Category: Infocom

  • Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ արտաքին հետախուզ…

    🇹🇷🇷🇺 Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաև բանակցություններ վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ:
    🇦🇲🇦🇿Նշվում է, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են իրադրությունը Ուկրաինայում, Գազայի հատվածում, Սիրիայում, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունները: |1lurer.am|

  • Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նստաշրջանը, որի օրակարգում է նաև …

    ❗️ Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյա նստաշրջանը, որի օրակարգում է նաև ՀՀ 2023թ․ բյուջեի կատարողականի քննարկումը։
    🗣 Նիստը մեկնարկեց իշխանության և ընդդիմության բանավեճով։ Ընդդիմությունը մեղադրում էր իշխանությանը երեկ ԱԺ խորհրդի նիստը տապալելու համար, ՔՊ խմբակցության պատգամավորներն էլ նշում էին, որ ընդդիմությունը օրակարգ չունի՝ մեղադրելով նրանց, որ «խաբել են ժողովրդին»՝ ասելով, թե գնում են վարչապետի հրաժարականի, բայց ԱԺ են բերել հրաժարականի ուղերձի նախագիծ։ Օրակարգը հաստատվելուց հետո ընդդիմադիր խմբակցությունները լքեցին նիստերի դահլիճը։
    🚶‍♀️ Միաժամանակ Բաղրամյան պողոտան խորհրդարանի շենքի դիմացի հատվածում փակած քաղաքացիները պատգամավոր Գառնիկ Դանիելյանի առաջնորդությամբ իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում՝ հորդորելով քաղաքացիներին միանալ շարժմանը։

  • ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին կայացել է ՀՀ ԱԳ նախարա…

    🇦🇲🇺🇸 ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի առանձնազրույցը։
    [ՀՀ ԱԳՆ]

  • «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն արդեն երկրորդ օրն է՝ գիշերում են Բ…

    📌 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն արդեն երկրորդ օրն է՝ գիշերում են Բաղրամյան պողոտայում՝ փակ պահելով այն։
    📌 Ակցիայի մասնակիցները նաև խարույկներ են վառել, ֆիլմ դիտել և ազգային պարեր պարել։
  • Երեկ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հո…

    💨 Երեկ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին տեղի է ունեցել սելավային հոսք, որը թափվել է նաև «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մի շարք հատվածներում։
    🚒 Փրկարարները «Ալավերդու ՃՇՇ» ԲԲԸ-ի աշխատակիցների հետ իրականացրել են ճանապարհի մաքրման աշխատանքներ, տրակտորների միջոցով հեռացրել են ջրաբերուկը և արգելափակումից դուրս բերել երկու մարդատար ավտոմեքենա։

    ❗️ Ճանապարհի երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

  • Թուրքական կողմը մանրամասներ է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Ադրբե…

    🇹🇷🇦🇿 Թուրքական կողմը մանրամասներ է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ այսօր Անկարայում կայացած հանդիպման վերաբերյալ։
    🤝 Թուրքիայի նախագահականը հաղորդում է, որ քննարկվել են Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները, Գազայում Իսրայելի «վայրագությունները», ԼՂ-ի տարածքների «վերականգնման» ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ.
    📌 «Նախագահ Էրդողանը հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի դուրսբերմանը Ղարաբաղից և բարձր է գնահատել հայկական օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքների վերակառուցման և վերականգնման ջանքերը»։ |factor.am|

  • Խուռհատ սարի գործով այսօրվա դատական նիստին մեղադրյալ սպա Իշխան Վահանյանը միջնոր…

    ⚖️ Խուռհատ սարի գործով այսօրվա դատական նիստին մեղադրյալ սպա Իշխան Վահանյանը միջնորդություն ներկայացրեց՝ իր կալանավորումը վերացնելու կամ գրավով փոխարինելու մասին, նշեց՝ երկար ժամանակ գտնվում է կալանքի տակ, վկաների մեծ մասն արդեն հարցաքննվել է, ապացույցների մեծ մասը՝ հետազոտվել․ «Ուզում եմ ընտանիքիս կողքին լինեմ, էրեխեքիս կողքին լինեմ»,– ասաց նա՝ հավելելով, որ իր ծնողներն ունեն առողջական լուրջ խնդիրներ։ «Մենք էլ ունենք, մենք էլ ենք ուզում [մեր էրեխեքի կողքին լինել]»,– արձագանքեցին զոհված զինծառայողների ծնողները։
    🗣 Տուժող եւ մեղադրող կողմերը առարկեցին միջնորդության դեմ՝ նշելով, որ դեռ հարցաքննվելիք վկաներ կան, եւ միայն կալանքն է ի զորու երաշխավորել Վահանյանի պատշաճ վարքագիծը։ Դատարանը որոշեց մերժել միջնորդությունը։
    📎 Կարդալ ավելին

    «Ուզում եմ ընտանիքիս կողքին լինել»․ Վահանյանը միջնորդեց իր կալանքը փոխարինել գրավով

  • Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որ…

    ⚖️ Արթուր և Արտակ Սարգսյանները (Arthur Brothers) Երևանի քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ 72-ժամյա ռեժիմով ձերբակալվեցին։
    🗣 Եղբայրները կասկածվում են ապօրինի զենք պահելու մեջ։ Նրանց մոտ չի հայտնաբերվել ոչ զենք ու ոչ էլ որեւէ ապօրինի առարկա: Որպես վերջիններիս պաշտպան հստակ արձանագրում եմ, որ Արթուր և Արտակ Սարգսյանների ձերբակալումն ամբողջությամբ ապօրինի է և պայմանավորված է բացառապես Սրբազան շարժմանը նրանց մասնակցությամբ։
    [Փաստաբան Արսեն Բաբայան]

  • Հայաստանից Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին կմասնակցի արտ…

    🇦🇲🇺🇦 Հայաստանից Բեռլինում Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին կմասնակցի արտաքին գործերի նախարարի տեղակալը, «Լուրերին» հայտնել է ԱԳՆ խոսնակը։

  • Ասել ենք 96 ժամ ու այդ 96 ժամի մեջ էլ կտեղավորվենք։ Ինչպես մարտի դաշտում են խրա…

    🗣 Ասել ենք 96 ժամ ու այդ 96 ժամի մեջ էլ կտեղավորվենք։ Ինչպես մարտի դաշտում են խրամատներ փորում, այդպես էլ մենք վրանում տեղավորվենք։
    📌 Մեզ համար չափազանց կարևոր է, որ շատ թվով մարդկանցով ամսի 12-ին այստեղ գտնվենք, քանի որ լրանում է 96 ժամը, սակայն չեմ ասի, թե ինչ ենք անելու։ Ամսի 12-ին՝ ժամը 15-00-ին, բոլորդ պիտի լինեք ԱԺ շենքի մոտ, բոլոր հարցերը լուծվելու են:
    [Բագրատ Սրբազան]