Category: Infocom

  • Վերսալի այցելուները տարհանվել են հրդեհային ազդանշանի միացումից հետո, իսկ լրատվա…

    🇫🇷 Վերսալի այցելուները տարհանվել են հրդեհային ազդանշանի միացումից հետո, իսկ լրատվամիջոցների կադրերը ցույց են տալիս, որ շենքից ծուխ է բարձրանում: |armenpress.am|

  • Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 1…

    🚗 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Դ. Բեկի փող. — Հ. Ավետիսյան փող. խաչմերուկից մինչև Հ. Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկ, նաև Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկից մինչև 40 համարի երթուղու վերջնակետ ճանապարհահատվածները:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիա կատարած աշխատանքայ…

    🇦🇿🇩🇪 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։
    🔸 Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացումը Բաքվում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: |tert.am|

  • ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը․ արտահերթ նիստը տեղի կունենա հ…

    ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը․ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին։ 🗣 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատասխանելով հարցին, թե մասնակցելո՞ւ են արտահերթ նիստին, ասաց, որ իրենք նման օրակարգ չունեն, հետևաբար…

  • Ջեյմս Օ՛Բրայենը Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու…

    🇦🇲🇺🇸 Ջեյմս Օ՛Բրայենը Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ տարբեր ուղղություններով բարեփոխումներն առաջ մղելու նպատակով:
    🗣 Վարչապետը ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հետ զրույցում կարևորել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի անցկացումը Երևանում և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ-ի հետևողական աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին: Վարչապետը նշել է, որ կարևոր է մայիսի 5-ին Բրյուսելում անցկացված ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունավետ կյանքի կոչումը:
    📌 Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներին, Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատման գործընթացին, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին:

  • ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար Պիե…

    🇦🇲🇫🇷 ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատար Պիեր Շիլլի հետ։
    🤝 Հանդիպումը եղել է Գերմանիայում ընթացող Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատարների համաժողովի շրջանակում, քննարկվել են համագործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր, մասնավորապես՝ փորձի փոխանակման և անձնակազմի պատրաստության ուղղություններով:
    📌 Ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ համագործակցությունն առավել զարգացնելու ուղղությամբ։

  • Մեր երկու երկրները այսօր կստորագրեն համաձայնագիր մաքսային ոլորտում տեղեկատվությ…

    🇺🇸🗣 Մեր երկու երկրները այսօր կստորագրեն համաձայնագիր մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման ասպարեզում: Սա նոր հնարավորություններ կբացի առևտրի համար, սա կդյուրացնի առևտուրը բիզնեսի համար առաջիկա տարիներին, և սա արդեն այն խոստումների մի մասն է, որոնց մասին…

  • Թուրքական կողմից չենք տեսել քայլեր սահմանի բացման պայմանավորվածությունն իրագործ…

    🇦🇲🇹🇷 Թուրքական կողմից չենք տեսել քայլեր սահմանի բացման պայմանավորվածությունն իրագործելու ուղղությամբ․ Ռուբեն Ռուբինյան
    🗣 ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ Հայաստանը Թուրքիայից ակնկալում է Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար բացման պայմանավորվածության կատարումը։
    🔸 «Հայկական կողմից մեր բոլոր ենթակառուցվածքային աշխատանքները կատարել ենք և ավարտին հասցրել, անցակետը պատրաստ է գործունեության համար»․ — նշեց նա։
    🔸 Նա նշեց, որ Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչի հետ կա պայմանավորվածություն հանդիպելու, սակայն ժամկետի վերաբերյալ դեռ պայմանավորվածություն չկա։

  • Ներգրավված 12,000 քաղաքացի, 34 մեղադրյալ. «Vodanet» և «Onyxum» ֆինանսական բուրգե…

    Ներգրավված 12,000 քաղաքացի, 34 մեղադրյալ. «Vodanet» և «Onyxum» ֆինանսական բուրգերի գործով նախաքննությունն ավարտվել է
    🔸 Նախաքննության ընթացքում հարցաքննվել է 100-ից ավելի քաղաքացի, որոնցից 30-ը ունի տուժողի դատավարական կարգավիճակ։ Տուժող ճանաչվել է նաև Հայաստանի Հանրապետությունը։
    💰 2021թ. սեպտեմբերի դրությամբ բուրգում ներգրավվել են ավելի քան 4․4 միլիարդ ՀՀ դրամի գույքային և դրամական միջոցներ։
    ⚖️ Մեղադրանքներ են ներկայացվել Իրանի, Կանադայի և ՀՀ-ի 34 քաղաքացու։ Նախաքննությունը 31 մեղադրյալների մասով ավարտվել է, և վարույթի նյութերը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

  • Այսօր մենք մեր օրակարգում քննարկում ենք կոնկրետ քայլերի և ծրագրերի լայն շրջանակ…

    🗣 Այսօր մենք մեր օրակարգում քննարկում ենք կոնկրետ քայլերի և ծրագրերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսության ու էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայից մինչև պաշտպանական ոլորտում համագործակցություն և արդարադատության ոլորտի բարեփոխումներ։
    🇦🇲🇺🇸 Հայկական կողմը ցանկանում է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսությունը փոխարինել ռազմավարական գործընկերության հանձնաժողովով, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ խորությամբ կառուցելու փոխգործակցությունը։
    [ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին] |civilnet.am|