Category: Infocom

  • Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախա…

    🤝 Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շնորհավորել է Իլհամ Ալիևին Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
    🗣 «Քննարկել ենք նաև ԵՄ-Ադրբեջան հարաբերությունները և համագործակցությունը, ներառյալ՝ հաղորդակցությունը և էներգետիկան: Առարկայական քննարկումներ ենք անցկացրել նաև Հայաստան-Ադրբեջան կարգավորման վերաբերյալ։
    🔸 Ողջունում եմ Ադրբեջանի հանձնառությունը՝ վերսկսելու Բրյուսելյան գործընթացի շրջանակում եռակողմ հանդիպումը՝ հասնելու կայուն և բարգավաճ Հարավային Կովկասի»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Միշելը: |1lurer.am|

  • Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում կիրակի օր…

    🚙 Երևան քաղաքի «Ա» և «Բ» գոտիներում կահավորված վճարովի ավտոկայանատեղում կիրակի օրերին կայանումն անվճար կլինի։ Որոշումն ընդունվեց ավագանու փետրվարի 7-ի արտահերթ նիստում։
    📌 Նման առաջարկով հանդես էր եղել «Հանրային ձայն» խմբակցությունը։ Խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը նշեց՝ հաշվի են առել այն հանգամանքը, որ կիրակի օրերին Երևանի կենտրոնում երթևեկության ծանրաբեռնվածության աստիճանը էականորեն ավելի ցածր է, քան շաբաթվա մյուս օրերին։ |hetq.am|

  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ….

    📢 Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ.
    📌 «Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ-ում ընթանում են ճնշումներ բնապահպան ակտիվիստների, կազմակերպությունների, իրավապաշտպանների, ազդակիր համայնքների՝ հանքարդյունաբերության վնասակար ծրագրերին հակառակվող բնակիչների նկատմամբ: Դա արտահայտվում է ատելության խոսքով, վիրավորանքներով, զրպարտչական բնույթի հրապարակումների ֆեյքային հարձակումների, և արդեն իսկ պետական պաշտոնյանների որոշ ելույթների,  տրված հարցազրույցների ձեւով։
    🔸 Մեզ համար անընդունելի են մեր երկրում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ ալիևյան ռեժիմի նարատիվները և Հայաստանի բնական ռեսուրսների անխնա շահագործման դեմ տարիներ տևող մեր քննադատությունների նորօրյա շահարկումը: Բնապահպանական ջանքերի դեմ փնթի ու ագրեսիվ արշավը հարված է հենց ժողովրդավարությանը: Հայաստանը չպետք է գնա բռնապետության ճանապարհով»:

  • Այս պահին քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացու…

    ⚖️ Այս պահին քննիչը Լեւոն Քոչարյանին մեղադրանք է առաջադրում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ 🗣️ Լեւոն Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում բնորոշելով այն որպես կեղծ։ Հայտնելով, որ պատրաստ է առերեսվել այն ոստիկանների հետ, ովքեր…

  • ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց որոշում, որով նկատողություն հայտարարվեց ԲԴԽ անդամ, Վճ…

    ⚖️ ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց որոշում, որով նկատողություն հայտարարվեց ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր Քրիստինե Մկոյանին, նույն դատարանի դատավորներ Հովսեփ Բեդևյանին, Ռուզաննա Հակոբյանին և վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանին:
    🔸 Որոշմանը դեմ է խորհրդի անդամներից միայն Արշակ Վարդանյանը, նա հատուկ կարծիք ունի:
    🔸 Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթը հարուցվել է ՄԻԵԴ վճռի հիմքով: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ 2008թ․ վարչական դատարանը, վարույթ չընդունելով «Դարեսկիզբ ՍՊԸ»-ի (Հայկական ժամանակ) հայցը, որով վիճարկվում էր Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագիրը, խախտել է դատարանի մատչելության իրավունքը: |factor.am|

  • Ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում կատարվում են խուզարկություններ, այդ թվո…

    🚨 Ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում կատարվում են խուզարկություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում։ Այս մասին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 📌 Նրա խոսքով՝ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային…

  • Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը․ քաղաքապետար…

    Ծեծի է ենթարկվել Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ բժիշկը․ քաղաքապետարանի խոսնակ 🔸 «Պացիենտը բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը’ նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։ Այնուհետ…

  • Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել։ «Ցանկանում եմ հանրությ…

    🇬🇪 Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժարական է տվել։

    🗣 «Ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել այն որոշման մասին, որը մենք քննարկել ենք թիմի հետ. այսօր ես լքում եմ վարչապետի պաշտոնը։ Քաղխորհրդից ստացել եմ կուսակցության նախագահի պաշտոնը ստանձնելու առաջարկ, եւ այդ կապակցությամբ համագումարը տեղի կունենա փետրվարի 1-ին»,- ասել է Ղարիբաշվիլին։|1tv.ge|

  • Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Բանակի օրը: 1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, Կա…

    🇦🇲 Հունվարի 28-ին Հայաստանը նշում է Բանակի օրը:
    1992-ի այս օրը՝ հունվարի 28-ին, Կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարելով Հայոց ազգային բանակի ստեղծումը։

  • Միրզոյանի խոսքով՝ եթե հնարավոր լինի վերականգնել հավաստի տեղեկություն, այս անգամ…

    📌 Միրզոյանի խոսքով՝ եթե հնարավոր լինի վերականգնել հավաստի տեղեկություն, այս անգամ քարտեզների փոխանցման գործողությունը պետք է տեղի ունենա միջազգային գործընկերների միջոցով