‼️ ՀՀ ՄԻՊ աշխատակազմում ստացվել են ահազանգեր, որ «Վանաձոր» ՔԿՀ-ում պահվող մի խումբ անձինք հայտարարել են անժամկետ հացադուլ։
📌 ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել հացադուլ իրականացնող անձանց հետ, ուսումնասիրել նրանց առողջական վիճակին վերաբերող փաստաթղթերը: Նրանք հարցեր են բարձրացրել խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլնի վերաբերյալ, ինչը, ըստ իրենց, հանդիսացել է հացադուլի պատճառ:
📌 Քննարկումներ են տեղի ունեցել նաև ՔԿՀ վարչակազմի և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Վանաձոր» ստորաբաժանման ներկայացուցիչների հետ։
📌 Արդյունքները ամփոփվում են, արձանագրված խնդիրների վերաբերյալ համապատասխան գրություններ կհասցեագրվեն իրավասու մարմիններին։
[ՀՀ ՄԻՊ]