Category: Infocom

  • Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցեր…

    ⛪️ Վարչապետի աշխատակազմից հայտնում են՝ Ոսկեպար-Բաղանիս հատվածի ամենազգայուն հարցերից մեկը կապված էր Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու, մյուսը՝ Ոսկեպար-Բաղանիս ԽՍՀՄ ժամանակների ճանապարհի հետ․ երկու հարցն էլ լուծվել են լավագույն ձեւով: Ճանապարհն ամբողջությամբ ՀՀ տարածքում է, եկեղեցին նույնպես, եւ սահմանագիծը գտնվում է թե ճանապարհից, թե եկեղեցուց բավականին հեռու: Բերքաբերում ոչ մի զգայուն իրավիճակ չկար եւ չկա:
    📌 Հարցին՝ ե՞րբ են երկու կողմերի սահմանապահները կանգնելու համաձայնեցված սահմանի վրա․ աշխատակազմից նշել են․ «Դա տեղի կունենա առաջիկա 8-9 օրերի ընթացքում, իսկ Կիրանցի առավել զգայուն հատվածում` ավելի ուշ, որովհետեւ այդտեղ որոշ մանրամասներ ենթակա են լրացուցիչ ճշգրտման»։

  • Այսօր տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների իններորդ հանդիպո…

    🇦🇲🇦🇿 Այսօր տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների իններորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ: 🔸 Հանդիպմանը քննարկել են կատարված աշխատանքները և, հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական…

  • Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օ…

    🇬🇪 Թբիլիսիում վերսկսվել են բողոքի ցույցերը՝ ընդդեմ օտարերկրյա գործակալների մասին օրենքի, խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունենում բողոքի ակցիա։ Երիտասարդական խմբերը նաև երթեր են անցկացնում Վրաստանի մայրաքաղաքի տարբեր փողոցներում և պողոտաներում։
    🔸 Ցուցարարներն ասում են, որ մտադիր են շարունակել ամենօրյա բողոքի ակցիաները, քանի դեռ իշխանությունները չեն վերանայել օրենքը: |shantnews.am|

  • Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը վաղը նորից հանդիպումներ կունենա։ Այս մասին նա …

    🔸 Շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը վաղը նորից հանդիպումներ կունենա։ Այս մասին նա ասաց Սուրբ Աննա եկեղեցու բակում՝ ամփոփելով օրն ու քննարկելով հետագա անելիքները։
    🗣 «Մեր նպատակն է մեր քաղաքական ամբողջ ներկապնակը տեսնել և հանդիպել տարբեր ձևաչափերով։ Առաջիկա մի քանի օրերի ընթացքին բոլորը միասին պիտի հանդիպեն։ Մեր նախանշած ուղեգիծն ու ծրագիրը մենք ցանկանում ենք այս շաբաթվա մեջ ավարտել։ Առաջիկա շաբաթվա մեջ կհանդիպենք, այդպես նաև ձեզ տեղեկացնելու կոնկրետ ինչ գործողություններ են տեղի ունենալու»,- նշեց Սրբազանը։

  • Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրութ…

    🇦🇲🇬🇪 Վրաստան այցելող զբոսաշրջիկների համար կյանքի և առողջության պարտադիր ապահովագրության ներդրման հարցը քննարկվել է Վրաստանի իրավասու գերատեսչությունների հետ:
    🗣 «Օրենքի կիրարկման ժամկետների վերաբերյալ առայժմ հստակ ժամանակացույց առկա չէ. մամուլում շրջանառվող՝ հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ, դիտարկվում են ավելի ուշ ժամկետներ: Վրաստանի իշխանությունները գործընթացի և մանրամասների վերաբերյալ նախապես պաշտոնապես կտեղեկացնեն Հայաստանի իրավասու մարմիններին՝ ՀՀ քաղաքացիներին պատշաճ ժամկետում իրազեկելու նպատակով»։ [ՀՀ ԱԳՆ]

  • Առաջիկայում մեծ հանդիպում կլինի քաղաքական ուժերի հետ, «Ազատության» հարցին ի պատ…

    🔸Առաջիկայում մեծ հանդիպում կլինի քաղաքական ուժերի հետ, «Ազատության» հարցին ի պատասխան՝ ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը գլխավորող, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։
    🗣 «Հստակություն շատ կա։ Մենք հանդիպում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, որոշակի արդեն ուրվագիծն ու ուղղությունը կան, վաղը մյուս օրը ավելի մեծ հավաք կլինի այդ ամբողջ ներկապնակի հետ, իրենց համաձայնությունը հայտնած է, այսինքն, բայց ուղղությունն ընդգծելու։ Վարչապետի թեկնածուի շուրջ համախոհություն գոյություն ունի»,- ասաց Սրբազանը։

  • Ոստիկանությունը մետաղե արգելափակոցը, ամեն դեպքում, բացեց այն հատվածում, որտեղ Սր…

    ❗️Ոստիկանությունը մետաղե արգելափակոցը, ամեն դեպքում, բացեց այն հատվածում, որտեղ Սրբազանն ու իր աջակիցներն էին։ Այժմ քաղաքացիները շարժվում են Սբ. Աննա եկեղեցի։

  • Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։ Այսօր ՆԳՆ ոստիկանությունը հայտա…

    ❗️Մայրաքաղաքում փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։
    📌 Այսօր ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ մայիսի 15-ին, ժամը 15.00-ից 20.00-ն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից փողոցներում սահմանափակվելու են երթևեկությունն ու քաղաքացիների տեղաշարժը։
    Միջոցառման կազմակերպման գործընթացի փոփոխություններով պայմանավորված՝ փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն։
    [ՆԳՆ ոստիկանություն]

  • Բագրատ Սրբազանը փորձեց բանակցել ոստիկանության ծառայողների հետ, որպեսզի ոստիկանու…

    ❗️Բագրատ Սրբազանը փորձեց բանակցել ոստիկանության ծառայողների հետ, որպեսզի ոստիկանությունը բացի ճանապարհը, սակայն ոստիկանության մայոր Լևոն Ղազարյանը հայտնեց, որ ճանապարհը կբացեն միայն Օպերայում տեղի ունեցող միջոցառումից հետո։
    📌 Նա նշեց, որ նախապես հայտարարվել էր, որ միջոցառումը ավարտվելու է 20:00-ին, սակայն «հարգելի պատճառով» այն ավարտվելու է 22:00-ին։ Այս հայտարարությունը ակցիայի մասնակիցներին վրդովեցրեց, Բագրատ Սրբազանը գոչեց «խաբեբաներ, ստախոսներ»։

  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպակա…

    🤝 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Օդիլ Ռենո Բասոյի հետ:
    📌 Նիկոլ Փաշինյանը նշել է, որ համատեղ ծրագրերը նպաստում են մեր երկրի տնտեսության զարգացմանն ու ենթակառուցվածքների արդիականացմանը: Զրուցակիցները քննարկել են համատեղ ծրագրերի ընթացքը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող նախագծերին վերաբերող հարցեր:
    [ՀՀ կառավարություն]