Category: Infocom

  • Օպերայի շրջակա տարածքը՝ այս պահին «Ատլանտիկ» սրճարանի աշխատակիցը «Ինֆոքոմ»-ի հե…

    🎞 Օպերայի շրջակա տարածքը՝ այս պահին
    ☕️ «Ատլանտիկ» սրճարանի աշխատակիցը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում հաղորդեց, որ ոստիկանները հրահանգել են այցելուներին դուրս հանել և մինչև երեկոյան ժամը 19։00-ն հյուրեր չընդունել։ Իսկ «Մեղեդի» սրճարանի աշխատակիցն ասաց, որ սրճարանից նույնիսկ բռնի ուժով են հեռացրել մարդկանց, որոնք չէին ցանկանում դուրս գալ։
  • Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան երկրում նոր հեղաշրջման փորձերի մասին տեղեկու…

    🇹🇷 Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան երկրում նոր հեղաշրջման փորձերի մասին տեղեկությունների ֆոնին X-ում գրել է, որ «ովքեր միավորված են ահաբեկչական կազմակերպությունների և դրանց ընդարձակման, կազմակերպված հանցավոր կազմակերպությունների հետ և փորձում են խաղ խաղալ նախագահի, կառավարության և քաղաքական գործիչների նկատմամբ FETO-ի մարտավարությամբ, կոչնչացվեն նրանց խաղերն ու լարած թակարդները»։
    📌 Նշենք, որ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ Էրդողանը նախագահականում շտապ խորհրդակցություն է հրավիրել։ Կեսգիշերին տեղի ունեցած խորհրդակցության օրակարգն Անկարայի ոստիկանությունից հեռացված ոստիկանապետերի նկատմամբ հետաքննությունն է եղել՝ հնարավոր հեղաշրջման փորձի հետ կապված։ |factor.am|

  • Այսօր՝ ժամը 15:00-20:00-ն, Երևանում կայանալիք ՎԶԵԲ միջազգային ֆորումի շրջանակնե…

    🚫 Այսօր՝ ժամը 15:00-20:00-ն, Երևանում կայանալիք ՎԶԵԲ միջազգային ֆորումի շրջանակներում ժամանակավորապես փակ են լինելու՝ 🔸 Տերյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտա-Տերյան փողոց խաչմերուկից մինչև Տերյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, 🔸 Թումանյան փողոցը՝ Թումանյան…

  • Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստի…

    🔸 Տավուշի Ազատամուտ գյուղից դեպի ադրբեջանական Ղազախ տանող հատվածում ռազմական ոստիկանության ուժեղացված հսկողություն է իրականացվում, տեղի բնակիչները ենթադրում են, որ այս պահին երկու երկրների պաշտոնյաների հանդիպում է ընթանում։ Առավոտյան տեղացիները դեպի Ադրբեջանի սահման գնացող պետական մեքենաներ են տեսել։
    🔸 Հիշեցնենք, որ ՀՀ ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ապրիլի 19-ին համատեղ հայտարարություն էին տարածել ու վերջնաժամկետ սահմանել, թե տեղանքում չափումների արդյունքում կազմելու են սահմանագծի չորս հատվածների նկարագրությունն ու մինչև մայիսի 15-ը դրա մասին աձանագրություն են ստորագրելու։ |azatutyun.am|

  • Աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիել…

    🏥 Աշխատանքից ազատվել է Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը։ Ըստ բժիշկ Գևորգ Թամամյանի՝ «այս ամենն ունի քաղաքական հիմքեր»։
    🗣 Ֆեյսբուքյան ուղիղ եթերում Թամամյանը հայտնել է, որ օրեր առաջ Դանիելյանը քայլերթի ժամանակ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ, ինչն էլ «ցնցումներ է առաջացրել բարձրագույն ղեկավարության շրջանում»․ «Ենթադրում եմ՝ դրանից հետո նախարարի առջև նման պահանջ է դրվել, որ պետք է շատ շտապ այդ հարցը լուծել։ 20 օր էլ չեն համբերել, որ պարոն Դանիելյանի աշխատանքն ավարտվեր, որոշել էին էսպես վատ ձևով ազատման հրաման ներկայացնել»։

  • Մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի եւ Ադրբե…

    🇦🇲 🇰🇿 🇦🇿 Մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները: 🤝 Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: 📃 Շարունակվել…

  • Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից…

    ❗️ Երևանի կենտրոնում խուլիգանություն կատարելու կասկածանքով բողոքի ակցիայի մասնակից է ձերբակալվել։
    🔸 ՔԿ-ից հայտնում են, որ ակցիայի նշված մասնակիցը [Աբովյան փողոցում ճանապարհը նստարաններով փակելու ընթացքում], այնտեղ գտնվող անձանց նկատմամբ դրսևորելով անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք, հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել տարածքում գտնվող քաղաքացիներից մեկի հասցեին՝ կապված ճանապարհը բացելու վերաբերյալ վերջինիս արտահայտած դիրքորոշման հետ, և ձեռքի ափով հարվածել նրա դեմքին։

  • Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարված է, ուժայինները բիրտ ուժի կիրառմամբ բե…

    🇬🇪 Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարված է, ուժայինները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի դեմ բողոքի ցույցի մասնակիցներին: 👮Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ օրենսդիրի շենքի մոտ հավաքը…

  • Երեկոյան հոթ դոգ #13 Չար ու բարի քարտեզները, դրանց կիրառմամբ մանիպուլյացիաներն ո…

    Երեկոյան հոթ դոգ #13 Չար ու բարի քարտեզները, դրանց կիրառմամբ մանիպուլյացիաներն ու առավելություննեը
    ՀՀ տարածքի մասին Փաշինյանի հայտարարությունները, քարտեզով զինված մահը, Հայաստանի 29 743 քառ կմ-ն ու դրա կլորացումները, սահմանազատումն ու Ադրբեջանի՝ խաղաղության գնալու ցանկության բացակայությունը, միակողմանի զիջումներն ու դրա արդյունքում մի քանի շաբաթվա խաղաղությունը, 31 գյուղերն ու դրանց զավթված տարածքները, զուտ կիլոմետրն ու կենսական նշանակության տարածքները, անկլավները, էքսկլավներն ու Խորհրդային միության՝ հավերժ կոնֆլիկտ պահելու գործելաոճը, քարտեզային մանիպուլյացիաներն ու քարտեզների միջոցով տեղորոշումները, «բոբո» քարտեզներն ու ինչպես չվախենալ դրանցից, 44-օրյա պատերազմն ու «բարի» քարտեզները, քարտեզի տված առավելությունները ընթերցողի համար ու պետական ապարատում դրա օգտագործումը, արբանյակի միջոցով պոմպակայանը միայնակ օգտագործող գյուղապետի բացահայտումը, Հայաստանի 2 արբանյակներն ու դրա ծախսը։
    Երեկոյան այս մասին են հոթդոգում Քրիստիանն ու Ռոմանը, EVN Report-ի լրագրող Հովհաննես Նազարեթյանն ու Աշխարհագրական տեղեկատվական համակարգերի մասնագետ Ստեփան Խաչատրյանը։

    Երեկոյան հոթ դոգ #13 Չար ու բարի քարտեզները, դրանց կիրառմամբ մանիպուլյացիաներն ու առավելություննեը

    #infocom #ինֆոքոմ https://youtube.com/playlist?list=PL-NLgL5vbSye-uPcfoznL5k8F8DG6xsbv&si=bAiSHO2Gvdr2EXjk
    ՀՀ տարածքի մասին Փաշինյանի հայտարարությունները, քարտեզով զինված մահը, Հայաստանի 29 743 քառ կմ-ն ու դրա կլորացումները, սահմանազատումն ու Ադրբեջանի՝…

  • Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև առաջին պաշտպանական խորհրդակ…

    🇦🇲🇮🇳 Տեղի են ունեցել Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև առաջին պաշտպանական խորհրդակցությունները:

    Քննարկվել են պաշտպանության ոլորտում զարգացման հեռանկարները։ Ստորագրվել է արձանագրություն, հաստատվել է 2024-2025 թթ. համագործակցության պլանը։
    [ՀՀ ՊՆ]