Category: Infocom

  • Շրջանառության մեջ է դրվելու Երևանի ավագանու որոշման նախագիծ, որով արգելվելու է …

    🎸 Շրջանառության մեջ է դրվելու Երևանի ավագանու որոշման նախագիծ, որով արգելվելու է մշակութային գործունեության իրականացումը Երևանի հետևյալ տարածքներում.
    🔸 Հանրապետության հրապարակ և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք,
    🔸 Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա պողոտա-Տերյան-Թումանյան փողոցներով պարփակված տարածք,
    🔸 Հյուսիսային պողոտա և դրան հարակից 100 մետր շառավղով տարածք:
    📌 Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ հարակից տարածնքերի շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության հետևանքով իրենց անդորրը խախտվելու և առողջությանը վնաս պատճառելու մասին: Բացի դրանից՝ բազմաթիվ խնդիրներ են առաջանում նշված հատվածների հարակից տարածքներում առևտրային գործունեություն իրականացնող սուբյեկտների համար` բացասական ազդեցություն թողնելով զբոսաշրջության վրա:

  • 72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժամ ակտիվ աջակից հանդիսացող…

    72 ժամով ձերբակալվել է «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժամ ակտիվ աջակից հանդիսացող առնվազն 5 քաղաքացի. «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն 📌 «Մայիսի 14-ի լույս 15-ի գիշերն իշխող վարչախումբն իրականացրել է բացարձակ անհիմն մի շարք ձերբակալություններ։ 72 ժամով…

  • Սևանա լճում հայտնաբերվել է անհետ կորած կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի (ծնված 19…

    ❗️ Սևանա լճում հայտնաբերվել է անհետ կորած կոմպոզիտոր Անահիտ Մնացականյանի (ծնված 1999 թ․) դին։
    📣 ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ դին հայտնաբերվել է ափից մոտ 70 մ հեռավորության և 4 մ խորության վրա։
    📌 Որոնողական աշխատանքներն իրականացվել են լճում, հարակից անտառում և հանդամասերում․ կիրառվել են ջրային և օդային հետախուզության միջոցներ՝ ստորջրյա «Гном» սարքավորում և անօդաչու թռչող սարք։

  • ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի նկատմամբ համաներում է կիրառվել։ Այս մա…

    ⚖️ ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի նկատմամբ համաներում է կիրառվել։ Այս մասին Sputnik Արմենիային ասել է փաստաբան Տիգրան Սաֆարյանը։
    🗣 «Երանոսյանին առաջադրված մեղադրանքներից մեկի մասով քրեական հետապնդումը դադարեցվել է վաղեմության ժամկետի հիմքով։ Մյուս դրվագով առաջադրված մեղադրանքը վերավորակվեց, դատարանը 4 տարի ժամկետով ազատազրկման դատապարտեց, սակայն համաներման կիրառմամբ ազատ արձակվեց պատժի կրումից»,- նշել է Սաֆարյանը:

  • Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները Սուրբ Խաչ եկեղեցու մոտից քայլերթ ե…

    🚶‍♀️ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քաղաքացիները Սուրբ Խաչ եկեղեցու մոտից քայլերթ են իրականացնում դեպի Քննչական կոմիտե։
    🗣 Բագրատ Գալստանյանը հայտարարեց, որ քայլերթը խաղաղ է, ուստի եթե որևէ մեկը այլ քայլերի դիմի, ներդրված է, սադրիչ է և իրենց շարքերից չէ։
    📌 Մինչ քայլերթը սկսելը քաղաքացիները աղոթք բարձրացրին եկեղեցում։

  • Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Հայաստանում սկիզբ …

    📣 Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտն անդրադարձել է Հայաստանում սկիզբ առած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի գործողություններին:
    💬 «Դիմում ենք Հայաստանի կառավարությանը, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր կառավարություններին ցուցաբերելու զսպվածություն և հարգելու մարդկանց՝ իրենց անհամաձայնությունն արտահայտելու հիմնարար իրավունքը»,- X-ում գրել է կազմակերպությունը։ |tert.am|

  • Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել է Ուկրաին…

    🇦🇲🇺🇦 Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել է Ուկրաինա։ Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆեդորուկի հետ հանդիպմանը քննարկվել են Բուչա համայնքի և Նոր Նորքի միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։
    🤝 Տեր-Մարգարյանը Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետին։
    💊 Հայկական պատվիրակությունը դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն է փոխանցել ուկրաինական կողմի առողջապահական հաստատություններին։

  • «Զվարթնոց» օդանավակայանում արդեն 20 օր հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Լե…

    «Զվարթնոց» օդանավակայանում արդեն 20 օր հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի առողջական վիճակը ծանր է։ Այս մասին հայտարարում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը՝ դատապարտելով Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելելը. 🛬 ««Զվարթնոց» օդանավակայանի անձնագրերի…

  • Լոռիում տեղի ունեցած աղետի հետևանքով մայիսի 26-ից Թեղուտի պղինձ-մոլիբդենային հա…

    ❗️ Լոռիում տեղի ունեցած աղետի հետևանքով մայիսի 26-ից Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը և լեռնահարստացման կոմբինատը դադարեցրել են աշխատանքները:
    🗣 Ինչպես հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն, դադարեցվել է հանքաքարի արդյունահանման և վերամշակման արտադրությունը, նշված աշխատանքների իրականացման տեխնոլոգիայում ներգրավված անձնակազմն ուղարկվել է ոչ գործատուի մեղքով հարկադիր պարապուրդի: |hetq.am|

  • Չինաստանի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն, հաղորդում է …

    🇮🇷🇨🇳 Չինաստանի դեսպանին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն, հաղորդում է IRNA գործակալությունը։
    🔶️ Պատճառը` «Չինաստանի կառավարության աջակցությունը ՉԺՀ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների համատեղ հանդիպման ամփոփիչ հայտարարության 26-րդ կետում պարունակվող անհիմն մեղադրանքներին», որի կապակցությամբ դիվանագետին տրվել է բողոքի նոտա։ |azatutyun.am|