Category: Infocom

  • Ուկրաինան հայտարարում է, որ օգոստոսի 15-ի դրությամբ երկրի ԶՈՒ-ն տարբեր ուղղությ…

    🇺🇦 Ուկրաինան հայտարարում է, որ օգոստոսի 15-ի դրությամբ երկրի ԶՈՒ-ն տարբեր ուղղություններով առաջ է շարժվել Կուրսկի շրջանում, և այժմ 1150 քառակուսի կիլոմետր տարածքի 82 բնակավայր գտնվում է ուկրաինական բանակի վերահսկողության տակ։

    🗞 Ըստ Meduza-ի՝ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկում են Կուրսկի շրջանի 45-50 բնակավայրեր՝ 500-700 քառակուսի կիլոմետր տարածքով։
    🇷🇺 ՌԴ ՊՆ-ն էլ այսօր հայտարարել է, որ վերականգնել վերահսկողությունը Կուրսկի շրջանի Կրուպեց գյուղի վրա․ «Հակառակորդի կենդանի ուժի ոչնչացումն ավարտված է, գյուղի նկատմամբ վերահսկողություն է հաստատվել», — նշել է ՌԴ ռազմական գերատեսչությունը։ ՌԴ-ից պարբերաբար հայտարարում են, որ հակառակորդին հեռացնում են իրենց տարածքից։
    📌 Նշենք, որ և՛ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պարբերաբար հայտարարում են գերիներ վերցնելու մասին, հրապարակում տեսանյութեր ու լուսանկարներ գերեվարումից։

  • ԱԺ-ում Գուրգեն Արսենյանին կփոխարինի Արմենուհի Ղազարյանը․ ԿԸՀ Ղազարյանը «Քաղաքաց…

    🗳 ԱԺ-ում Գուրգեն Արսենյանին կփոխարինի Արմենուհի Ղազարյանը․ ԿԸՀ
    📌 Ղազարյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածուն է։

  • Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու…

    🌊 Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։
    🗣 Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինը որպես աջակցող կողմ, հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից ու քարերից մաքրելու ուղղությամբ:
    [Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան]
  • Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարա…

    💬 Հայկական կողմը Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարկել հարաբերությունների համապարփակ կարգավորման և առաջին հերթին խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։
    🗣 Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ-ից՝ պատասխանելով «Ազատության» հարցմանը, թե արդյոք Ադրբեջանը Մինսկի խմբի լուծարումը դարձնում է նախապայման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, ինչո՞ւ Երևանը համաձայն չէ լուծարմանը և հնարավո՞ր է, որ առաջիկայում Հայաստանը մտքափոխվի և Բաքվի հետ լուծարման համատեղ դիմում ներկայացնի ԵԱՀԿ-ին։

  • Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տ…

    Կառավարությունը մոտ 300 մլն դրամի աջակցություն կտրամադրի՝ թեթևացնելու Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքով տուժած տնտեսավարողների ֆինանսական բեռը և նպաստելու նրանց բնականոն գործունեության վերականգնմանը:
    🔸 Աղետի գոտում իրականացված մոնիթորինգի և գնահատման աշխատանքների արդյունքում տնտեսավարողների վնասվածությունը դասակարգվել է 3 աստիճանի՝ ցածր, միջին և բարձր, որն էլ հիմք է հանդիսանում ծրագրի շրջանակում տրամադրվող աջակցության չափի հաշվարկման համար: |armenpress.am|

  • Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան։ Համապատասխան հրամանագիրը …

    🇦🇲🇷🇺 Գուրգեն Արսենյանը նշանակվել է Ռուսաստանում ՀՀ դեսպան։
    🔸 Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահը՝ մեկ այլ հրամանագրով նշված պաշտոնից ազատելով Վաղարշակ Հարությունյանին։

  • Հունիսի 17-ը՝ հայրերի օր ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց օ…

    ‼️ Հունիսի 17-ը՝ հայրերի օր
    ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է հունիսի 17-ը սահմանել Հայրերի օր։
    🔸 Հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածը ամրագրում է պետության պատասխանատվությունը ընտանիքի պաշտպանության դերի կարեւորման հարցում, ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանն առաջարկել է այս օրենսդրական փոփոխությունը, որի արդյունքում իրավական հիմքեր կստեղծվեն հայրերի մեծարման և նրանց դերի բարձրացման ուղղությամբ միջոցառումներ ու ծրագրեր մշակելու և իրականացնելու, այդ նպատակով պետական ու հասարակական հատվածի համագործակցությունը խթանելու, ինչպես նաև հանրային կրթության ծրագրերը խթանելու համար։

  • Օգոստոսի 15-ից Երևանի Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան — Իսահակյան…

    🚍 Օգոստոսի 15-ից Երևանի Աբովյան փողոցի՝ Աբովյան պուրակից միչև Աբովյան — Իսահակյան փողոցների խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար:
    [Երևանի քաղաքապետարան]

  • Տարիներ շարունակ արգելված «Զարյա 3» նռնակը Առողջապահության նախարարությունը դարձ…

    ❗️ Տարիներ շարունակ արգելված «Զարյա 3» նռնակը Առողջապահության նախարարությունը դարձրել է թույլատրելի Ներքին գործերի նախարարության առաջարկով։ Ուժային կառույցն է դիմել նախարար Անահիտ Ավանեսյանին, խնդրել ստուգել ու եզրակացություն տալ մինչև այդ արգելված նռնակի վերաբերյալ, հայտնում է Առողջապահության նախարարությունը՝ պատասխանելով «Ազատության» հարցմանը, ընդ որում, գերատեսչությունը հարցմանը պատասխանել է ժամկետները խախտելով՝ 21 օր անց։
    📌 Պարզվում է՝ Վահե Ղազարյանի գլխավորած կառույցն է դիմել Առողջապահության նախարարություն «ոստիկանության սպառազինության մեջ ընդգրկվող մի քանի նոր հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու անհրաժեշտության վերաբերյալ»։
    🔸 Ընդդիմադիրների հունիսի 12-ի հավաքից առա՞ջ, թե՞ դրանից հետո է Ներքին գործերի նախարարությունը նման առաջարկ արել, հայտնի չէ։ Իրավապաշտպանները շարունակում են պնդել, որ այդ օրը «Զարյա 3» է կիրառվել, երբ դրա կիրառությունը դեռ օրենքով թույլատրված չէր։

  • Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին, ժամը 10:0…

    🛣 Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին, ժամը 10:00-19:00 ընկած հատվածում կսահմանափակվի բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության համար՝ Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով:
    🚘 Ավտոտրանսպորտային թունելի փակման ընթացքում ավտոմեքենաների երթևեկությունը կընթանա ներպետական նշանակության Դևդորակ թունելի շրջանցային ճանապարհով (Ն-205)։ Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կընթանա ըստ ժամանակավոր կազմակերպված գրաֆիկի։ Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։
    [Վրաստանում Հայաստանի դեսպանություն]