Category: Infocom

  • Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից բռնագանձել՝ 9 …

    ⚖️ Դատախազությունը պահանջում է ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հակոբյանից բռնագանձել՝
    🔻 9 անշարժ գույք.
    🔻 3 տրանսպորտային միջոց.
    🔻 1 իրավաբանական անձանցում մասնակցություն.
    🔻 4 փոխառության պահանջի իրավունք՝ ընդհանուր 122 միլիոն 614 հազար դրամի չափով.
    🔻 2 պարտատոմս՝ ընդհանուր 741 հազար ԱՄՆ դոլար արժեքով.
    🔻 2 ավանդ՝ ընդհանուր 240 հազար ԱՄՆ դոլարի չափով.
    🔻 4 միլիարդ 524 միլիոն 816 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
    🔻 2 միլիարդ 814 միլիոն 926 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։

  • Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին ի…

    🇦🇲 Հայաստանը ներկայացնող Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը 14-րդ տեղը գրավեցին իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում։
    Գեղասահքի մրցաշարի սպորտային զույգերի պայքարում Ակոպովան ու Ռախմանինը 180.66 միավոր վաստակեցին կարճ ու ազատ ծրագրերի հանրագումարում։
    🎵 Կարճ ծրագրին Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո ելույթ ունենալով՝ նրանք 12-րդն էին, իսկ ազատ ծրագրում հանդես եկան հնդիկ կոմպոզիտոր Ալա Ռահմանի երաժշտության ներքո ու գրանցեցին 14-րդ արդյունքը (114. 39 միավոր)։

  • ՀՀ ՔԿ-ից անդրադարձել են Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ փաստա…

    ‼️ ՀՀ ՔԿ-ից անդրադարձել են Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութերի վերաբերյալ փաստաբան Արսեն Բաբայանի հայտնած «երեք տարբեր փորձագիտական եզրակացություններին»՝ նշելով, որ դրանք չեն կարող դիտարկվել որպես ապացույց, քանի որ ստացվել են քրեական վարույթի շրջանակից դուրս և չեն նշանակվել վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով։
    🗣️ ՔԿ-ից նշել են, որ Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու դեպքի առթիվ իրականացվող քրեական վարույթով նշանակվել և ստացվել էր փորձաքննության եզրակացությունը, որով հաստատվել էր տեսանյութերում վերջինիս պատկերված լինելու հանգամանքը։ |1lurer.am|
    🔸 Ավելի վաղ փաստաբան Արսեն Բաբայանը գրել էր, որ ստացել է նախորդ տարվա նոյեմբերին իր կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները, որոնք հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ։
    Արշակ սրբազանը ևս մեկ անգամ հերքեց իրեն վերագրվող տեսանյութերի իսկությունը՝ դրանց վերաբերյալ ներկայացնելով 4 հանգամանք: 🔸 Առաջինը նա նշեց այն, որ շրջանառված տեսագրությունների տարածման համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել, և, նրա խոսքով, Քննչական կոմիտեն…

  • ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը ավելի քան 100…

    🇺🇸📡ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի` Հայաստան այցի շրջանակում «Starlink»-ը ավելի քան 100 տերմինալ է նվիրաբերել ՀՀ կառավարությանը։
    🇦🇲 Այս մասին հայտարարեց ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը՝ նշելով, որ ընկերությունը իր վրա է վերցրել առաջիկա մեկ տարվա ամբողջ ծառայությունների վճարները։
    🔸 Նվիրատվությունը կատարվել է Հայաստանի բարձր լեռնային հատվածներում գտնվող հանրակրթական հաստատություններում ինտերնետային կապի խնդիրը լուծելու համար։ |armenpress.am|

  • Մայր Աթոռից 2 եպիսկոպոս մեկնել է Ավստրիա։ Փետրվարի 16-19-ը Սանկտ Փյոլթըն քաղաքո…

