Category: Infocom

  • Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգե…

    📌 Տվյալ շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված են, այլ ավելի շատ համակարգերի հետ են կապված։ Բայց բոլոր գործընկերների աշխատանքը, այդ թվում հրաժարական տված, ես գնահատում եմ, բոլոր այդ մարդիկ իրենց շատ էական ներդրումն են ունեցել համակարգերի զարգացման գործում։
    🔸Բայց մյուս կողմից ակնհայտ է, որ այն ուղղություններում, որտեղ տեղի են ունեցել իրադարձությունները, որոշակի հարցեր կան, որոնք կամ 2018-ից են բարձրացվել, դրանից առաջ, դրանից հետո, մինչեւ օրս էլ։ Այդ հարցերն ավելի արդյունավետ հասցեագրման անհրաժեշտություն ունեն։ [Նիկոլ Փաշինյանը՝ պաշտոնյաների հրաժարականի մասին]

  • Ամփոփվեց «Թվապատում 2024» լրագրողական մրցույթը։ «Ինֆոքոմն» այս տարի երեք մրցան…

    🏆 Ամփոփվեց «Թվապատում 2024» լրագրողական մրցույթը։ «Ինֆոքոմն» այս տարի երեք մրցանակ ունի։
    📃 «Մեդիա 3.0» անվանակարգում հաղթող ճանաչվեց Սուսինա Խաչատրյանի, Լիլիթ Գրիգորյանի և Կատյա Մամյանի հեղինակած «Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր» հոդվածը։
    🚀 «Լուսաբանելով գիտությունը» անվանակարգում հաղթող ճանաչվեց Զարա Խաչատրյանը՝ «Գիտարբուք» շարքի համար։
    🔬 Անի Խաչատրյանն էլ խրախուսական մրցանակի արժանացավ «Քարերն աստղերի՞ն էին նայում, թե՞ մեռյալներին հսկում․ Զորաց քարեր» հոդվածի համար։
    🤝 Շնորհավորում ենք մեր բոլոր մրցանակակիր գործընկերներին։

  • Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող…

    🥉Մուշեղ Մկրտչյանը (92 կգ) հաղթեց Հնդկաստանի մասնակցին և նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ: [ՀՀ ՊՆ]

  • Լրտեսության համար մեղադրվող ԼՂ նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնա…

    ⚖️ Լրտեսության համար մեղադրվող ԼՂ նախկին պաշտոնյա, Ստեփանակերտում մոտ կես տարի մնալուց հետո Հայաստան տեղափոխված Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 18 տարվա ազատազրկման:
    🔸 Տեղեկությունը քիչ առաջ հայտնել են դատախազությունից:
    Գալստյանը 2018-2023 թվականներին տարբեր պաշտոններ է զբաղեցրել ԼՂ-ում։ Ըստ մեղադրանքի՝ նա 2020-ից հավաքագրվել է օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայությունում և լրտեսել։ 2020-23 թվականներին օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակցին է փոխանցել ԼՂ տարածքում տիրող սոցիալ-տնտեսական, բնակչության տրամադրությունների, ռազմական գործողությունների հանդեպ ունեցած վերաբերմունքի, սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Հայաստանի հնարավոր ռազմական աջակցության մասին տեղեկություններ: |1lurer.am|

  • Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրա…

    🇦🇿🇩🇪 Բաքվում հանդիպում են ունեցել Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Անալենա Բերբոքը:
    📍 Ադրբեջանի ԱԳՆ փոխանցմամբ ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետպատերազմյան իրավիճակը, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը, ինչպես նաև խաղաղության հաստատման գործընթացում առկա խնդիրները։ |tert.am|

  • ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Անցումային Փլեյ-օֆֆում կհանդիպենք Վրաստանի ընտրանուն:[ՀՖՖ]…

    🇦🇲⚽️🇬🇪 ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Անցումային Փլեյ-օֆֆում կհանդիպենք Վրաստանի ընտրանուն:
    [ՀՖՖ]

  • Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչների անշարժ գույքերի հափշտակության վա…

    💰 Հյուսիսային պողոտայի տարածքի նախկին բնակիչների անշարժ գույքերի հափշտակության վարույթով վերականգնվել է ավելի քան 666 մլն դրամի վնաս:
    📍 «Կառուցապատող ընկերության տնօրենն առանձին դեպքերում խաբեության եղանակով համոզել է սեփականատերերին իր հետ կնքել հաշտության համաձայնություն՝ առաջարկելով նախապես առաջարկած գումարից փոքր-ինչ ավելի գումար, ինչպես նաև ՍՊԸ-ի կողմից կառուցվելիք բազմաբնակարան շենքի մասնաշենքից զրոյական նիշից բարձր՝ 1-ին հարկի տարածքից հասարակական նշանակության տարբեր մակերեսների տարածքներ, սակայն չի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հայտնում են ՔԿ-ից:

  • Միջազգային քրեական դատարանն այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպ…

    🇮🇱⚖️ Միջազգային քրեական դատարանն այսօր Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի, պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրաման է տվել՝ նրանց մեղադրելով Գազայում պատերազմական հանցագործությունների մեջ։ 📌 ՄՔԴ-ն նաև ՀԱՄԱՍ-ի ռազմական ղեկավար Մուհամմադ…

  • Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում,…

    🇦🇲🇱🇧 Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով և անթույլատրելի ենք համարում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը:
    🔸 ՀՀ-ն աջակցում է Լիբանանի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու սահմանների անձեռնմխելիությանը և գործուն մասնակցությամբ՝ հայկական խաղաղապահ զորախմբի միջոցով, իր ներդրումն է ունենում Լիբանանի անվտանգության ամրապնդման գործում:
    [Նիկոլ Փաշինյանը՝ Լիբանանի Անկախության օրվա առթիվ վարչապետ Նաջիբ Միկաթիին ուղղված շնորհավորական ուղերձում]

  • Հայաստանը՝ տարվա 4 եղանակներին. ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը լուսանկարներ է …

    📷 Հայաստանը՝ տարվա 4 եղանակներին. ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը լուսանկարներ է հրապարակել, որոնք արվել են Հայաստանի առաջին արբանյակից:
    📍 ArmSat-1-ը տիեզերք է արձակվել 2022թ. մայիսի 25-ին։