Category: Infocom

  • Սարդարապատի հուշահամալիր մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությ…

    ⛪️ Սարդարապատի հուշահամալիր մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության․ Մայր Աթոռ
    🗣 «Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության։ Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար»։
  • Աղետի գոտում ևս մի քանի օր, օրը 200-300 կամավորի կարիք կունենանք. ՏԿԵ նախարար Գ…

    🗣 Աղետի գոտում ևս մի քանի օր, օրը 200-300 կամավորի կարիք կունենանք. ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան

    👷‍♀️ «Խնդրել ենք, որ մինչև 200 կամավոր մոտենա: Տիղմով ու ջրով լցված բավականին շատ տարածքներ ունենք՝ շենք-շինությունների ու խանութների հատվածներ կան, որոնց հատկապես ներսի հատվածներում ձեռքի աշխատանք է պահանջվում: Հիմա ձեռքի ուժի կարիք կա։ Այնպես որ, արդեն կամավորների կարիք ունենք: Եթե մարդիկ կան, որ ցանկանում են օգնել, խնդրում ենք իրենց դիմել, որ համակարգված աշխատենք»,- ասաց Սանոսյանը:
    🏢 Կամավորների աշխատանքը համակարգում են Լոռու մարզպետարանի ներկայացուցիչն ու Ալավերդիի համայնքապետի տեղակալը։ Սանոսյանը նաև նշել է, որ տեխնիկայի կարիք չկա, սակայն արտահագուստի կա։ |azatutyun.am|

  • Արդյո՞ք հնարավոր չէր կանխատեսել հեղեղումները․ Գագիկ Սուրենյանի մեկնաբանությունը …

    Արդյո՞ք հնարավոր չէր կանխատեսել հեղեղումները․ Գագիկ Սուրենյանի մեկնաբանությունը |factor.am|
    🗣️ «Մայիսի 24-26-ն ընկած ժամանակահատվածում հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի հետևանքով սպասվող ինտենսիվ անձրևների մասին մայիսի 24-ի առավոտյան հատուկ նախազգուշացում ենք տարածել, ինչպես նաև տեղեկագրով հայտնել բոլոր գերատեսչություններին»,- ասել է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
    📈 Ըստ Սուրենյանի՝ իրենց տարածած հաղորդագրությունն, ըստ էության, ենթադրում էր, որ հանրապետության առանձին գետերում հնարավոր են գետերի ելքերի զգալի մեծացում։ Մայիսի 24-ի հաղորդագրության մեջ թեև խոսվում է սպասվող ինտենսիվ անձրևների մասին, սակայն հնարավոր հեղեղումների մասին խոսք չկա։

  • Հանրապետությունը պետք է կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած…

    Հանրապետությունը պետք է կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի երազանքներին և պատկերացումներին համահունչ․ Նիկոլ Փաշինյանի ելույթը Սարդարապատի հուշահամալիրում

    🔸 «Մեր խնդիրը Հանրապետությունը մեր ժողովրդի երազանքներին համապատասխանեցնելն է, ոչ թե կենացներին, ոչ թե իրեն վերնախավ համարող մեկուսացած խմբերի կողմից թելադրվող շինծու տեքստերին, այլ քաղաքացու, իրական մարդու, իրական ժողովրդի կարիքներին, նպատակներին համապատասխանացնելու։
    🔸․․․Մարդը ուզում է լինել ազատ, բարեկեցիկ, կենսուրախ ու երջանիկ, մարդը ուզում է ապրել խաղաղ, արդար ու արժանապատիվ միջավայրում։ Եվ այս նպատակին պիտի ծառայի պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, որը մարդու պետությունն է և պետք է ծառայի մարդուն, բայց սա մի նպատակ է, որ հեշտ չի տրվում․ այն անցնում է փշերի ու որոգայթների, ծանր ու դժվար որոշումների, հիասթափությունների ու չհասկացվածության միջով, բայց դա ուղիղ ճանապարհ է, և մենք անցնում ենք այդ ճանապարհը ու մենք հասնելու ենք մեր Ավետյաց երկրին, մեր Ավետյաց Հանրապետությանը»։

  • Հանրապետության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հ…

    Հանրապետության տոնի առթիվ ՀՀ բարձրագույն ղեկավարությունն այցելել է Սարդարապատի հուշահամալիր։
    Այժմ հուշահամալիրում ելույթ է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • ՀՀ վարչապետի որոշմամբ փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում է շնորհվել …

    ✍️ ՀՀ վարչապետի որոշմամբ փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում է շնորհվել ՆԳ նախարարի տեղակալ-Փրկարար ծառայության գնդապետ Կամո Ցուցուլյանին։

  • Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ բնակավայր տանող կամու…

    🌉 Աղստև գետի վարարման հետևանքով մասնակի փլուզվել է Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը։ Այս պահին երթևեկությունը այդ կամրջով արգելված է։
    📌 Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ։
    [Իջևանի համայնքապետարան]

  • Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ մայորի կոչում են ստա…

    ‼️ Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահի հրամանագրերով գեներալ մայորի կոչում են ստացել՝
    — 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը,
    — ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանը,
    — ՊՆ կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Ստեփանյանը,
    — ԶՈՒ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանը,
    — ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանը,
    — ՀՀ ՆԳՆ ոստիկանության զորքերի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Հայկ Բաբայանը։

  • Սահմանվել են աղետի գոտիների տարածքները:…

    🔸 Սահմանվել են աղետի գոտիների տարածքները:

  • Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառում է տեղի ունենում ՀՀ նախագահի նստ…

    🔸 Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառում է տեղի ունենում ՀՀ նախագահի նստավայրում, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։
    ❗️ Տոնի առթիվ այս պահին շքանշաններ և կոչումներ են շնորհվում։