    ⛪️ Մայր Աթոռից 2 եպիսկոպոս մեկնել է Ավստրիա։ Փետրվարի 16-19-ը Սանկտ Փյոլթըն քաղաքում նրանք կմասնակցեն Եպիսկոպոսաց ժողովին (հավաքին)։
    🗣️ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։
    🔸 Նրանք են Արարատ եպիսկոպոս Գալթագճյանը և Դանիել Սրբազան Ֆընդկյանը։
    📌 «Էջմիածնի գանձերը մեզ հետ են եղել միշտ։ Եվ եթե Էջմիածնի գանձերը մենք կարող ենք Հայաստանից դուրս հանել, ուրեմն Հայաստանում պետություն չկա։ Չի կարող հսկել ո՛չ իր սահմանները, ո՛չ իր մաքսատները»,- այս մասին կիրակնօրյա պատարագից հետո լրագրողների հետ զրույցում…

  • 2026 թվականի ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունք ունի 2 մլն 489 հազար 31 անձ…

    🗳 2026 թվականի ԱԺ ընտրություններում ընտրելու իրավունք ունի 2 մլն 489 հազար 31 անձ:
    👤 Նախնական տվյալներով՝ Երևանում ընտրելու իրավունք ունի 843 հազար 278 անձ, մարզերում՝ 1 մլն 645 հազար 753:
    [Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն]

  • Պայթյուն է տեղի ունեցել Թալինի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկո…

    🔥 Պայթյուն է տեղի ունեցել Թալինի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում․ նախնական տվյալներով տուժածներ չկան։
    🚒 Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
    🛢 Նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։
    [ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն]

  • Հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 մլն 403,6 հազար դոլարի ապրանք: Այս մ…

    🇦🇿 Հունվարին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 2 մլն 403,6 հազար դոլարի ապրանք:
    📌 Այս մասին հայտնել է Ադրբեջանի Պետական ​​մաքսային կոմիտեն՝ նշելով, որ սա կազմել է Ադրբեջանի արտահանման ընդհանուր ծավալի 0,11%-ը։

  • Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մ…

    ⚽️ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին։
    📣 Ինչպես հայտնում են հավաքականից, հանդիպումը տեղի է ունեցել «Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո։ Մխիթարյանը վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա:
    📌 Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը նաև քննարկել են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր:

  • Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև միջոցառ…

    📣 Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև միջոցառումը իր կանոնները, ավանդույթները ունեցող ֆորմատ է, որը շարունակվելու է․ Արեգ Քոչինյան
    🗣 «Կարևոր եմ համարում, որ կողմերը անում են նաև բավականին լուրջ տնային աշխատանք: Մեր երկու երկրներում համապատասխան պատվիրակությունները հանդիպումներ են կազմակերպում այդ երկրների ՀԿ-ների ներկայացուցիչների, մեդիայի, փորձագիտական համայնքի հետ, քաղաքացիների հետ նաև մարզներում այցեր են պլանավորվում», — ասել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության համակարգող Արեգ Քոչինյանը:
    📃 Քոչինյանի խոսքով՝ նախաձեռնությունները պայմանավորվել են համատեղ պրոյեկտների մասին․ «Մենք գրում ենք համատեղ հոդվածներ, որոնցից առաջինը, հույս ունեմ, որ առաջիկա օրերին դուք հնարավորություն կունենաք տեսնելու։ Այլ համատեղ պրոյեկտներ ենք քննարկում, որոնք շուտով իրականություն կդարձնենք»:
    📌 Արեգ Քոչինյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ միջոցառումները երկու երկրների կառավարությունների անմիջական աջակցությամբ են իրականացվում՝ պետական աջակցությամբ և պետական ֆինանսավորմամբ։ |1lurer.am|
    🇦🇲🇦🇿 Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ցամաքային սահմանազատված հատվածով ժամանել են Հայաստան. Հայկական խորհուրդ 🔻 «2026թ. փետրվարի 13-14-ը Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում կանցկացվի երկկողմ կլոր սեղան, որի ընթացքում…