 կլաստերների ստեղծում, ակադեմիական քաղաքի կառուցում և կլաստերների փուլ առ փուլ տեղափոխում այս քաղաք․․․ Սրանք այն հիմնական գործողություններն են, որոնք…

  • Եվրահանձնաժողովի փոխնախագահը կայցելի Հայաստան՝ մասնակցելու վիզաների ազատականացմ…

    🇪🇺 Եվրահանձնաժողովի փոխնախագահը կայցելի Հայաստան՝ մասնակցելու վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին:
    📌 Մարգարիտիս Սխինասը սեպտեմբերի 9-ին հանդիպումներ կունենա ՀՀ նախագահի, վարչապետի, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, ԱԳ նախարարի հետ, ելույթ կունենա ԵՊՀ-ում։ Այս մասին հայտնում են Եվրահանձնաժողովից։

  • Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է. Իլհամ Ալիև…

    🇦🇲🇦🇿 Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսն արդեն համաձայնեցված է. Իլհամ Ալիև
    🗣️ «Մենք կարող ենք խաղաղության հասնել Հարավային Կովկասում։ Մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների միջոցով»,- Իտալիայում միջազգային համաժողովի ժամանակ ասել է Ալիևը:
    🔸 Ադրբեջանի ղեկավարը նաև խոսել է սահմանազատման գործընթացի մասին՝ նշելով, որ դա «ճիշտ ուղղությամբ արված քայլ է»: |civilnet.am|