Category: Infocom

  • Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։…

    ❗️Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ։

  • ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակ…

    📌 ՄԻՊ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկ-մասնագետը, մայիսի 21-ին հերթական այցն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայան՝ ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին տեսակցելու և նրա առողջական վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:
    🔸 Լեո Նիկոլյանի առողջական վիճակին վերաբերելի հարցերը ՄԻՊ ներկայացուցիչները քննարկել են օդանավակայանի բժշկական ծառայության ներկայացուցչի հետ: [ՄԻՊ գրասենյակ]

  • Արդեն 2 ամիս է, ինչ Երևանում տեղի են ունենում փոսային նորոգման աշխատանքներ։ Քաղա…

    Արդեն 2 ամիս է, ինչ Երևանում տեղի են ունենում փոսային նորոգման աշխատանքներ։ Քաղաքային բյուջեից մոտ կես միլիարդ ՀՀ դրամ է հատկացվել՝ մայրաքաղաքի փողոցները նորոգելու համար։ Փոսերը, սակայն, չեն վերացել։ Ավելին՝ առաջացել են նորերը։
    🔹Արդյո՞ք եղանակային պայմաններն են փոսային նորոգումների ձախողման հիմնական պատճառը։
    🔹«Ինֆոքոմը» դիտարկել և հայտնաբերել է նորմերի խախտումներ։
    🔹Ովքե՞ր են իրականացնում փոսային նորոգման աշխատանքները Երևանում։
    🔹Ասֆալտապատման ոլորտում իրականացվող մրցույթներում ներքին պայմանավորվածություն կա․ ՄՊՀ
    🔹Ովքե՞ր են իրականացրել փոսային նորոգման աշխատանքների վերահսկողությունը։
    📎 Ամբողջական հետազոտությունը՝ https://infocom.am/hy/article/127773

    Նորոգված փոսերը մի քանի օրում քանդվել են. խախտված նորմեր, լրացուցիչ ծախսեր՝ ձեր հարկերից 

  • Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է գումարտակի՝ նոր կառուցված և շահ…

    Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է գումարտակի՝ նոր կառուցված և շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր:
    [ՀՀ ՊՆ]

  • Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբեր…

    📌 Համացանցի որոշ օգտատերեր մոդուլային զորանոցների հրդեհային անվտանգության վերաբերյալ անհիմն և սիրողական բնույթի դիտարկումներ են շրջանառում:
    🔸 Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ շենք-շինությունների ներքին հարդարումներն իրականացված են հակահրդեհային, հրակայուն և հականեխիչ նյութերով մշակված փայտատաշեղային սալերով:
    🔸 Շենք-շինություններն ապահովված են հրդեհ ազդարարող ինքնաշխատ կենտրոնական համակարգով, հակահրդեհային ջրամատակարարմամբ (հրշեջ ծորակներ), առկա են հրշեջ հիդրանտներ, տարածքը կահավորված է հակահրդեհային գույքով (հրշեջ վահանակներ, ԿՓ տեսակի կրակմարիչներ):
    [ՀՀ ՊՆ]

  • Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համ…

    Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար

    Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկ Սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու համար Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները կարող են առցանց դիմել Ամերիաբանկ, գնել, վերանորոգել կամ կառուցապատել տուն Հայաստանի ցանկացած անկյունում՝ անկախ բնակության երկրից ու տվյալ պահին գտնվելու վայրից։
    Հիփոթեքային վարկը կարող է տրամադրվել ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով կամ եվրոյով, 60-360 ամիս ժամկետով: Վարկի տրամադրման պայմաններն ու մյուս մանրամասները` Ամերիաբանկի կայքում:
    Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը, ինչից հետո Բանկի մասնագետը կապ կհաստատի՝ քննարկելու վարկավորման պայմանները։
    #վճարովի_բովանդակություն

  • Ինձ համար անընդունելի է, որ եկեղեցականն ու Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ…

    💬 Ինձ համար անընդունելի է, որ եկեղեցականն ու Եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ: Եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ… Անտարբեր նայելը և քաղաքական գործունեությամբ զբաղվելը տարբեր բաներ են: Աստվածաշնչի մեջ էլ է ասված՝ իմ հոր տունը մի՛ սարքեք առևտրի տեղ, քաղաքականությունն առևտուր է, այսինքն՝ ձեզ թվում է՝ երբ մենք միջազգային գործընկերների հետ բանակցում ենք, քաղաքական առևտրով չե՞նք զբաղվում: Քաղաքականությունը առևտուր է: Առևտուր է, երբ կոալիցիա ես ստեղծում, երբ ցուցակ ես կազմում, և Եկեղեցին, իր գործը թողած, զբաղվում է առևտրով։
    [ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան] |1lurer.am|

  • Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել նախորդ շաբաթ…

    📢 Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել նախորդ շաբաթվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաները լուսաբանող լրագրողների ու օպերատորների իրավունքների խախտումների դեպքերի վերաբերյալ։
    🔸 «Սահմանազատման հետ կապված բողոքի ակցիաների սկզբից ի վեր տեղի են ունեցել ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների 10 և  ճնշումների 5 դեպքեր, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, վերահաստատում ենք մեր խորը մտահոգությունը ստեղծված իրավիճակի առնչությամբ ու կոչ ենք անում․
    🔸Ներքին գործերի նախարարությանը՝ ակտիվացնել աշխատանքը ոստիկանության անձնակազմի հետ՝ ուղղորդելով ծառայողներին առավել պրոֆեսիոնալ գործել, ուժային գործողությունների անհրաժեշտության դեպքում խստորեն պահպանել համաչափության սկզբունքը, իսկ լրագրողների հետ հարաբերվելիս չխոչընդոտել նրանց օրինական մասնագիտական աշխատանքն ու ապահովել նրանց անվտանգությունը։ Պետական պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին՝ զսպվածություն և պատասխանատվություն դրսևորել հանրային խոսույթում,  հանդուրժողականություն ցուցաբերել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ՝ անկախ նրանից, թե որ «ճամբարի» հետ են նրանք ասոցացվում։ Լրագրողներին և օպերատորներին՝ ամենայն պատասխանատվությամբ իրականացնել իրենց առաքելությունը և մասնագիտությանը հարիր վարքագիծ դրսևորել, հատկապես՝ լարված իրավիճակներում, խստորեն հետևել լրագրողական էթիկայի նորմերին»։

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նա…

    🤝 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Չեխիայի միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակի։
    🔸 Վկայակոչելով կայուն խաղաղության հաստատման պարագայում տարածաշրջանային տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները՝ նախարար Միրզոյանը շեշտել է՝ հայկական կողմը հանձնառու է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչման: [ՀՀ ԱԳՆ]

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլ…

    🇹🇷🇦🇿 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
    📌 Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի դրական առաջընթացի կապակցությամբ և նշել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է այդ գործընթացին։ |tert.am|