📢 Մարզադաշտում հայ երկրպագուները 0-3 հաշվից հետո պահանջում են ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը՝ վանկարկելով «Մելիքբեկյան, հեռացիր»։ |tert.am|
🇦🇲🇷🇺🇦🇿Մոսկվային չեն կարող չանհանգստացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հաճախակիացած լարվածության մասին լուրերը խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացի լուրերի ֆոնին։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ 🗣 «Մենք հետևողականորեն կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել, խույս տալ էսկալացիայի տանող ցանկացած գործողությունից, ծագող բոլոր հարցերը լուծել բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։ 🤝 Մոսկվան ողջունում է առաջընթացը, որ արձանագրվել է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության գործընթացում՝ համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի հետ կապված»,- ասել է ռուս պաշտոնյան: |armenpress.am|
📢 ԼՂ հիմնախնդիրը չի արծարծվում ՀՀ-ի և Ադրբեջանի միջև «խաղաղության համաձայնագրի» շրջանակներում: Նման հայտարարություն է տարածել ՀՀԿ ԳՄ-ը․ 🔸«Ի հակառակ Հայաստանի և Ադրբեջանի գործող իշխանությունների հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ։ 🔸 Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ միջազգային ճնշում գործադրելու հնարավորությունները և հիմքերը առկա են, սակայն Հայաստանի գործող վարչախումբը դիտավորյալ այդ գործիքակազմից չի օգտվում։ 📌 Հանրապետական կուսակցությունը, հետապնդելով բացառապես հայ ժողովրդի ազգային և պետական շահերը, շարունակելու է ԼՂ հիմնախնդրի եւ արցախահայության անվտանգ եւ երաշխավորված վերադարձի հարցերը ներկայացնել և պաշտպանել իրեն հասանելի միջազգային ձեւաչափերում»։
❗️ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե մարտի 20-ին՝ ժամը 12:30-15։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ [ՀՀ ՊՆ]