Category: Infocom

  • Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների նկատմ…

    📌Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ տարբերակված մոտեցումների բացառումը, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափության պահպանումը:
    🔸Այսօր արձանագրվել է նաև, որ մի խումբ անձինք ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկվում Ոստիկանության բաժին: Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
    📢Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։ [ՄԻՊ գրասենյակ]

  • Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն …

    ❗️Շրջակա միջավայրի նախարարությունը, դրա ենթակայությամբ գործող երկու ՊՈԱԿ-ները չեն կարողացել գործարկել միջազգային դոնորների դրամաշնորհներով կառուցված 4 ջերմատները։ Դրանցից երկուսը քանդվել են, ապա՝ վերականգնվել, մյուս երկուսը քանդվել են երկու անգամ և դեռևս չեն վերականգնվել։
    📌2022 թվականի հունիսի 13-ին գնման ընթացակարգի ընտրված մասնակից է ճանաչվել «ՎԷՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ն` որպես հրավերի պահանջներին բավարարող միակ մասնակից, որի հետ հուլիսի 15-ին կնքվել է ապրանքների ձեռքբերման պայմանագիր։«ՎԷՍ Գրուպ»-ի հիմնադիր Վարդան Ասլանյանը ասում է, որ Սիսիանի ջերմոցների փլուզման պատճառը Սիսիանի անտառտնտեսության մասնաճյուղի անփութության արդյունքն է։ Ասլանյանը պնդում է, որ յուրաքանչյուր տնտեսություն պետք է ձմռան նախապատրաստական աշխատանքներ իրականացներ, մանավանդ, եթե ջերմոցները չեն գործել։
    🔸Սիսիանի անտառտնտեսությունը ղեկավարում է Տիգրան Համբարձումյանը, որն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Համբարձումյանի եղբայրն է։ Մեզ հետ զրույցում Տիգրան Համբարձումյանը վստահեցրեց, որ ապրիլի 18-ից ջերմոցները գործում են, ցանքսը սկսել են՝ մոտ 50 հազար տնկի են դրել, սեզոնային բանվորներ են ընդունել աշխատանքի, ջերմոցն արդեն վարիչ ունի։ Ասլանյանն էլ հավաստիացնում է, որ իր բարի կամքի դրսևորմամբ և կազմակերպության միջոցներով Սիսանի ջերմոցները 100 %-ով արդեն վերականգնված են։ ՇՄ-ից հայտնել էն, որ հանձնաժողով է ստեղծվել միայն Տաշիրի ջերմոցների քանդման փաստով։ |hetq.am|
    🔗Կարդալ ավելին

  • ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարա…

    🇦🇲🇩🇪 ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը` Յոհաննես Շղափսի գլխավորությամբ:
    🤝Գերմանական կողմը վերահաստատել է իր շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և երկրի կայունությանն ու անվտանգությանը։ [ԱԽ գրասենյակ]

  • Երեկ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը կբերվի միջազգայի…

    🗣 Երեկ մեկնարկել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի վերակառուցումը, որը կբերվի միջազգային ստանդարտների:
    🛤 Ճանապարհը կլայնացվի, այն անցանելի կլինի նաև բեռնատարների համար: Ճանապարհը շահագործման կհանձնվի երկու ամսում:
    [Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան]

  • Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չո…

    Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով

    Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն Ամերիաբանկին շնորհել է «Արտահանման ոլորտում տարվա գործարք 2023», «Վերականգնվող էներգետիկայի ոլորտում տարվա գործարք 2023» մրցանակները և պարգևատրել Հայաստանում կլիմայի փոփոխության կանխարգելման ու անցումային պլանավորման ծրագիրն ավարտելու առթիվ: Ավելի վաղ Ամերիաբանկն արժանացել էր Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) «Առևտրի ֆինանսավորման համաշխարհային ծրագրի շրջանակում Կովկասյան տարածաշրջանում ակնառու թողարկող բանկ» մրցանակին Բարսելոնայում կայացած Համաշխարհային առևտրային գործընկերների ժողովում:
    Մանրամասները՝ հղումով
    #վճարովի_բովանդակություն
  • «Ազատությունը» 13։30-ի սահմաններում հայտնել էր, որ Կիրանցի խանութներում մատակար…

    🎤 «Ազատությունը» 13։30-ի սահմաններում հայտնել էր, որ Կիրանցի խանութներում մատակարարումների խնդիր կա, հաց բերող մեքենային նույնպես չեն թույլատրել գյուղ մտնել: Տավուշի մարզպետարանից հերքել էին այս լուրերը․ «Համացանցում տարածվող լուրերը, թե իբրև Կիրանցում…

  • Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, եւ սյուները կտե…

    ❗️Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, եւ սյուները կտեղադրվեն ավելի ուշ, մյուսները տեղադրված են․ վարչապետի աշխատակազմը հարցին, որ Կիրանցում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել, այդ հարցը ինչպե՞ս է լուծվելու, պատասխանել է.…

  • Կիրանցում 3 սյուն է տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված…

    ❗️ Կիրանցում 3 սյուն է տեղադրվել, կողքին սահմանապահներն են՝ զինված ու դիմակավորված: Այս պահին պարզ չէ՝ սյուները սահմանային են, թե ուղղորդող: 🚧 Կիրանց տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ ոստիկանական ուժերի կողմից։

  • Պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ՝ իմ հարգանաց հավ…

    💬 Պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ՝ իմ հարգանաց հավաստիքը նրան անձամբ փոխանցելու և, ինչու ոչ, զրուցելու «չարի ու բարու, ստի և ճշմարտության» (ինչպես Սրբազանն է ասում) կամ «սև ու սպիտակ ուժերի» (ինչպես ես եմ ասում) մշտարդիական պայքարի մասին։
    ❗️ Ինչ վերաբերում է Սրբազանի գլխավորած քաղաքական պայքարին, ապա թեև խոր գաղափարական անհամաձայնություն ունենք շարժման կողքին կանգնած հիմնական քաղաքական ուժերի ու հարթակից հնչած մի շարք թեզերի հետ, այդուհանդերձ, դրական ենք գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես։ Փաստ է, որ մայիսի 9-ին կայացած հանրահավաքը ամենաբազմամարդն էր 2018-ի Ժողովրդական շարժումից հետո և մեկ անգամ ևս ապացուցեց, որ Փաշինյանի իշխանությունը կորցրել է հանրության վստահությունը։
    🗳 Միևնույն ժամանակ համոզված ենք, որ նոր իշխանությունը Հայաստանում պետք է ձևավորի միայն ժողովուրդը՝ ազատ, հավասար, համընդհանուր արտահերթ ընտրությունների արդյունքում։
    [«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցության նախագահ Հայկ Մարության]

  • Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած Կիրանցում: |news.am|…

    Մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած Կիրանցում: |news.am|