Category: Infocom

  • Երկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ …

    🚞 Երկաթուղու մասին իմ պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։
    🗣 Այդ մասին լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
    📌 Թե որ ուժերի մասին է խոսքը, վարչապետը չի հստակեցրելէ նշելով. «Կան այդ թվում ներդրումային հետաքրքրություններ ունեցողներ, որոնք մտածում են՝ որտեղ արժի փող դնել»: |azatutyun.am|

  • Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետեւյալ տրամաբանութ…

    🗣 Ռուսաստանում կան որոշակի շրջանակներ, որոնք առաջնորդվում են հետեւյալ տրամաբանությամբ․ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի խաղաղությունը ձեռնտու չէ իրենց, որովհետեւ այդ դեպքում Հայաստանը կդառնա լիարժեք անկախ պետություն։ Իսկ եթե թշնամանք կա եւ հակամարտություն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, Հայաստանը ստիպված կլինի ավելի ու ավելի ամուր գրկել Ռուսաստանին։
    📌 Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի՝ ավելի վաղ արված քննադատական հայտարարություններին․
    🇦🇲 🇷🇺 «Ուրախությամբ եմ արձանագրում, որ իմ ասած գաղափարը, որ անընդհատ պետք է սադրել հակադրություններ ՀՀ-ի ու Թուրքիայի, ՀՀ-ի ու Իրանի, ՀՀ-ի ու Ադրբեջանի միջեւ, որ կախվածությունը ի հայտ գա կամ մեծանա Ռուսաստանից, շատերը չեն կիսում, եւ վստահ եմ՝ իմ գործընկեր Վլադիմիր Պուտինը, կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը եւ կառավարության բազմաթիվ բարձրաստիճան ներկայացուցիչներ այս տեսակետը չեն կիսում»։

  • Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրլողամին նշել է, որ …

    🇦🇲🇮🇷 Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրլողամին նշել է, որ Իրանը ողջունում է խաղաղությանը միտված Հայաստանի վարչապետի քաղաքականությունը, ինչը նպաստում է տարածաշրջանի զարգացմանն ու առաջընթացին։
    📣 Խալիլ Շիրլողամին շեշտել է՝զարգացած Հայաստանը նախանշված է Իրանի ռազմավարական քաղաքականության հիմքում և իրենք առաջնորդվում են այդ սկզբունքով։
    🗣️ Տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման և առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում կողմերը կարևորել են երկու երկրների միջև երկաթուղային կապի ապահովմանն ուղղված քայլերը, ինչը կարող է դառնալ ավելի լայն կապերի հաստատման մաս։

  • ՏԿԵ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են քննարկվել են Հայկական ատոմային էլեկտրակայ…

    🇦🇲🇷🇺 ՏԿԵ նախարարը և ՌԴ դեսպանը քննարկել են քննարկվել են Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր։
    🗣️
    Երկուստեք կարևորվել է միջտարածաշրջանային համագործակցությունը և պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդիվ էլ շարունակել խորացնել համագործակցությունն այդ ուղղությամբ։
    [Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն]

  • Ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային…

    ⚖️ Ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ:

    📌 Վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար:
    [ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե]

  • Քրեական վարույթ է նախաձեռնվել մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյա…

    🚇⚖️ Քրեական վարույթ է նախաձեռնվել մետրոյի Աջափնյակ կայարանի նախագծի գնման վերաբերյալ։
    📌 Քննչական կոմիտեում քննվող վարույթը նախաձեռնվել է պաշտոնական անփութության հատկանիշներով (Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածի 1-ին մաս)։
    📣 Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի տրանսպորտի եւ մետրոյի ծրագրերի ղեկավար Տիգրան Մուշեղյանը պարզել է, որ մետրոյի նախագծման փաստաթղթերն ամբողջական չեն, իսկ նախագիծը կազմած ընկերությանը վճարվել է ավելին, քան անհրաժեշտ էր։ Հետագայում գնման պայմանագրում փոփոխություններ են կատարվել՝ աշխատանքի ծավալը փոքրացվել է, իսկ գինը՝ 1.8 միլիարդ դրամը, չի նվազեցվել։ Դրա հետևանքով Երևան համայնքը միլիոնավոր դրամների վնաս է կրել։ Պաշտոնյան դիմել էր իրավապահներին, որից հետո Դատախազության հանձնարարությամբ Քրեական ոստիկանությունը օպերատիվ գործողություններ էր սկսել քաղաքապետարանի ԾԻԳ-ում։ |hetq.am|
    🔗 Կարդալ ավելին

  • Փաստաբանը հայտնել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի գործը վերաբերում է նրան, որ կենտրոնը …

