Category: Infocom

  • Հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը Երևանում ընթացող Եվ…

    ⚠️ Հոկտեմբերի 1-ին կսահմանափակվի որոշ փողոցների երթևեկությունը Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակում:
    ❗️ Միջոցառման մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 08:00-ից 19:00-ն պարբերաբար կսահմանափակվի Պռոշյան, Պարոնյան, Դեմիրճյան փողոցների երթևեկությունը:
    [ՆԳՆ]

  • Լիբանանյան «Հեզբոլլահ»-ի խորհուրդը խմբավորման նոր գլխավոր քարտուղար է նշանակել …

    🔸 Լիբանանյան «Հեզբոլլահ»-ի խորհուրդը խմբավորման նոր գլխավոր քարտուղար է նշանակել Հաշեմ Սաֆիեդդինին։

  • Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5 …

    Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5
    🇫🇷🕷 10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։
    🦟🐜 Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն էլ դարձել է նրա մասնագիտական ընտրության պատճառը։ Միջատաբանն Ամելիին պատմում է սարդերի տասնյակ աչքերի, թռչող մրջյունների ու թունավոր բույսերի մասին։
    🚀 Համազգային գիտության շաբաթվան ընդառաջ «Ինֆոքոմ»-ը, «Գիտուժ»-ը և Team Telecom Armenia-ն ներկայացնում են «Փոքրումեծ հարցեր» շարքը՝ երիտասարդ գիտասերների ու գիտնականների մասնակցությամբ։
    🔬 Դո՞ւք էլ հետաքրքրասեր եք և գիտության սիրահար։ Ձեր հարցերի պատասխանները սպասում են ձեզ Գիտության փառատոնում:
    📅 Հոկտեմբերի 1-6
    🕒 Ամեն օր՝ 15:00-21:00
    📍 Ազատության հրապարակ
    👩‍🔬👨‍🔬Համազգային գիտության շաբաթվա շրջանակում կայանալիք այս յուրահատուկ իրադարձությունը հնարավորություն կտա՝
    — բացահայտելու գիտության գաղտնիքները,
    — հանդիպելու փորձառու գիտնականների հետ,
    — մասնակցելու հետաքրքիր փորձերի և ցուցադրությունների։

    Թռչող մրջյունները, սարդերի աչքերն ու բանկիր միջատաբանները / Փոքրումեծ հարցեր #5

    #infocom #ինֆոքոմ #գիտություն
    10-ամյա Ամելին տարված է Ֆրանսիայով ու ֆրանսերենով, սիրում է մաթեմատիկա և ֆիզիկա։ Նրա հետաքրքրվում է նաև միջատներով, հատկապես՝ սարդերով։
    Մարկ Քալաշյանին ևս միջատները սկսել են հետաքրքրել փոքր տարիքից, ու հենց այդ հետաքրքրությունն…

  • The Insider լրատվական գործակալությունը հայտնում է, որ իրեն հասանելի են դարձել հ…

    🇷🇺 The Insider լրատվական գործակալությունը հայտնում է, որ իրեն հասանելի են դարձել հարյուրավոր պաշտոնական փաստաթղթեր, որոնց բովանդակությունը ցույց է տալիս, որ ռուսական իշխանությունները հետևողականորեն հեռացրել են այն ախտանիշների ցանկը, որոնք ուներ Նավալնին և որոնք հաստատում էին, որ նա թունավորվել է։
    📑 Լրատվամիջոցի տրամադրության տակ գտնվող ֆայլերի հավաքածուն պարունակում է փաստաթղթի երկու տարբերակ, որը ստորագրել է ռուս քննիչ Ալեքսանդր Վարապաևը։ Որոշման նախնական տարբերակը նկարագրում է Նավալնիի ախտանիշները․ որովայնի շրջանում սուր ցավ, փսխում, ցնցումներ և գիտակցության կորուստ։
    🔍 The Insider-ը ձեռք է բերել ևս մեկ փաստաթուղթ Նավալնիի մահվան վայրից՝ «առգրավված առարկաների» ցանկը, որում ներառված են եղել «փսխման նմուշները» և այն, որ դրանք ներկայացվել են փորձաքննության։ Սակայն ո՛չ փորձաքննության փաստը, ո՛չ էլ Նավալնիի փսխումը երբևէ պաշտոնապես չի հաղորդվել։

  • Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա քաղաքին: Հ…

    🇾🇪🇮🇱 Իսրայելական կործանիչները հարվածներ են հասցրել Եմենի արևմտյան Հոդեյդա քաղաքին: Հարվածներից տուժել է այդ քաղաքի նավահանգիստը։
    📌 Սա երկու ամսվա ընթացքում իսրայելական երկրորդ հարվածն է Հոդեյդա քաղաքին, որի նավահանգիստը վերահսկվում է հութիների կողմից։ |tert.am|

  • Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը ՌԴ-ում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ մ…

    🇦🇲🇷🇺🇦🇿 Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման հարցը ՌԴ-ում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ միջոցառումների շրջանակներում կախված է բացառապես նրանցից։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվա աշխատանքներին հաջորդած մամուլի ասուլիսում։
    🗣 «Ամերիկացիները շատ են ցանկանում, որ նրանք այստեղ գերիշխող լինեն, ինչպես որ Մերձավոր Արևելքում։ Նրանց համար կարևոր է ցույց տալ, որ իրենք են տերը։ Եթե դա ձեռք է տալիս մեր ադրբեջանցի և հայ ընկերներին, ապա սա համապատասխան ղեկավարների ընտրությունն է։ Մենք միշտ պատրաստ ենք իրականացնել այն, ինչ պայմանավորվել ենք մեր մասնակցությամբ՝ սկսած 2020 թվականի նոյեմբերից»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը: |tert.am|

  • Բեյրութում երեկ տեղի ունեցած ավիահարվածի ժամանակ սպանվել է «Հըզբոլլահի» ղեկավար…

    🇮🇱🇱🇧 Բեյրութում երեկ տեղի ունեցած ավիահարվածի ժամանակ սպանվել է «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլան։ Այս մասին հայտնում է The Times of Israel լրատվական գործակալությունը, հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին։

  • Էջմիածնում մեկնարկում է Մայր տաճարի վերաօծման արարողությունը։ Ժամանել են վարչ…

    ⛪️ Էջմիածնում մեկնարկում է Մայր տաճարի վերաօծման արարողությունը։ 🔸 Ժամանել են վարչապետը տիկնոջ հետ, ԱԺ նախագահը, այլ պաշտոնատար անձինք, գործարարներ։ |azatutyun.am|

  • Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններ…

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։
    [ՀՀ ՊՆ]

  • Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակում է զարգանալ, այդ թվում՝ պաշ…

    🇮🇱🇦🇿 Իսրայելի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակում է զարգանալ, այդ թվում՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Հայտարարել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։
    🗣 «AS Holdings-ը և նրա դուստր ձեռնարկությունը՝ Ari Arms միջազգային ընկերությունը, որը մասնագիտացած է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան թեթև սպառազինության արտադրության և մշակման մեջ, այսօր ստորագրել են փոխըմբռնման ռազմավարական հուշագիր Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությանը կից պետական սեփականություն հանդիսացող Azersilah ընկերության հետ», — նշված է հայտարարությունում։
    📌 Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում ընթացող միջազգային պաշտպանական ADEX ցուցահանդեսի շրջանակներում։|tert.am|