Category: Infocom

  • Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր Կիրանցում էր՝ հանդիպելու բնակիչների հետ։ …

    🔸 Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր Կիրանցում էր՝ հանդիպելու բնակիչների հետ։
    📌 Հանդիպումը տեղի ունեցավ փակ դռների հետևում, կարճ տևեց, մարզպետը հեռացավ՝ առանց լրագրողներին մանրամասներ ներկայացնելու։
    🪧 Գյուղացիները երեկվանից փակել էին Կիրանցից Ոսկեպար տանող ճանապարհը։ Մարզպետի հետ հանդիպումից հետո նրանք ճանապարհը բացեցին, ապխա հավաքվեցին գյուղապետարանի մոտ՝ քննարկելու հետագա անելիքները։|azatutyun.am|

  • Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել․ Ոստիկանություն Մայիսի 16-ին՝ …

    Հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել․ Ոստիկանություն
    👮 Մայիսի 16-ին՝ ժամը 19.10-ին, Ոստիկանության ծառայողները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքովՍուրբ Աննա եկեղեցու բակում ձերբակալել և ոստիկանության բաժին են տեղափոխել հանրահավաքի մասնակից 30-ամյա մի տղամարդու։
    🔎 Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մոխրացած հետքերով ապակյա գլանակ և դեղնականաչավուն զանգվածով 2 թղթե փաթեթ: Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
    [ՀՀ ՆԳՆ ոստիկանություն]

  • Մայիսի 16-ին Միջխորհրդարանական միության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախ…

    🇦🇲🇦🇿 Մայիսի 16-ին Միջխորհրդարանական միության միջնորդությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ:
    [ՀՀ ԱԺ]

  • Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չ…

    🗣 Կիրանցում, այո, որոշակի խնդիրներ ունենք։ 4 շինություն կա, որը 1976թ․ քարտեզով չի մնում ՀՀ տարածքում։ Այդ 4 շինություններից մեկը տուն է, մեկը՝ կացարան, մյուսը՝ խանութ-վագոն, որը այս պահին չի աշխատում, մեկը ավտոտնակ է։ Այդ բոլոր խնդիրները կառավարությունը հասցեագրելու է, բոլոր խնդիրները լուծելու ենք։ Ճանապարհն էլ ենք կառուցելու, որը ամբողջովին ՀՀ տարածքով է անցնելու։ Մենք համոզված ենք՝ այս գործընթացով ավելի շատ անվտանգության երաշխիքներ ենք ստեղծում։
    [ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցում]

  • Գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտ…

    🚒👨‍🚒 Գիշերը հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց 17 հասցեում գտնվող «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում։ Այն մարվել է առավոտյան 07։11-ին։
    🔥 Նախնական տվյալներով այրվել է մոտ 1000 քմ տարածքում գտնվող 6 տաղավար՝ ամբողջությամբ, ջերմահարվել՝ մոտ 1500 քմ տարածքում գտնվող տաղավարները։ [ՆԳՆ ՓԾ]
  • Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավ…

    🇹🇷🗣️ Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է: APA-ի թուրքական թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ…

  • Մոտ 2-3 ժամ առաջ Կիրանցի բնակիչները հայտարարեցին, որ բողոքի ակցիաներ են սկսում …

    📢 Մոտ 2-3 ժամ առաջ Կիրանցի բնակիչները հայտարարեցին, որ բողոքի ակցիաներ են սկսում և փակել են գյուղ մտնող հենց այն հատվածը, որ անցած ամիս շաբաթներ շարունակ փակ մնաց։ Այստեղ հիմա մեծ ավտոշարասյուն է, կուտակումներ կան։ Բնակիչները հիասթափված են Երևանի ու Բաքվի երեկվա համաձայնությունից:
    📌 Ճանապարհը փակած քաղաքացիները պահանջում են, որ այնտեղ գնան իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներ և սահմանազատման պատասխանատուներ, որոնք, ըստ նրանց, դեռ ամիսներ առաջ հավաստիացրել են, որ սահմանազատման գործընթացը տեղի կունենա հօգուտ գյուղացիների բայց երեկվա ստորագրված արձանագրությունը իրենց համար հուսադրող չէ։ Նշում են, որ չեն բացելու ճանապարհն այնքան ժամանակ, մինչև այստեղ կգան Մարդու իրավունքների պաշտպանը և իշխանավորներ։ |azatutyun.am|

  • Առաջիկա այս շաբաթը ամբողջացնելուց հետո մենք մեծ հանրահավաք ենք հրավիրելու, և այ…

    🔸 Առաջիկա այս շաբաթը ամբողջացնելուց հետո մենք մեծ հանրահավաք ենք հրավիրելու, և այդ օրը դուք կիմանաք մեր հաջորդական և անդադար գործողությունների մասին։
    [Բագրատ Սրբազան]

  • Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հե…

    🇦🇲🇪🇺 Ստրասբուրգում Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ:
    🤝 Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ներգրավածությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատավել ՀՀ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։
    📌 Մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը: [ՀՀ ԱԳՆ]

  • Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն …

    Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում |hetq.am|

    🏘 «Հետքը» պարզել է, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում կառուցապատում իրականացնող Օլգա Սանոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Գնել Սանոսյանի մայրն է։
    👷 «Հետքի» ձեռքի տակ առկա փաստաթղթերում երեւում է, թե ինչ տեսք է ունենալու առանձնատունը վերջնարդյունքում։ Առաջին հարկը ունենալու է 212 քմ, իսկ երկրորոդ հարկը՝ 165 քմ մակերես։ Երկհարկանի առանձնատան ընդհանուր մակերեսը կազմելու է 377 քմ։
    🔸 Օժանդակ շինությունն ունենալու է 150 քմ մակերես։ Առանձնատան զբաղեցրած հողամասի վերջնամասում կառուցված օժանդակ շինությունը նախատեսված է ժամանցի համար։ Այդ շինության մեջ ներառված են լինելու ժամանցի սրահը, ամառային խոհանոցը, սանհանգույցը, շոգեբաղնիքը, ժամանցի սրահ-ջակուզին և համամը։