Category: Infocom

  • Կիրանցում դժգոհ են երեկ կեսգիշերին հրապարակված սահմանագծման հարցով արձանագրությ…

    🪧 Կիրանցում դժգոհ են երեկ կեսգիշերին հրապարակված սահմանագծման հարցով արձանագրությունից։ Ի նշան բողոքի՝ Կիրանցի բնակիչները փակել են Ոսկեպար տանող ճանապարհը։

    📌 Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը տեղեկացրեց բնակիչներին, որ կառավարությունից հայտնել են, թե գալիս են Իջևան՝ հանդիպելու մի քանի ակտիվիստների հետ։ Իսկ թե ովքեր կմասնակցեն հանդիպմանը, գյուղացիներն իրենք պետք է որոշեն։ Բնակիչները միաբերան հայտարարեցին, որ չեն պատրաստվում հեռանալ գյուղից անգամ կառավարության անդամների հետ հանդիպման համար։ Նրանք պահանջեցին, որ կառավարության անդամներն իրենք ժամանեն գյուղ և հանդիպեն բոլոր բնակիչների հետ։
    🗣 Կամո Շահինյանը նաև հայտարարեց, որ մտադրություն ունի հրաժարական տալու։ Այս հայտարարությանը ևս ընդդիմացան բնակիչները՝ նշելով, որ դրանով որևէ հարց չի լուծվում։ Կամո Շահինյանն էլ համաձայնեց շարունակել պայքարը բնակիչների հետ որպես գյուղի վարչական ղեկավար։ |azatutyun.am|

  • Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարա…

    Կառավարությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։
    💰 Նախատեսում է 2-5 մլն դրամ հատկացնել ընտանիքի յուրաքանչյուր անդամի։ Գումարի չափը կախված է այն հանգամանքից, թե որտեղ է ընտանիքը նախատեսում բնակարան կամ տուն ձեռքբերել/կառուցել։
    🏠 Ձեռք բերվող տան բնակելի մակերեսը չպետք է լինի 12 քմ-ից պակաս՝ ընտանիքի մեկ անդամի հաշվով։ Տան արժեքն էլ չի կարող գերազանցել 55 մլն դրամը։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացնելու են գործընկեր բանկերը, ծրագրի գումարն ու տոկոսագումարները վճարելու է Հայաստանի կառավարությունը։
    🪪 2020-ի սեպտեմբերի 27-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքը համարվում է շահառու, եթե ընտանիքի բոլոր անդամները, այդ թվում՝ անչափահասները, ունեն կամ ստացել են ՀՀ քաղաքացիություն։ |civilnet.am|

  • Ըստ Փաշինյանի՝ սահմանազատման գործընթացում Բերքաբերի, Բաղանիս-Ոսկեպար հատվածներո…

    ❗️ Ըստ Փաշինյանի՝ սահմանազատման գործընթացում Բերքաբերի, Բաղանիս-Ոսկեպար հատվածներում հնարավոր էին խնդիրներ, բայց արդյունքում Ոսկեպար-Բաղանիս հին ճանապարհը «ոչ միայն ամբողջությամբ Հայաստանի ինքնիշխան տարածքում է, այլև նոր հանգամանքների բերումով այդ ճանապարհը երթևեկության համար այլևս անվտանգ է», իսկ Ոսկեպարի եկեղեցու և սահմանային գծի հատվածում կա բավականին մեծ տարածություն։
    🔸 Իսկ Կիրանցի հատվածում, Փաշինյանի խոսքով, խնդիրներ կան․ «[Պատճառն այն է], որ որդեգրել ենք սկզբունքը, որ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է: Այս սկզբունքը գործուն է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի բոլոր տեղամասերի և բոլոր հատվածների համար: Մենք սրանով ստեղծում ենք սահմանազատման բանաձև, որը պետք է գործի սահմանազատման ամբողջ գործընթացի համար: Սա նշանակում է, որ սահմանազատման գործընթացը դառնում է մաքսիմալ կանխատեսելի»:

  • Ադրբեջանական կողմը նույնպես հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն …

