Category: Infocom

  • Փետրվարի 28-ին՝ ժամը 17:51-ին, գրանցվել է 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնա…

    ❗️Փետրվարի 28-ին՝ ժամը 17:51-ին, գրանցվել է 3․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում (Թուրքիա՝ Կարս քաղաքից 22 կմ հարավ-արևելք) ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
    🇦🇲 Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Անիպեմզա և Ջրափի գյուղերում 2-3 բալ ուժգնությամբ։
    [ՆԳՆ ՓԾ]

  • Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ինքը 2018-ի ընտրություններին չի …

    📌 Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց՝ ինքը 2018-ի ընտրություններին չի ձգտել վարչապետ դառնալ, սակայն դարձել է, որ արհավիրքը Հայաստանից հեռացնի։ 🗣 Լրագրողի հարցին, թե Արցախյան հարցը դրդե՞ց, Սարգսյանն ասաց․ «Այո, դրդեց այն, որ ես տեսնում էի, որ արհավիրք…

  • Երեկվանից «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժ կրող 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել: Հա…

    🚨 Երեկվանից «Վանաձոր» ՔԿՀ-ում պատիժ կրող 53 դատապարտյալ հացադուլ է հայտարարել: Հացադուլի պատճառ նշվում է պահման պայմանների ոչ բարվոք վիճակը: Դատապարտյալներն այդ քայլով պահանջում են քայլեր ձեռնարկել իրենց տարրական իրավունքները պաշտպանելու ուղղությամբ: ՔԿԾ-ից հայտնում են, որ հացադուլի շարժառիթներն այլ են:
    🗣 «Իրականում պահանջներն անօրինական են՝ բաց պահել սննդի փոխանցման դռնակը, ապահովել խցից խուց միմյանց իրեր փոխանցելը, քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգով արգելված քաղաքացիական հագուստ կրելը»,- ասել է ՔԿԾ մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը:
    📌 Նույն ՔԿՀ-ի դատապարտյալները 10 օր առաջ ևս հացադուլ էին հայտարարել: Նրանք դարձյալ դժգոհել են խցերում անհրաժեշտ պարագաների, օդափոխության համակարգի, ցուցված դեղորայքի բացակայության, խմելու ջրի որակի և այլ բաների վերաբերյալ:|hetq.am|

  • «Ինչ վերաբերում է [նոյեմբերի 9-ի եռակողմ] հայտարարության այն կետին, որն առնչվու…

    🇷🇺 «Ինչ վերաբերում է [նոյեմբերի 9-ի եռակողմ] հայտարարության այն կետին, որն առնչվում է ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության վերահսկողությանը Մեղրիի երթուղու վրա, ապա դա տրամաբանական է թե՛ երթեւեկության օպտիմալ կազմակերպման, թե՛ տնտեսական տեսակետից։ Ռուս սահմանապահներն արդեն տեղակայված են Սյունիքի մարզի հարավում, նրանք պաշտպանում են Հայաստանի և Իրանի սահմանը»,- այս մասին ասել է Զախարովան՝ պատասխանելով ապաշրջափակման վերաբերյալ հարցին։
    📌 Նա նշել է՝ Փաշինյանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը այլընտրանք չէ Մեղրիին կամ այլ երթուղուն:
    🗣 «Ինչ վերաբերում է ոչ տարածաշրջանային խաղացողներին, ապա Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը օգնելու նրանց դժկամությունը բացատրվում է բացառապես քաղաքական իրավիճակի նկատառումներով»։|news.am|

  • Բեռլինում մեկնարկել է Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախա…

    🇦🇲🇩🇪🇦🇿 Բեռլինում մեկնարկել է Արարատ Միրզոյանի, Ջեյհուն Բայրամովի և Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի եռակողմ հանդիպումը:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ: Քննարկվե…

    🇦🇲🇩🇪 Արարատ Միրզոյանը հանդիպել է Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի հետ:
    🗣 Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և նույն օրը Բեռլինում երկու երկրների նախարարների մասնակցությամբ անցկացվող քննարկումների ընթացքին։
    📌 Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումները:
    [ՀՀ ԱԳՆ]

  • Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի հետ հանդիպմանը։…

    Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի հետ հանդիպմանը։

  • Արցախում կատարված սպանությունների առթիվ ՀՀ-ում նախաձեռնվել են քրեական վարույթնե…

    🕵🏻‍♂️ Արցախում կատարված սպանությունների առթիվ ՀՀ-ում նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Մեղադրյալներից 3-ի նկատմամբ, որոնցից 1-ը` հետախուզվող, խափանման միջոց է ընտրված կալանավորումը, 1-ի նկատմամբ` տնային կալանքը։
    📃 «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՔԿ-ից՝ հավելելով, որ հանցագործությունները կատարվել են այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների կողմից եւ ՀՀ քաղաքացիների նկատմամբ։
    📍ՔԿ-ի վերոնշյալ պատասխանից ենթադրելի է, որ խոսքը ոչ թե նախկինում Արցախում նախաձեռնված եւ քննված, այլ նոր ի հայտ եկած եւ ՀՀ-ում նախաձեռնված քրեական վարույթների մասին է։ Մենք հարցեր էինք հղել նաեւ նախկինում հարուցված քրեական վարույթների վերաբերյալ՝ հետաքրքրվելով բռնի տեղահանման օրերին Արցախից Հայաստան տեղափոխված կալանավորների թվի, նրանց մեղսագրված հանցանքների, հնարավոր հայտնաբերման, առկայության դեպքում նոր ընտրված խափանման միջոցների մասին, սակայն, ՔԿ-ից չեն պատասխանել` նշելով, որ այդ տվյալներին չեն տիրապետում։

    Արցախում կատարված սպանությունների առթիվ ՀՀ-ում քրեական վարույթներ են նախաձեռնվել․ կան կալանավորվածներ

  • Իլհամ Ալիևը հայտարարում է՝ Ժոզեպ Բորելի «ոչ ադեկվատ հայտարարությունները» իրենց …

    🇦🇿 Իլհամ Ալիևը հայտարարում է՝ Ժոզեպ Բորելի «ոչ ադեկվատ հայտարարությունները» իրենց հիասթափեցրել են․
    «Բորելն ասել է, որ եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, դա դառը հետևանքներ կունենա։ Նախ, որտեղի՞ց Բորելին այս տեղեկությունը, որ Ադրբեջանը պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա։ Մենք նման ծրագրեր չունենք։ Դրանք պարոն Մակրոնի զրպարտություններն են։ Այս ամենը Ֆրանսիայի հակաադրբեջանական քաղաքականության մի մասն է։ Պարոն Բորելն ու Մակրոնն այս տեղեկությունը վերցնում են ոչ թե իրականությունից, այլ իրենց երազանքներից»։
    📌 Այս մասին Ալիևն ասել է Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի հետ հանդիպմանը։
    🗣 Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանը աջակցում է գերմանական կողմի առաջարկով Բեռլինում արտգործնախարարների հանդիպման անցկացմանը։ Նրա խոսքով՝ Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է՝ ի տարբերություն Ֆրանսիայի, որը, Ալիևի պնդմամբ՝ «բենզին է լցնում կրակի վրա և Հայաստանին մահաբեր զենք մատակարարում»։

  • Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 21.000.000 դրամ…

    🚙 Տարածվող լուրերը, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 21.000.000 դրամով կամ 300.000 դոլարով, իրականությանը չեն համապատասխանում: Էլեկտրոնային աճուրդն ընթացքի մեջ է, որը կավարտվի փետրվարի 28-ին: [ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյան]