Category: Infocom

  • Մեզ հաճախ մեղադրում են, որ մեր պատճառով են Հայաստան-Ռուսաստան հարաբերություններ…

    🗣 Մեզ հաճախ մեղադրում են, որ մեր պատճառով են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները փչացել։ Եկեք ավելի մեծ պատկերի մեջ նայենք, փորձենք հասկանալ՝ արդյոք Ռուսաստանի հարաբերությունները միայն Հայաստանի հետ են փչացել։ 📌 Եթե նայենք, կհասկանանք, որ Հայաստանի նման…

  • #վճարովի_բովանդակությունՆոր ծառայություն ՎՏԲ-Հայաստան Բանկից Ստացե՛ք սպառողական …

    #վճարովի_բովանդակություն
    ⚡️🌐Նոր ծառայություն ՎՏԲ-Հայաստան Բանկից
    Ստացե՛ք սպառողական վարկ մինչև 10 մլն ՀՀ դրամ օնլայն ռեժիմով ցանկացած պահի՝ առանց Բանկ այցելության, գործող պայմաններից -1% ցածր տոկոսադրույքով:
    Վարկի պայմաններ․
    Ժամկետ՝ 12-ից 60 ամիս
    Նվազագույն գումար՝ 100 հազ․ ՀՀ դրամ
    Առավելագույն գումար՝ ամսական եկամուտների մինչև 12-պատիկ
    Տարեկան անվանական տոկոսադրույք՝ 14.5%-18%
    Փաստացի տոկոսադրույք՝ 19.6%-22.7%
    📌Վարկի տրամադրման մասին որոշումը կայացվում է հաշված րոպեների ընթացքում՝ քարտին ակնթարթային հաշվեգրմամբ:
    📲Օնլայն վարկ՝ արագության նոր բանաձև։
    Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

  • Ադրբեջան-Ռուսաստան միջպետական ​​հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հա…

    🇦🇿🇷🇺 Ադրբեջան-Ռուսաստան միջպետական ​​հարաբերությունները որակապես նոր մակարդակի են հասել՝ թե՛ ձևի, թե՛ բովանդակության առումով, իհարկե, դա աջակցում է նաև մեր երկրների հանրությանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ։
    🗣 «Մեր դաշնակցային համագործակցությունը կամրապնդվի՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների: Դա նույնպես կարևոր գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության համար»,- ասել է Ալիևը:
    📌 Իր հերթին, Միշուստինը շնորհավորել է Ալիևին փետրվարի 7-ի նախագահական արտահերթ ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։ Նա նշել է, որ այցի ընթացքում քննարկվել է երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ արդյունաբերության, տրանսպորտի, գյուղատնտեսության, դեղագործության, ինչպես նաև տեխնոլոգիական նորարարական նախագծերի խոստումնալից ոլորտները: |factor.am|

  • Հայաստանը քննարկո՞ւմ է առաջիկայում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցը․ …

    🇦🇲🇪🇺 Հայաստանը քննարկո՞ւմ է առաջիկայում ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցը․ Արմեն Գրիգորյանը պատասխանում է՝ բոլոր հարցերը սեղանին են և քննարկվում են։
    🗣 «ՀՀ-ն քննարկում է տարբեր հարցեր, մենք շարունակելու ենք գոյություն ունեցող բոլոր ուղղությունները և հարցերը քննարկել», — լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ԱԽ քարտուղարը։

  • Որքան հասկանում ենք, «Զվարթնոց»-ից ​​ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցով …

    🇷🇺 Որքան հասկանում ենք, «Զվարթնոց»-ից ​​ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցով որոշումներ չեն եղել․ Պեսկով 🗣 «Այդ որոշումները մեզ ոչ ոք պաշտոնական խողովակներով չի հասցրել։ Մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ԱՊՀ կառույցների, ԵԱՏՄ կառույցների և երկկողմ…

  • Զախարովան, պատասխանելով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին հարցին, նշել է՝ …

    📌 Զախարովան, պատասխանելով Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների մասին հարցին, նշել է՝ իրենք առաջարկել են հայ դաշնակիցներին միջգերատեսչական խորհրդակցություններ անցկացնել, որպեսզի առարկայորեն քննարկեն եւ փորձեն ցրել նրանց մտահոգությունները։
    🗣 «Պատասխան առայժմ չկա, այս նախաձեռնությանը նրանք առայժմ չեն պատասխանել», — նշել է նա:

  • Արևմուտքը, հիասքանչ ապագա խոստանալով, այդ ցանցն է գցել նաև Կիևի ռեժիմն ու Ուկրա…

    🇷🇺 Արևմուտքը, հիասքանչ ապագա խոստանալով, այդ ցանցն է գցել նաև Կիևի ռեժիմն ու Ուկրաինան։ Սակայն հետո թողել է նրանց։
    🗣 Միայն թե նորից այդպես չլինի, ես հույս ունեմ, հաստատ նման բան չի լինի, ես չէի ցանկանա, որ Հայաստանի հետ նման բան լինի։ Որովհետև Հայաստանը ծանրագույն պատմական ճանապարհ է անցել, որում եղել է և Ցեղասպանություն, սեփական ինքնիշխանության պաշտպանություն, պայքար սեփական մշակույթի համար, ծանրագույն տարածքային վեճեր, հարցեր, հակամարտություններ։
    [ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա] |armeniasputnik.am|

  • Oդի ջերմաստիճանը հանրապետությունում մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, այնո…

    🌡 Oդի ջերմաստիճանը հանրապետությունում մարտի 7-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև՝ էապես չի փոխվի։

    ☔️ Երևանում մարտի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 8-ի, 9-ի և 11-ի գիշերը, 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 7-ին հնարավոր է նաև ամպրոպ։ Մարտի 8-ի և 9-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև։ Մարտի 11-ի ցերեկը կդիտվի առանց տեղումների եղանակ։

  • Հայ ժողովուրդը շահում է ՌԴ հետ համագործակցությունից և ԵԱՏՄ անդամակցությունից, ք…

    🇷🇺 Հայ ժողովուրդը շահում է ՌԴ հետ համագործակցությունից և ԵԱՏՄ անդամակցությունից, քանի որ աճում են ապրանքաշրջանառությունը, տրանսպորտային ծառայությունները, ֆինանսական հատվածը։
    🗣 Մենք դեմ ենք, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան թելադրեն, մենք միասին գումար վաստակելու, միասին ավելի երջանիկ ու հարուստ դառնալու կողմնակից ենք: Վստահ ենք, որ մեր հայ ընկերները նույնպես դա հասկանում են։
    [ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկով] |tass.ru|

  • Ռուսաստանը Ալեն Սիմոնյանի խոսքերը՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներ…

    🇷🇺 Ռուսաստանը Ալեն Սիմոնյանի խոսքերը՝ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու անհրաժեշտության մասին, «անբարյացակամ պահվածքի ևս մեկ օրինակ» է համարում։