Category: Infocom

  • Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյա…

    🤝 Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի, ինչպես նաև «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ: 🔸 Հարցին՝ ի՞նչ է քննարկվել ՀԱԿ ներկայացուցիչների հետ, Բագրատ Սրբազանը պատասխանել…

  • ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է՝ Իրանը կտրականապես դեմ է ցանկացած աշխարհաքաղ…

    🗣 ՀՀ-ում Իրանի դեսպանը հայտարարել է՝ Իրանը կտրականապես դեմ է ցանկացած աշխարհաքաղաքական և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության․ «Հայաստանը Իրանի համար «շնչուղի է» դեպի Հյուսիս, Սև ծով, իսկ Իրանը Հայաստանի համար է «շնչուղի» դեպի հարավ, դեպի Պարսից…

  • ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսան…

    🇦🇲🇦🇹 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ:
    🤝Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված քայլերը։ Տարածաշրջանային կայունության համատեքստում գոհունակությամբ է հիշատակվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունն ու դրանում անդամ երկրների անմիջական ներգրավվածությունը։ Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։ [ՀՀ ԱԳՆ]

  • Բագրատ Սրբազանը այսօր երեկոյան հանդիպել է մի խումբ բժիշկների հետ։ Ավելի ուշ «Նեմ…

    🤝Բագրատ Սրբազանը այսօր երեկոյան հանդիպել է մի խումբ բժիշկների հետ։ Ավելի ուշ «Նեմեսիս» հուշակոթողի մոտ հանդիպել է դասախոս-գիտնականների հետ։
    🚶‍♂️Վերջին հանդիպումից հետո Սրբազանը և հավաքի մասնակիցներրը շարժվեցին դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ, որպեսզի ամփոփեն այսօր տեղի ունեցած իրադարձությունները և քննարկեն հետագա անելիքները։

  • Մասիս համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի մայիսի 2-ի որոշումներով՝ Ղուկասավան և Նիզա…

    📝Մասիս համայնքի ղեկավարի՝ 2024 թվականի մայիսի 2-ի որոշումներով՝ Ղուկասավան և Նիզամի բնակավայրերի վարչական ղեկավարներն ազատվել են աշխատանքից:
    🔸Դատախազը 2024 թվականի հունվարի 9-ին հանրային քրեական հետապնդումներ էր հարուցել նշված բնակավայրերի վարչական ղեկավարների նկատմամբ այն բանի համար, որ նրանք ներկայացրել են բարձրագույն կրթություն ունենալու հանգամանքը հավաստող կեղծ դիպլոմներ:   2024 թվականի հունվարի 10-ին վարչական ղեկավարների պաշտոնավարումը կասեցվել էր, իսկ մարտի 29-ին վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով՝ դադարեցվել քրեական հետապնդումները։
    [Գլխավոր Դատախազություն]

  • ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատր…

    🇦🇲🇷🇺ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հանձնարարել է սենատորներին պատրաստել և հարցում ուղարկել Հայաստանի Ազգային ժողով՝ կապված խոսնակ ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ 🗣 «Ցանկանում եմ գործընկերոջս՝…

  • ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գո…

    🇪🇺 🇦🇲🇦🇿 ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը․ ՀՀ ԱԳՆ

    🗣 «Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժամանակ ընդունված որոշմամբ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը.
    🔸 լիակատար աջակցություն է արտահայտվել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման սկզբունքների, ինքնիշխանության հարգման, սահմանների անքակտելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա:
    🔸 ողջունվել է սահմանազատման գործընթացը՝ հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- նշված է ՀՀ ԱԳՆ խոսանի գրառման մեջ։

  • ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և…

    🇦🇲🇹🇷 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմետ Նուրի Էրսոյին:
    🇹🇲 Նախարարները հանդիպել են Աշխաբադում անցկացվող Մշակույթի նախարարների միջազգային կոնֆերանսի շրջանակում։
    📌 Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը: Նախարարները նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ:
    [ԿԳՄՍՆ]

  • Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջել է ներողություն խնդրել Նոր Կալեդոնիայում անկ…

    🇦🇿 Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիայից պահանջել է ներողություն խնդրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների մեջ Բաքվին մեղադրելու համար՝ հավելելով, որ «հակառակ դեպքում դա էլ ավելի մեծ բացասական ազդեցություն կունենա երկկողմ հարաբերությունների վրա»:
    📌 Նշենք, որ Ֆրանսիայի ՆԳ նախարարն էր մեղադրել էր Ադրբեջանին Նոր Կալեդոնիայի ներքին գործերին միջամտելու և խաղաղօվկիանոսյան կղզում անկարգությունների հետ կապ ունենալու համար։
    📌 Ֆրանսիայի կառավարությունը Նոր Կալեդոնիայում արտակարգ դրություն է հայտարարել։ Այնտեղ խռովությունները սկսվել են Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվող օրինագծի դեմ, որն առաջարկում է ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար ձայնի իրավունք տալ Նոր Կալեդոնիայում ավելի քան տասը տարի բնակվող անձանց։ Տեղաբնիկները դրան դեմ են:

  • Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբո…

    Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով և սեփական ցանկությամբ, ինչն ամենևին չի նշանակում, թե զինծառայողները ինչ-որ պարագայի կամ սննդի կարիք ունեն։

    📌 Այս մասին ՊՆ-ն հայտնում է՝ անդրադառնալով լրատվամիջոցներում տարածված «Պարտադիր ժամկետային ծառայողներին ծնողները շարունակում են ծանրոց ուղարկել. նրանց բեռը չի թեթևացել. Նիկոլ Փաշինյանը խաբել է» վերտառությամբ հրապարակմանը։ Նախարարությունից նշում են, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են՝ սահմանված բոլոր չափորոշիչներին համապատասխան: