Category: Infocom

  • «ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այն կետից, երբ ադրբեջ…

    🗣«ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այն կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան, և համաձայն ՀԱՊԿ-ի ընթացակարգերի` կազմակերպությունն ու իր անդամ պետությունները պետք է աջակցեին Հայաստանին այս իրավիճակում։ Բայց նույնիսկ պաշտոնական դիմումից հետո ՀԱՊԿ-ը մերժեց որևէ հստակ քայլ անել, և փաստորեն, դա է ՀԱՊԿ-ին բոլոր մակարդակներում մեր մասնակցությունը սառեցնելու հիմնական պատճառը», — այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Politico in Europe-ի հետ զրույցում։
    🤝 Վարչապետը նաեւ հայտնել է, որ ՀՀ-ն հիմա սպասում է Հայաստանը Եվրոպական Խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ ԵՄ որոշմանը. «Մենք նաև հույս ունենք սկսել վիզաների ազատականացման բանակցությունները, և անցած տարի ես Եվրոպական խորհրդարանում հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտ Եվրամիությանը, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Սա է մեր դիրքորոշումը։ Հույս ունենք, որ Հայաստանը այս տարի կդառնա ԵՄ անդամ»։

  • «ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այն կետից, երբ ադրբեջ…

    🗣«ՀԱՊԿ-ի հետ մեր հարաբերություններում ճգնաժամ առաջացավ հենց այն կետից, երբ ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստան, և համաձայն ՀԱՊԿ-ի ընթացակարգերի` կազմակերպությունն ու իր անդամ պետությունները պետք է աջակցեին Հայաստանին այս իրավիճակում։ Բայց նույնիսկ պաշտոնական դիմումից հետո ՀԱՊԿ-ը մերժեց որևէ հստակ քայլ անել, և փաստորեն, դա է ՀԱՊԿ-ին բոլոր մակարդակներում մեր մասնակցությունը սառեցնելու հիմնական պատճառը», — այս մասին Նիկոլ Փաշինյանն ասել է Politico in Europe-ի հետ զրույցում։
    🤝 Վարչապետը նաեւ հայտնել է, որ ՀՀ-ն հիմա սպասում է Հայաստանը Եվրոպական Խաղաղության հիմնադրամում ներառելու վերաբերյալ ԵՄ որոշմանը. «Մենք նաև հույս ունենք սկսել վիզաների ազատականացման բանակցությունները, և անցած տարի ես Եվրոպական խորհրդարանում հայտարարեցի, որ Հայաստանը պատրաստ է լինել այնքան մոտ Եվրամիությանը, որքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի։ Սա է մեր դիրքորոշումը։ Հույս ունենք, որ Հայաստանը այս տարի կդառնա ԵՄ անդամ»։

  • Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ներկայացրել է այս օրերի կատարած քայլե…

    Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ներկայացրել է այս օրերի կատարած քայլերը․
    🗣«Երկու օր առաջ հանդիպում է եղել երկու կուսակցությունների հետ, այսօր խորհրդարանական «Պատիվ ունեմ» դաշինքի և Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ, հանդիպել ենք նաև նախկին վարչապետեր՝ Հրանտ Բագրատյանի, Խոսրով Հարությունյանի և Վազգեն Մանուկյանի հետ։
    📌 Բավականին երկար քննարկումներ ենք ունեցել, մեր պատկերացումներն ենք ներկայացրել իրենց և առաջարկներն ենք ստացել, իրենց դիրքորոշումն են հայտնել»։

  • Երևանում ակտիվ շինարարության փուլում գտնվող շուրջ 164 շինարարական օբյեկտներից մի…

    ❗️Երևանում ակտիվ շինարարության փուլում գտնվող շուրջ 164 շինարարական օբյեկտներից միայն 12-ում օդի որակը դիտարկող սարքեր կան։ Նախորդ տարվա սեպտեմբերի 1-ից, քաղաքապետի որոշմամբ, մայրաքաղաքի 4-րդ և 5-րդ աստիճանի ռիսկայնության օբյեկտներում այս սարքերի առկայությունը պարտադիր է։ Խոսքը բազմաբնակարան բնակելի շենքերին է վերաբերում, որոնց թիվն ավելի մեծ է, սակայն դրանց մի մասն է ենթակա կահավորման։
    📝Ընթացիկ տարում 309 արձանագրություն է կազմվել շինհրապարակների ընդհանուր կահավորման վերաբերյալ, դրանց մի մասն է առնչվում հարցի բնապահպանական կողմին։ Քաղաքապետարանից հայտնում են՝ կառուցապատողը շինարարության ընթացքում կարող է վարձակալել օդի մոնիթորինգի սարքերը։ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն, որը 100% մասնաբաժնով Երևանի քաղաքապետարանին ենթակա կառույց է, սարքերը սպասարկող «Քլարիթի Մուվմենթ» ընկերության ներկայացուցիչն է։
    📌 Նախորդ շաբաթվա ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շինարարական 164 օբյեկտից 33-ը ապահովված է եղել անթափանց ցանցերով, 54-ը՝ թերի ապահովված, մնացածի մասով վարչարարություն է իրականացվում։ Տուգանքը նախատեսված է Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքով՝ 70-100 հազար դրամի չափով։ |hetq.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Տեղի է ունեցել ընդդիմադիր արտախորհրդարանական չորս ուժերի՝ «Հանրապետություն», «Հ…

    🤝 Տեղի է ունեցել ընդդիմադիր արտախորհրդարանական չորս ուժերի՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», Եվրոպական եւ Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցությունների առաջնորդների եւ ղեկավար կազմերի ներկայացուցիչների հանդիպումը: Չորս ուժերը որոշել են ձեւավորել Հայաստանի ժողովրդավարական ուժերի հարթակ։
    📢 «Հիմնադրելով հարթակը` միջոցառմանը մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդներն իրենց հաստատակամ հավատարմությունը հայտնեցին Հայաստանի ժողովրդին՝ նպատակ ունենալով ստեղծել համախոհ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի արդյունավետ շփման համար անհրաժեշտ միջավայր
    📌 Մշտական գործող այս «կլոր սեղանը» կնպաստի ՀՀ եւ նրա քաղաքացիների առջեւ ծառացած քաղաքական եւ քաղաքացիական խնդիրների եւ մարտահրավերների շուրջ մոտեցումների հետագա մերձեցմանը եւ հնարավորություն կստեղծի խնդիրների առավել լայն շրջանակի վերաբերյալ միասնական դիրքորոշումների ձեւավորման եւ համատեղ գործողությունների իրականացման համար»,- ասված է հայտարարության մեջ։

  • Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ Սյոր…

    🇦🇲🇩🇰 Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի` Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ:
    🔸Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Դանիայի խորհրդարանների միջև համագործակցությանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
    🇦🇲🇦🇿 Մտքեր են փոխանակել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումների, ինչպես նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ:
    [ՀՀ կառավարություն]

  • Ինձ համար թեկնածուն Բագրատ Սրբազանն է․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան «Այսօր ամենաբ…

    Ինձ համար թեկնածուն Բագրատ Սրբազանն է․ պատգամավոր Գառնիկ Դանիելյան

    🗣 «Այսօր ամենաբարձր վարկանիշն ունի Բագրատ Սրբազանը, ինձ համար թեկնածուն Բագրատ Սրբազանն է: Բոլոր շերտերը հարգում, ընդունում են իր անցած ուղին, իր տեսակը: Առնվազն ինձ համար դա ակնհայտ է»,- ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ պատասխանելով հարցին՝ ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն։
    Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանը երկքաղաքացիություն ունի, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ վարչապետ կարող է ընտրվել վերջին չորս տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը։

  • Ժամը 10։00-ի դրությամբ Երևանում խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող 38 ա…

    👮‍♂️ Ժամը 10։00-ի դրությամբ Երևանում խաղաղ անհնազանդության ակցիաներ իրականացնող 38 անձ է տարվել Ոստիկանություն։ 🗣 Այս մասին Tert.am-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից։

  • «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատ…

    ⚖️ «ՀայաՔվե» նախաձեռնությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ դատախազություն՝ Մհեր Գրիգորյանի գլխավորած` սահմանագծման հանձնաժողովի կողմից սեփական իրավասությունների վերազանցման վերաբերյալ:

    🗣 «Սահմանազատումը ևս օրենքից դուրս է, քանի որ մեր ներպետական գործընթացները նախատեսում են, որ ՀՀ սահմանը կարող է որոշվել միայն միջազգային պայմանագրի հիման վրա։ Եթե միջազգային պայմանագիրը կքնվում է, այնուհետև ՍԴ-ի կողմից պետք է հաստատվի, ապա վավերացվի Ազգային ժողովի կողմից։ Բայց Սահմանադրության 205-րդ հոդվածը պահանջում է, որ այն միջազգային պայմանագրերը, որոնք վերաբերում են ՀՀ տարածքին, նաև ընդունվեն համաժողովրդական հանրաքվեի միջոցով։ Այսինքն՝ եթե որևէ տեղ ՀՀ սահման է որոշվում, ապա այդ փաստաթուղթը, որով այդ սահմանը որոշվել է, ունի միջազգային պայմանագրի կարգավիճակ, և այն պետք է անցնի բոլոր ներպետական գործընթացները», — «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

  • Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանն իրեն ուղղված…

    ❗️Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողովի շրջանակներում Փաշինյանն իրեն ուղղված հարցին, թե եթե երազանք պահելու հնարավորություն ունենար, ո՞ր թվականին կցանկանար տեսնել Հայաստանի անդամակցումը Եվրոպական Միությանը, պատասխանել է․

    🗣 «Ո՞ր թվականին, ա′յս»,- ասել է ՀՀ վարչապետ Փաշինյանը։