    📣 Փաստաբանը հայտնել է, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի գործը վերաբերում է նրան, որ կենտրոնը 2015-2025 թվականներն իր կարիքների համար ձեռք է բերել ապրանքներ, բժշկական պարագաներ իբրև հոգևորականների հետ փոխկապակցված ընկերություններից ավելի բարձր գնով, չնայած ուներ իբրև հնարավորություն ավելի նվազ գնով ձեռք բերել այդ պարագաները տվյալ պարագայում անմիջապես ներմուծող և արտադրող ընկերություններից։
    🗣 «Այդ կերպ իբրև թույլ է տվել, որ այդ ընկերությունները, որոնք ունեն իբրև փոխկապակցվածություն Հայաստանյաց Սուրբ Առաքելական եկեղեցու բարձրաստիճան հոգևորականների հետ, իրենց համար առաջացրել են մեծ շահույթներ, խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկերից ու արդյունքում որոշակի գործարքներ կատարելով լեգալիզացրել են համապատասխան դրամական միջոցները», — նշել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: |azatutyun.am|
    💰 «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունները առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն ու փողերի լվացմանը վերաբերող քրեական վարույթի շրջանակում են: 🗣 Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը: 💬 «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական…

  • Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի ցերեկը, 14-18-ը ողջ հանրապետությունում աստիճանաբ…

    🌡 Օդի ջերմաստիճանը փետրվարի 13-ի ցերեկը, 14-18-ը ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա ևս 6-9 աստիճանով։
    ❄️☔️ Երևանում փետրվարի 14-ին սպասվում են տեղումներ․ գիշերը` անձրևի և ձնախառն անձրևի, ցերեկը՝ անձրևի տեսքով։
    🌨 Փետրվարի 13-ի ուշ երեկոյան, 14-ին, 15-ի և 18-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Լեռնային առանձին շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
    [Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն]

  • Երասխի և Ախուրիկի հատվածների մասով որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և…

    🚊 Երասխի և Ախուրիկի հատվածների մասով որոշակի ըմբռնում ունենք ռուսական կողմի հետ և որոշակի պայմանավորվածության կհանգենք, կարծում եմ` առաջիկա օրերին դրա պատասխանը կունենանք. ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյան
    📣 «Եթե ստացվի այնպես, որ իրենք դա անեն, շատ ավելի լավ, կգնանք այդ ճանապարհով, իսկ եթե ինչ-որ հարցեր խանգարեն (թեև իմ ըմբռնումն այն է, որ հարցեր չպետք է լինեն, որոնք առնվազն Երասխի և Ախուրիկի մասով կխանգարեն), ՀՀ կառավարությունն ինքը կվերականգնի նշված հատվածներում երկաթգիծը, որովհետև դա ապաշրջափակման տրամաբանության կարևոր կետերից մեկն է»,- ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը:
    📌 Հարցին, թե ռուսական կո՞ղմն է ներդրում անելու, նախարար Խուդաթյանը պատասխանել է․ «Եթե իմ ասած առաջին տարբերակով լինի, այո»: |azatutyun.am|
    🇦🇲🇷🇺 Մոսկվան և Երևանը բանակցություններ կսկսեն հայկական երկաթուղիների երկու հատվածների վերականգնման վերաբերյալ․ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկ ❗️ «Այդ հատվածների վերականգնման շնորհիվ կապահովի հայկական երկաթուղիների կապը Ադրբեջանի երկաթուղիների հետ Երասխ գյուղի…

  • Մենք ուզում ենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. …

    🇦🇲 Մենք ուզում ենք, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում. ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
    📣 «Գիտեք, որ խաղաղության պայմանագրի շրջանակներում մենք համաձայնություններ ունենք, դեռևս պետք է ստորագրվի և վավերացվի, որպեսզի ուժի մեջ մտնի, հասկանանք, թե ինչպես ենք առաջ շարժվում այդ մասով։ Բայց միանշանակ է, որ մենք ուզում ենք առաքելությունը շարունակի մնալ Հայաստանում, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ։
    📌 Հետագա համագործակցության ձևերը քննարկման փուլում են, կքննարկենք, կհասկանանք, թե ինչպիսի գործունեության շրջանակում մենք կարող ենք համագործակցել։ Մենք կհասկանանք, թե ինչպես կարող ենք անել, բայց դա նաև կախված է խաղաղության պայմանագրի վավերացումից»,- ասել է Գրիգորյանը։ |news.am|
    🇪🇺 ՀՀ-ում ԵՄ դիտորդների առաքելության ժամկետը երկարաձգելու շուրջ քննարկումներ չկան. ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտեր 📣 «Մեր մանդատը լրանում է 2027 թվականի փետրվարին, այնպես որ մինչև մյուս տարի մանդատի հետ կապված ոչինչ չի փոխվելու: Դրանից…