❗️Այս պահին Ոստիկանության մեծաթիվ ուժեր են ինչպես Ազգային ժողովի մոտ, այնպես էլ նախագահական նստավայրի։ Ոստիկանությունը փակել է Բաղրամյան պողոտան՝ Պռոշյան խաչմերուկի հատվածում։ Մեքենաները այդտեղից շրջադարձ են անում։
❗️ ԱԱԾ-ն հորդորում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման աջակիցներին պահպանել օրինականությունը և չոտնձգել իրավակարգի դեմ․ «Վերահաստատում ենք, որ ոչ իրավաչափ ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ»։ ❗️ ՆԳՆ-ն էլ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին հորդորում է «զերծ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններից, հարգել համաքաղաքացիների իրավունքները և ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»․ «ՀՀ-ն իրավական երկիր է, և հակաօրինական ցանկացած դրսևորում կարժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»։
🔸 Ազգային ժողովի նիստը մեկնարկել է, ներկա են նաև Նիկոլ Փաշինյանը և Կառավարության այլ անդամներ։ Այսօր քննարկվելու է ՀՀ 2023թ․ բյուջեի կատարողականը։ 🔸 Միաժամանակ շարունակում է փակ մնալ Բաղրամյան պողոտան, քաղաքացիները դարձյալ գիշերել են այնտեղ։ Այսօր՝ ժամը 15։00-ին, տեղի է ունենալու հանրահավաք։
🇦🇲🇺🇸 Հունիսի 11-ին Երևանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հյուրընկալեց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարած միջգերատեսչական պատվիրակությանը: 🤝 Ամփոփիչ հանդիպման ընթացքում Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անդրադարձան երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին և ուրվագծեցին գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի: [ՀՀ ԱԳՆ] 🔗Կարդալ ավելին
🇫🇷 Վերսալի այցելուները տարհանվել են հրդեհային ազդանշանի միացումից հետո, իսկ լրատվամիջոցների կադրերը ցույց են տալիս, որ շենքից ծուխ է բարձրանում: |armenpress.am|
🚗 Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Դ. Բեկի փող. — Հ. Ավետիսյան փող. խաչմերուկից մինչև Հ. Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկ, նաև Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկից մինչև 40 համարի երթուղու վերջնակետ ճանապարհահատվածները: [Երևանի քաղաքապետարան]
🇦🇿🇩🇪 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Գերմանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքի հետ։ 🔸 Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանի անցկացումը Բաքվում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում տիրող իրավիճակին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: |tert.am|
❌ ԱԺ խորհուրդը մերժեց ընդդիմության միջնորդությունը․ արտահերթ նիստը տեղի կունենա հունիսի 17-ին։ 🗣 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, պատասխանելով հարցին, թե մասնակցելո՞ւ են արտահերթ նիստին, ասաց, որ իրենք նման օրակարգ չունեն, հետևաբար…