Category: Infocom

  • Բաղրամյան պողոտայում ելույթ ունենալով՝ Բագրատ Սրբազանն ասաց, որ չպիտի թույլ տան…

    🪧 Բաղրամյան պողոտայում ելույթ ունենալով՝ Բագրատ Սրբազանն ասաց, որ չպիտի թույլ տան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա Աժ շենքից․

    🗣 «Ես ասել եմ, որ [եթե] 96 ժամվա ընթացքում այն ժողովուրդը, որ Հանրապետության հրապարակում հավաքված էր, իր կամքը դրսեւորի, խոստանում եմ, որ կիրացնենք մեր փափագը՝ այս մարդուն հրաժարեցնելու։ Օրինական ճանապարհով, խաղաղ, անցնցում, ոչ մի ավելորդ բռնությամբ, պարտավոր է գալ, խոսել, բանակցել, ներկայացնել կամ քննարկել անցնցում հեռանալու ճանապարհը։ Ինքը այսօր մուտք է գործել ԱԺ, մենք նպատակ չենք ունեցել արգելափակելու, բայց պիտի արգելափակենք, որ դուրս չգա։ Որովհետև պետությունը ձախողած մարդը չի կարող հանգիստ գործի գալ, գործից գնալ։ Չի կարող ցինիկ կերպով ուղղակիորեն չանդրադառնալ այն ամբողջ ընդվզումին ու ցավին, որ իր պատճառով պատճառվել է մեր ժողովրդին»։

  • Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբե…

    🇷🇺 Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացն ամբողջությամբ ավարտվել է։

  • Բաղրամյան պողոտայում տերունական աղոթքով մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շա…

    📢 Բաղրամյան պողոտայում տերունական աղոթքով մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը։
    🗣 Բագրատ Սրբազանն իր ելույթում նշեց․ «Սա ավելին է, քան իշխանափոխություն, սա հայ ժողովրդի ոտքի կանգնելու պատմությունն է, հաղթանակների սկիզբը․․․ Մեր ջանքով ու ձգտումով, մեր նվիրումով ու զոհաբերությամբ, այսօր վճռական օր է մեզ համար, չափազանց կարեոր»։

  • Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի. Փաշինյանը՝ պ…

    🗣 Եթե ՀՀ ժողովուրդը ցանկանա կառավարության փոփոխություն, կիրականացնի. Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ընդառաջ կգնա՞, եթե ժողովրդի մեծ զանգված հավաքվի իր հրաժարականի պահանջով։
    📌 «Ընդդիմությունն ԱԺ ուրիշ բան պետք է ներկայացներ, ուղերձ է ներկայացրել։ Ես, ինչքան հասկացա, իրենք չեն ընդունել իրենց ուղերձը, որովհետև ինձ ասացին, որ հանձնաժողովում գլխադասային քննարկման ժամանակ ոչ մի ընդդիմադիր պատգամավոր չի եղել»,- ընդդիմության նախաձեռնած արտահերթ նիստին անդրադառնալով ասաց Փաշինյանը։
    🔸 Անդրադառնալով ԱԺ շենքի հավաքված շուրջ ոստիկանական ուժերին՝ նա ասաց, որ ՀՀ յուրաքանչյուր պետական մարմին պարտավոր է կատարել օրենքով իրեն վերապահված գործառույթները․ «ԱԺ բնականոն գործունեությունը պետք է ապահովվի և ապահովվի քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում՝ հավաքի խաղաղ մասնակիցների անվտանգությունը»,-նշեց Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

  • Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին արգելել են մուտք գործել Վրաստ…

    🇬🇪 Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանին արգելել են մուտք գործել Վրաստան: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։
    🗣 Նա հայտնել է, որ իրեն փաստաթուղթ են ներկայացրել Վրաստան մուտնքն արգելելիս ու չեն բացատրել՝ ինչո՞ւ է արգելված մուտքը։
    📃 Ըստ փաստաթղթի՝ Վրաստանի օրենսդրության հետ կապված հարցն է պատճառը։ Չի նշվում՝ ի՞նչ խնդիր է։ |azatutyun.am|

  • Հանրահավաքվի վայր է ժամանել Բագրատ Սրբազանը։ Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը…

    🪧 Հանրահավաքվի վայր է ժամանել Բագրատ Սրբազանը։
    Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ այսօր լրանում է հայտարարված 96 ժամը, Բագրատ Սրբազանն ասաց․
    🗣 «Ժամկետը չի լրանում, մեր պայքարն անժամկետ է։ Այո, չորս օր ասել եմ, հետո կարող է ևս չորս օր ասեմ, հետո մի ամիս ասեմ, հետո մի տարին ասեմ։ [Երբ] համապատասխան թվով մեր ժողովուրդը կհավաքվի, ընդվզումը, անհամաձայնությունը կհայտնի, ես էլ պատրաստ եմ իրացնելու դա»։

  • Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «հնարավոր չէ խաղաղության պայմանա…

    🗣 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «հնարավոր չէ խաղաղության պայմանագիր կնքել, եթե Հայաստանի Սահմանադրությունը մնա անփոփոխ»։

  • Այս պահին Ոստիկանության մեծաթիվ ուժեր են ինչպես Ազգային ժողովի մոտ, այնպես էլ նա…

    ❗️Այս պահին Ոստիկանության մեծաթիվ ուժեր են ինչպես Ազգային ժողովի մոտ, այնպես էլ նախագահական նստավայրի։
    Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան՝ Պռոշյան խաչմերուկի հատվածում։ Մեքենաները այդտեղից շրջադարձ են անում։
  • ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինա…

    ❗️ ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ․ «Վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»։
    ❗️ ՆԳՆ-ն էլ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում է «զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»․ «ՀՀ-ն իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»։

  • Ազգային ժողովի նիստը մեկնարկել է, ներկա են նաև Նիկոլ Փաշինյանը և Կառավարության …

    🔸 Ազգային ժողովի նիստը մեկնարկել է, ներկա են նաև Նիկոլ Փաշինյանը և Կառավարության այլ անդամներ։ Այսօր քննարկվելու է ՀՀ 2023թ․ բյուջեի կատարողականը։
    🔸 Միաժամանակ շարունակում է փակ մնալ Բաղրամյան պողոտան, քաղաքացիները դարձյալ գիշերել են այնտեղ։ Այսօր՝ ժամը 15։00-ին, տեղի է ունենալու հանրահավաք։