    🇦🇲🇦🇿 Ադրբեջանական կողմը նույնպես հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով, նույն ալգորիթմով, որն այս անգամ կիրառեցինք։ Այս մասին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
    🚧 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց․ «Առաջիկա 8-10 օրերի ընթացքում պետք է կայացված որոշումները իրագործելու հարցով զբաղվեն։ Չնայած արդեն մեկ շաբաթից ավել Բաղանիս-Ոսկեպար հատվածում Հայաստանի սահմանապահ զորքերը արդեն իսկ իրականացնում են ծառայություն։ Այսինքն, սահմանային սյուների տեղադրման աշխատանքն ավարտելուց հետո սահմանապահ զորքերն արդեն տեղակայվել են, հիմա ուսումնասիրում են տեղանքը, որպեսզի այդտեղ արդեն մշտական ծառայություն իրականացնեն։ Մյուս հատվածներում նույնպես սա տեղի կունենա»։ |armenpress.am|

  • Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ։ Այս մասին news.am-ին հայտնել է ՆԳ…

    👮 Կառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ։ Այս մասին news.am-ին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
    🗣 Նա նշել է, որ անձինք բերման են ենթարկվել իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելու հիմքով։

  • Վանաձորի բնակիչը ձերբակալվել է բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համա…

    ❗️ Վանաձորի բնակիչը ձերբակալվել է բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար․ ՔԿ 🔸 Վանաձորի՝ սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական ՀԿ շահառուներ հանդիսացող մի խումբ բնակիչներ հաղորդում են ներկայացրել, որ…

  • 2024թ․ հունիսի 11-ից օգոստոսի 30-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն վարժական հավ…

    2024թ․ հունիսի 11-ից օգոստոսի 30-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն վարժական հավաքներ։
    🔸 Նախատեսվում է ներգրավել մինչև 5151 քաղաքացու, մասնավորապես՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, ավագ ենթասպայական կազմի, սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային-մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:

  • Հայաստանը դեսպանություն կունենա Կիպրոսում՝ մայրաքաղաք Նիկոսիայում։ Որոշումն ընդ…

    🇦🇲🇨🇾 Հայաստանը դեսպանություն կունենա Կիպրոսում՝ մայրաքաղաք Նիկոսիայում։ Որոշումն ընդունեց ՀՀ կառավարությունը։
    🔁 Փոխադարձաբար Կիպրոսն իր հերթին դեսպանատուն կբացի Հայաստանում։
    📌 Ներկայումս երկու երկրների դեսպանությունները գործում են համատեղության կարգով․ Կիպրոսում Հայաստանի դեսպանության նստավայրը՝ Աթենքում, իսկ Հայաստանում Կիպրոսի դեսպանությունը՝ Մոսկվայում:

  • Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները, որոնք աշխատանքային այցով Վր…

    🇮🇸🇱🇹🇪🇪 Իսլանդիայի, Լիտվայի և Էստոնիայի արտգործնախարարները, որոնք աշխատանքային այցով Վրաստանում էին, մասնակցել են Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի մոտ անցկացվող, օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիային։
    🗣 «Դուք պետք է իմանաք, որ մենք ձեզ հետ ենք, դուք այլևս երբեք միայնակ չեք լինի։ Որպես ազգ՝ դուք ընտրել եք դեպի Եվրոպա ուղին, իրավամբ, Վրաստանի տեղը Եվրոպայում է»,- ասել է էստոնացի նախարար Մարգուս Ցահկնան:
    🇬🇪💬 Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ այս այցը բարեկամություն չէ, թշնամություն է․ «Սա երկրում բևեռացում հրահրելու փորձ է։ Ինչպե՞ս եք պատկերացնում, օրինակ, որ մեր արտգործնախարարը, պայմանական ասված, գնա Երևան և ելույթ ունենա ընդդիմության հանրահավաքին։ Սա իսկապե՞ս բարեկամություն է»։ |shantnews.am|

  • Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որեւէ բնակավայրի անվտանգության …

    📌 Դելիմիտացված սահման ունենալը չի կարող երկրի կամ որեւէ բնակավայրի անվտանգության սպառնալիք դառնալ: Ընդհակառակը, նման սահմանագիծը չեզոքացնում է սպառնալիքը: Ինչ վերաբերում է զիջմանը, սահմանի վերարտադրությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա չի կարող զիջում համարվել, որովհետեւ վերարտադրվում է այն սահմանը, որը մենք ունենք, որը մեր միջազգայնորեն ճանաչված սահմանագիծն է: Պրոցեսը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ եւ սկզբունքներով սահմանի մնացած հատվածներում եւս:
    [ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ կարծիքներին, որ սահմանազատման գործընթացը միակողմանի զիջում է ՀՀ կողմից]