Category: Infocom

  • Մի պահ իրավիճակը լարվեց Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, երբ ոստիկանության ծառ…

    ❗️Մի պահ իրավիճակը լարվեց Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, երբ ոստիկանության ծառայողի ու Թովմաս Առաքելյանի միջեւ բանավեճ էր ընթանում։
    📌 Իրադրությունը տաքացավ, քաղաքացիները փորձեցին հրել արգելապատնեշը, սակայն ոստիկանները դիմադրեցին։ Բագրատ Սրբազանը փորձում է հանդարտեցնել իրավիճակը։

  • Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն։ Անկախության առ…

    🇦🇲🇦🇿 Հայաստանը և Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն։ Անկախության առաջին օրերից Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության մեջ են, և քաղաքական բանակցություններից, խաղաղության սկզբունքներից անդին կա մի կարևոր նախապայման՝ սովորել խաղաղ ապրել, ինչը չափազանց բարդ գործընթաց է, որովհետև, կրկնում եմ, թե մենք, թե Ադրբեջանը չգիտեն դա ինչ է, ինչպիսի տեսք ունի։
    🗣 Իսկ այն, ինչ չգիտես, առաջ է բերում անորոշություններ, մտահոգություններ, լարվածություններ, որոնք հասկանալիորեն բանաձևում և ընկալում ես քո ունեցած պատմական փորձի վրա, իսկ պատմական փորձն ասում է, որ դա հնարավոր չէ։ Ահա այստեղ է, որ գալիս է սովորելու անհրաժեշտությունը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը այս օրերին մեկնարկել է և պետք է դառնա այն գործիքներից մեկը, որ Հայաստանի ու Ադրբեջանին կսովորեցի խաղաղ ապրել։
    [Նիկոլ Փաշինյանը՝ ՎԶԵԲ կառավարիչների խորհրդի նիստի բացման արարողությանը] |armenpress.am|

  • Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժ…

    🇦🇲🇦🇿Ադրբեջանում դատարանը ևս 5 ամսով երկարացրել է Արցախի նախկին ղեկավարների կալանքի ժամկետը։
    ⚖️ Բինագադիի շրջանային դատարանը որոշում է կայացրել ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի,  ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի նկատմամբ։ Ավելի վաղ նման որոշում էր կայացվել նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի նկատմամբ: |tert.am|

  • Բագրատ Սրբազանը հայտնեց, որ նախկին նախագահներից ոչ մեկի հետ «դժբախտաբար» հանդիպ…

    🗣 Բագրատ Սրբազանը հայտնեց, որ նախկին նախագահներից ոչ մեկի հետ «դժբախտաբար» հանդիպում չի ունեցել։ Նա հանդիպել է նախկին վարչապետներից Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի և Վազգեն Մանուկյանի հետ։
    🔸 Նա նաև նշեց, որ «մեկ ուժի, շատ ծանրակշիռ ուժի հետ» են հանդիպել՝ չնշելով, թե որ ուժն է դա, և որ այդ ուժը կհանրահռչակի դրա մասին։

  • Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոյին, երբ վերջինս դուրս էր …

    🇸🇰 Անհայտ անձը կրակել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտո Ֆիցոյին, երբ վերջինս դուրս էր գալիս Կառավարության արտահերթ նիստից․ նա հոսպիտալացվել է։ Ըստ սլովակյան Pravda-ի՝ վարչապետը վիրավորվել է ստամոքսի և կրծքի հատվածում։ Pluska-ի տվյալներով նրա վիճակը ծանր է։
    🔸 Ականատեսների վկայությամբ Ֆիկոն մոտեցել է մարդկանց, ինչից հետո մի քանի կրակոց է հնչել, և վարչապետը ընկել է գետնին։ Հարձակվողը ձերբակալված է։

  • Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։ Ոստիկաննե…

    🎞 Նիկոլ Փաշինյանը ժամանեց Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն։
    👮 Ոստիկանները պատ են կազմել փողոցի երկու կողմերից՝ քաղաքացիներին հրելով դեպի մայթը, որ պաշտոնյաների ու միջոցառման հյուրերի մեքենաներն անցնեն։
  • Մայիսի 16-17-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբո…

    ✈️ Մայիսի 16-17-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ստրասբուրգում:
    🔸 Նա կմասնակցի Եվրոպայի խորհրդի 133-րդ նախարարական նստաշրջանին, որը նվիրված է լինելու Եվրոպայի խորհրդի ստեղծման 75-րդ ամյակին: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ ԵԽ պաշտոնյաների և այլ երկրների գործընկերների հետ։ [ՀՀ ԱԳՆ]

  • Տասնյակ քաղաքացիներ հյուսիսային պողոտայով շարժվում են Օպերա: Այս պահին հասել են…

    🚶 Տասնյակ քաղաքացիներ հյուսիսային պողոտայով շարժվում են Օպերա:
    🚧 Այս պահին հասել են Թումանյան փողոց, որը փակ է երկաթե պատնեշներով և ոստիկանական ուժերով։ Նրանք վանկարկում են «Հայ, Հայրենիք, Հայաստան, Արցախ» ու թմբուկ զարկում։
  • Բագրատ Սրբազանը լրագրողներին հայտնեց, որ առավոտից հանդիպումներ է ունեցել «Հայաք…

    🗣 Բագրատ Սրբազանը լրագրողներին հայտնեց, որ առավոտից հանդիպումներ է ունեցել «Հայաքվե» նախաձեռնության, «Ապրելու երկիր» կուսակցութան անդամների, Եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, բժիշկների հետ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի հետ։
    👮 Նա նաև շնորհակալություն հայտնեց ոստիկաններին, որ անսացել են իր կոչին, դուրս են եկել և անհամաձայնություն հայտնող քաղաքացիների փոխարեն փակել են փողոցները։

  • ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն…

    📣 ՆԳՆ ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ. հայտարարություն
    📌 «Միջոցառումը մեկ հարկի տակ համախմբել է շուրջ 3000 մասնակիցների 74 երկրներից, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնական պատվիրակություններ, միջազգային և մասնավոր հատվածի կազմակերպությունների ներկայացուցիչներ։
    📌 Նման մասշտաբային միջոցառումներով պայմանավորված՝ ՆԳՆ ոստիկանությունը մշտապես իրականացրել և այս պահին էլ շարունակում է իրականացնել հասարակական կարգի և անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ, որը Ոստիկանության անմիջական գործառույթն է։ Հետևապես, որևէ արտառոց իրավիճակ չկա, ինչպես փորձ է արվում ներկայացնել որոշ ԶԼՄ-ների կողմից»,- հայտարարել է ՆԳՆ ոստիկանությունը։