Category: Infocom

  • Արցախում կատարված սպանությունների առթիվ ՀՀ-ում նախաձեռնվել են քրեական վարույթնե…

    🕵🏻‍♂️ Արցախում կատարված սպանությունների առթիվ ՀՀ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Մեղադրյալներից 3-ի նկատմամբ, որոնցից 1-ը` հետախուզվող, խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 1-ի նկատմամբ` տնային կալանքը։
    📃 «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՔԿ-ից՝ հավելելով, որ հանցագործությունները կատարվել են այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների կողմից եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
    📍ՔԿ-ի վերոնշյալ պատասխանից ենթադրելի է, որ խոսքը ոչ թե նախկինում Արցախում նախաձեռնված եւ քննված, այլ նոր ի հայտ եկած եւ ՀՀ-ում նախաձեռնված քրեական վարույթների մասին է։ Մենք հարցեր էինք հղել նաեւ նախկինում հարուցված քրեական վարույթների վերաբերյալ՝ հետաքրքրվելով բռնի տեղահանման օրերին Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորների թվի, նրանց մեղսագրված հանցանքների, հնարավոր հայտնաբերման, առկայության դեպքում նոր ընտրված խափանման միջոցների մասին, սակայն, ՔԿ-ից չեն պատասխանել` նշելով, որ այդ տվյալներին չեն տիրապետում։

    Արցախում կատարված սպանությունների առթիվ ՀՀ-ում քրեական վարույթներ են նախաձեռնվել․ կան կալանավորվածներ

  • Իլհամ Ալիևը հայտարարում է՝ Ժոզեպ Բորելի «ոչ ադեկվատ հայտարարությունները» իրենց …

    🇦🇿 Իլհամ Ալիևը հայտարարում է՝ Ժոզեպ Բորելի «ոչ ադեկվատ հայտարարությունները» իրենց հիասթափեցրել են․
    «Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա դառը հետևանքներ կունենա։ Նախ, որտեղի՞ց Բորելին այս տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Դրանք պարոն Մակրոնի զրպարտություններն են։ Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է։ Պարոն Բորելն ու Մակրոնն այս տեղեկությունը վերցնում են ոչ թե իրականությունից, այլ իրենց երազանքներից»։
    📌 Այս մասին Ալիևն ասել է Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի հետ հանդիպմանը։
    🗣 Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը աջակցում է գերմանական կողմի առաջարկով Բեռլինում արտգործնախարարների հանդիպման անցկացմանը։ Նրա խոսքով՝ Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է՝ ի տարբերություն Ֆրանսիայի, որը, Ալիևի պնդմամբ՝ «բենզին է լցնում կրակի վրա և Հայաստանին մահաբեր զենք մատակարարում»։

  • Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 21.000.000 դրամ…

    🚙 Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 21.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում: Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին: [ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան]

  • ԱԺ նիստում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը: Դատավորների ընդհանուր ժող…

    👨‍⚖️ ԱԺ նիստում քննարկվում է ՍԴ դատավորի ընտրության հարցը: Դատավորների ընդհանուր ժողովը այդ պաշտոնին առաջադրել է դատավոր Դավիթ Բալայանի թեկնածությունը։

  • Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախա…

    🇦🇲🇦🇿 Բեռլինում մեկնարկել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի Ջեյհուն Բայրամովի ղեկավարած պատվիրակությունների միջև հանդիպումը: [ՀՀ ԱԳՆ խոսնակ]

  • Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 4-ը աստիճանաբար կբարձրանա գիշերը 8-10, ցե…

    🌡☀️ Օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ից մարտի 4-ը աստիճանաբար կբարձրանա գիշերը 8-10, ցերեկը՝ 6-8 աստիճանով։
    ☔️ Մարտի 4-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
    [«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»]

  • Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շ…

    🇦🇲🇪🇺 Եվրոպական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու ուղիները։
    🇩🇪 Գերմանիայի ներկայացուցիչ, եվրապատգամավոր Վիոլա վոն Կրամոն Տաուբադելը հայտնել է․ «Մենք կարող ենք սկսել Հայաստանի բնակիչների համար առանց այցագրի ռեժիմի ներդրման առաջին քայլերից, ինչին կհաջորդի ավելի խոր տնտեսական ինտեգրումը և անձնական ու սոցիալական կապերի զարգացումը, որպեսզի հայերի հաջորդ սերունդն արդեն օգտվի ԵՄ առավելություններից»։
    🇧🇬 Բուլղարացի պատգամավոր Անդրեյ Կովաչյովի խոսքով էլ Երևանի և Բաքվի հարաբերությունները լուրջ խոչընդոտ են մնում Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և տարածաշրջանում կայունության համար։
    🇱🇹 Նրա լիտվացի գործընկեր Անդրիուս Կուբիլիուսի կարծիքով տարածաշրջանում կայուն խաղաղության միակ ճանապարհը Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հեռանկարն է։ |tert.am|

  • Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքների փոփոխ…

    Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց մի շարք օրենքների փոփոխություններ՝ ըստ որոնց․ 🔸 կհանվեն սահմանված մի շարք պատվավոր կոչումներ․ 17 պատվավոր կոչումներից կմնա միայն «Վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչումը, 🔸 կուտակային կենսաթոշակի մասնակիցն…

  • Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցի զինծառայողը վնասազերծվել է․ ԱԱԾ Այսօր՝ ժամը …

    ‼️ Հայաստանի սահմանն անցած ադրբեջանցի զինծառայողը վնասազերծվել է․ ԱԱԾ

    🔸 Այսօր՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տեղ համայնքի սահմանային հատվածում հայ-ադրբեջանական շփման գիծը հատել է ադրբեջանական զինված ուժերի զինծառայող, որը զինված է եղել ԱԿՄ տիպի ինքնաձիգով ու 1 պահատուփով:
    🔸 Վերջինս վնասազերծվել է ՊՆ զինծառայողների կողմից: Դեպքի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Նախաքննությունը շարունակվում է:

  • Ձերբակալվել է 26 ձկնորս՝ խուլիգանության և «Սևան ազգային պարկ»-ի աշխատակիցներին ծ…

    Ձերբակալվել է 26 ձկնորս՝ խուլիգանության և «Սևան ազգային պարկ»-ի աշխատակիցներին ծեծելու համար. ՔԿ